ԱՄՆ-ն փետրվարի 24-ից սկսած չի սահմանի մաքսատուրքեր որոշակի ապրանքների վրա

ԱՄՆ մաքսային և սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ փետրվարի 24-ից Միացյալ Նահանգները կդադարեցնի մի շարք ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանումը:

«Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի համաձայն սահմանված տուրքերը, ներառյալ բոլոր փոփոխություններն ու լրացումները, այլևս ուժի մեջ չեն լինի և չեն գանձվի սպառման համար ներմուծված կամ պահեստներից սպառման համար դուրս բերված ապրանքների համար՝ ուժի մեջ մտնելով 2026 թվականի փետրվարի 24-ից»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ուրբաթ օրը ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել էր, որ «Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգտագործել է ներմուծման մաքսատուրքեր սահմանելու համար, խոչընդոտում է իրեն դա անել: ԱՄՆ նախագահը դատարանի որոշումը անվանել էր ամոթալի և նշել էր, որ ինքն ունի պահեստային ծրագիր:

Տեսանյութեր

Լրահոս