Ռուսաստանցիների եկամուտները մինչճգնաժամային մակարդակին կհասնեն միայն 2022թ., իսկ կենսաթոշակները՝ երբեք. «Վեդոմոստի»
Ռուսաստանցիների եկամուտները մինչճգնաժամային մակարդակին կհասնեն միայն 2022 թվականին, իսկ կենսաթոշակները մինչ 2035թ. չեն վերադառնա այդ մակարդակին, հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության կանխատեսմանը:
Թերթի տվյալով՝ մակրոկանխատեսման տարբերակում, որը հաշվարկված է մինչև 2035թ. և ենթադրում է Ռուսաստանի տնտեսական աճի ավելացում մինչև միջին համաշխարհայինից բարձր տեմպեր, ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունը շարադրել է կենսաթոշակների գրեթե զրոյական աճ:
Տնտեսության աճի տեմպը ավելացնել է առաջարկվում զբաղված բնակչության թվի ավելացմամբ, ինչպես նաև ներդրումային միջավայրում աշխատանքի արտադրողականության և ակտիվության բարձրացմամբ:
Համաձայն ժողովրդագրական ցուցանիշների, որոնք արտացոլված են փաստաթղթում, կենսաթոշակային տարիքի բարձրացումը՝ կանանց համար մինչև 63 տարեկան և 65՝ տղամարդկանց համար, պետք է նպաստեն զբաղվածության աճին:
Միևնույն ժամանակ, «Վեդոմոստին» նշում է, որ բարեփոխումը կդառնա կենսաթոշակների մակարդակի աճի կտրուկ անկման պատճառ: Բանն այն է, որ դրանք աշխատավարձի համեմատ կնվազեն ընթացիկ 35%-ից մինչև 22%: Պլանի կատարումը կհանգեցնի նրան, որ բնակչության մեկ հինգերորդը ոչ միայն ոչինչ չի շահի, այլև հակառակը, կկորցնի՝ նրա եկամուտը կկրճատվի մյուսների համեմատ:
Ինչ վերաբերում է աշխատավարձերին և եկամուտներին, ապա մոտակա 20 տարում դրանք դանդաղ կաճեն, քան տնտեսությունը, որի աճը, համաձայն փաստաթղթերի, աննշան կլինի:
Եթե տնտեսական բարեփոխումները հաջողությամբ կյանքի կոչվեն, ապա տնտեսական աճը 2026 թվականին ՌԴ-ում կկազմի 3.5 տոկոս, այնուհետ մի քիչ կդանդաղի: ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունում այդուհանդերձ, հուսով են՝ մինչ այդ համաշխարհային աճը ցածր կլինի:
Կանխատեսումից բխում է, որ քաղաքացիների իրական եկամուտները, որոնք վերջին 3 տարում նվազել են 10 տոկոսով, մինչճգնաժամային մակարդակին կհասնեն միայն 2022թ.:
Եթե համեմատելու լինենք 2016թ. հետ, ապա եկամուտները 20 տարում կավելանան 55%-ով, իրական աշխատավարձերը՝ 56.5%-ով, տնտեսությունը՝ 78%-ով, իսկ կենսաթոշակը՝ ընդամենը 2.5%-ով:
ՌԴ Տնտեսական զարգացման նախարարությունում կանխատեսում են, որ կենսաթոշակների աճը կսկսվի 2024 թվականից, մինչև 2022 թվականը այն իրական արտացոլմամբ կկրճատվի: Այդկերպ, անգամ 2035 թվականին կենսաթոշակները 4 տոկոսով քիչ կլինեն 2013թ. մինչճգնաժամային ցուցանիշներից: