Մեզ պետք են մեծ ընտանիքներ, իսկ դրա համար պետք են բնակարաններ. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում Նարեկ Կարապետյանը ներկայացնում է իրենց ուժի տնտեսական 5-րդ ծրագիրը:

«Որպես տնտեսագետ՝ ես ուրախ եմ շինարարական բումի համար, բայց կա խնդիր. աշխատավարձեր/ տան գին հարաբերակցությունը շատ մեծ է։ Որպեսզի աշխատող մարդը կարողանա տուն գնել Հայաստանում, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակել տան հիփոթեկը: Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ցանկանում են ներդրում կատարել Հայաստանում։

Հողը, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց՝ երկու պայման.

  1. կա՛մ այդ շինարարները վճարելու են բնակարաններով.  այսինքը՝ կառուցելուց հետո բնակարանների մի մասը տալիս է պետությանը, պետությունն էլ էժան գներով այն տալիս է իր քաղաքացիներին՝ նոր, երիտասրդ, բազմազավակ ընտանիքներին։
  2.  իրենք են վաճառում այն գնով, որը ֆիքսում է պետությունը։ Դա մարդկանց հնարավորություն կտա, իրենց տան վարձի համեմատական վերցնել հիփոթեք, տների գինը էժա կլինի երիտասարդ ընտանիքների համար»,- պարզաբանել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս