
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վճարային քարտերի պատրաստ լինելու մասին SMS-ծանուցումների ծառայություն

Վճարային քարտերի պատրաստ լինելու մասին Բանկի հաճախորդների ժամանակին իրազեկումն ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է SMS-ծանուցումների ծառայություն՝ նոր ձևակերպված և վերաթողարկված քարտերի կարգավիճակի վերաբերյալ:
Տվյալ ծառայության շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն նոր ձևակերպված և վերաթողարկված քարտերի պատրաստ լինելու և այն մասնաճյուղի մասին , որտեղ նրանք կարող են ստանալ քարտը: Այն դեպքում, երբ SMS-ծանուցման ուղարկման պահից հաճախորդը չի մոտենում մասնաճյուղ և չի վերցնում քարտը, ապա Բանկը ուղարկում է կրկնակի SMS-հաղորդագրություն:
SMS-ծանուցումների ծառայությունը տրամադրվում է անվճար:
Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով: