Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրներն արդեն մշակել են այլընտրանքային վճարային համակարգերի ստեղծման վերաբերյալ առաջարկություններ: TV BRICS -ին տված հարցազրույցում նա նշել է, որ այդ հարցը քննարկման առանցքում է եղել Կազանի գագաթնաժողովում, ինչպես նաև քննարկվել է մասնակից երկրների ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումներում տարվա ընթացքում:
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է զբոսաշրջության վերաբերյալ վիճակագրական տվյալներ 2024-ի հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում։
Կենտրոնական բանկը մտահոգություններ ունի նաև շինարարությանը տրամադրվող վարկերի ակտիվության առումով՝ պայմանավորված հատկապես անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող դրսևորումներով։
Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,29 դոլարով (0,4%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 73,1 դոլարի:
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը» (OECD) զեկույց է հրապարակել 2024-ի առաջին կեսին Թուրքիայում օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին։
Հայաստանի պետական պարտքն այս Կառավարությունը հերթական անգամ ավելացրեց՝ այս անգամ վարկ վերցնելով Ասիական զարգացման բանկից։
Երևանի քաղաքապետի սահմանած նոր կանոններով հասարակական տրանսպորտից օգտվելիս նոյեմբերի 1-ից քաղաքացիները պարտադրված են ուղեվարձը վճարել բացառապես 100 դրամանոցներով կամ էլեկտրոնային տարբերակով։ Ավտոբուսի վարորդներն այլևս առձեռն ուղեվարձը ստանալու իրավունք չեն ունենա։ Եթե քաղաքացին 100 դրամանոց կամ էլեկտրոնային տարբերակով վճարելու հնարավորություն չունի, չի կարող վճարել վարորդին, ինչպես վճարում էր մինչև հիմա։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.01 դրամ:
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով: Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հայաստանի խորհրդարանն արդեն մի քանի օր է, ինչ հանձնաժողովների մակարդակում ձեռնամուխ է եղել 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը: Շաբաթասկզբին մեկնարկած քննարկումը սկսեց կառավարության ղեկավարի «կոնցեպտուալ» եզրահանգումով, որ՝ «միայն պետությունն ունի պետական բյուջե»:
24.8 միլիարդ ԱՄՆ դոլարի շուկայական կապիտալ ունեցող ներդրումային Robinhood Markets, Inc. ընկերությունը տարիներ առաջ որոշեց ժողովրդավարեցնել ֆինանսները բոլորի համար և հաջողեց:
Ինչո՞ւ 2025-ին չի ներդրվի առողջության պարտադիր ապահովագրությունը. պարզաբանում է ֆինանսների նախարարը
Ստեփանավանի դենդրոպարկ տանող ճանապարհին 2019-ից գործում է «Տորմակ» հյուրատունը, որը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Գյուլագարակ գյուղի Տորմակ վանքի պատվին իր անվանումը ստացած հյուրատունը տարեցտարի աճող հյուրերի շնոհիվ ընդարձակվելու կարիք ուներ։
Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկը:
Քամեր Դարոն Աճեմօղլուն հայկական ծագումով թուրք-ամերիկյան տնտեսագետ է: Ծնվել է 1967-ին, Ստամբուլում:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.04 դրամ:
Ռուսաստանի սննդամթերքի անվտանգությունը վարչությունը (Россельхознадзор) հայտնել է, որ ՌԴ-ն սկսել է կարագ ներկրել Թուրքիայից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
1956 թվականից Երևանում գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ գործընկերության արդյունքում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է 300-ից ավելի արևային կայան, որը կապահովի տարեկան 14 միլիոն դրամի խնայողություն։
ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից կներգրավի 89 մլն եվրոյի վարկային միջոցներ` ֆինանսավորելու 2024 թ. պետական բյուջեի պակասուրդը։ Բանկի և ՀՀ-ի միջև վարկային համաձայնագրի ստորագրումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը և պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու պատճառաբանությամբ 400 անձ և կազմակերպություն ներառվել է սահմանված պատժամիջոցների ցանկում։
Կոնվերս Բանկը կրկին AMX Հայաստանի ֆոնդային բորսայի ու Կենտրոնական դեպոզիտարիայի ամենամյա համատեղ մրցանակաբաշխության մրցանակակիր է։ Բանկի ներդրումն ու աշխատանքի արդյունավետությունն ամենաբարձր գնահատականին է արժանացել Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary System անվանակարգում. մրցանակն, ի դեպ, շնորհվում էր առաջին անգամ։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:
Օգոստոսին Հայաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով փոքր-ինչ դանդաղել է՝ 6,2%-ից հասնելով 5,6%-ի։ Դրա մասին ասված է Համաշխարհային բանկի զեկույցում։
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչըն ելույթ է ունեցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 101-ամյակի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։ Նա նշել է, որ Թուրքիան հաստատակամ է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանռության ծավալները 8 լրդ դոլարից հասցնել 15 մլրդ դոլարի։
2025 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Պետական պարտքի կառավարում» ծրագրի իրականացման ներքո կառավարության պարտքի սպասարկման համար հատկացվել է շուրջ 394 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 323 մլրդ դրամի համեմատությամբ շուրջ 71 մլրդ դրամ գումարով ավելի:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․95 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.02 դրամ:
Բիթքոյնի ներկայիս գինը 72 767 դոլար է, իսկ ներկայիս դոլարի շուկայական կապիտալը կազմում է 1,438,96 միլիարդ դոլար:
Հայաստանում օտարերկրացիների կողմից ապրանքների և ծառայությունների սպառումն, ըստ նախնական դիտարկումների, սկսել է նվազել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
2024 թվականի ութ ամիսների ընթացքում Թուրքիայի բնական գազի ներմուծումը նվազել է։ Այդ մասին հրապարակում է կատարել «Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը» (EMRA)։
Ի՞նչ տեղի կունենա, եթե Հայաստանում ինչ-որ պահի զրոյանան ոսկու վերաարտահանման միջնորդային եկամուտների ցուցանիշները: Հոկտեմբերի 29-ի ասուլիսում հնչած հարցին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն անվրդով պատասխանեց. «Կվերադառնանք մեր բնականոն կյանքի ռիթմին»: