2025 թ. հուլիսի 1-ից շրջհարկի և միկրոձեռնարկատիրության համակարգից ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն միայն իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվությունը, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
2024 թ. արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 41 տոկոսով. Գևորգ Պապոյան
2025 թ. հունվարի 1-ից ԱԱՀ դաշտ տեղափոխված փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5 տոկոսանոց քվոտա կստանան։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Սա աղետալի վիճակագրություն է, ինչը ցույց է տալիս քաղաքացիների վերաբերմունքն իշխանությունների «Ապագա կա»-ի խոստումների նկատմամբ։ Բայց դա էլ ՔՊ-ական վարչախմբին հետ չի պահում իր այն կործանարար քաղաքականությունից։
Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին
Ինչո՞վ է պայմանավորված ռուբլու դիրքերի էական բարելավումն ու դոլարի անկումը․ պարզաբանում է ԿԲ-ն
«Վարկերի տոկոսադրույքները կախված են վարկերի նկատմամբ պահանջարկից և առաջարկից,- վարկերի բարձր տոկոսադրույքների մասին լրագրողների հարցադրմանն արձագանքեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ մանրամասնելով,- Եթե տեսնում ենք պրոդուկտի նկատմամբ հսկայական պահանջարկ, այդ պահանջարկից եկող գործոններն են, որ թույլ չեն տալիս, որպեսզի վարկերի տոկոսներն արագ ճշգրտվեն ներքևի ուղղությամբ»։
Հայաստանում շարունակում է աճել կիբերհանցագործության թիվը․ օրերս նաև կիբերհանցանքներից տուժած անձինք բողոքի ակցիա են իրականացրել Դատախազության ու Կենտրոնական բանկի առջև՝ պահանջելով չեղյալ համարել իրենց չվերցրած վարկերը կամ գոնե սառեցնել դրանց վճարումը մինչև քրգործերի ավարտը:
Համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթը հատեց եզրագիծը։ Այն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մի անգամ դպրոցում 2․ Վերջին Պահապանը» ֆիլմի շրջանակում։ Մրցույթի գործընկերն էր Կոնվերս Բանկը:
Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
#ՀԻՄԱ․ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՍՈՒԼԻՍ Է ՏԱԼԻՍ. #ՈՒՂԻՂ
Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
Քաղաքականությունը և քաղաքական գործընթացները անխուսափելի են ցանկացած երկրում, սակայն տվյալ պետության հզորությունը պայմանավորված է առավելապես տնտեսական քաղաքականությամբ և տնտեսական գործընթացներով։
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 424 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ:
Կառավարությունը չի դադարում մեծ տեմպերով ավելացնել պետական պարտքը։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «լիխարադկայի» մեջ է։ Վերջին տարիներին այնքան են ավելացրել պետական պարտքը, որ ստիպված են անընդհատ նոր պարտքեր վերցնել նախկին պարտքերը սպասարկելու համար։
«Պետք չէ՛ լապշա կախել մարդկանց ականջներին․ պարզապես պետք է անկեղծ լինել ու գոնե ասել, որ դրությունը ծանր է, որ ժամանակ չկա,- ամփոփեց տնտեսագետը՝ վստահեցմամբ, որ նման գործարքները գովող փորձագետներն իրականում մասնագիտական հարթակներում բանավեճի պարագայում կխայտառակվեն՝ փաստարկների բացակայության պատճառով,- Միակ փաստարկը երկրի ծանրագույն վիճակն է։ Սա է իրականությունը»։
Մարտի 13-14-ը Թբիլիսիում կայացել է «Navigating Trade Finance: Building Awareness for Accessibility» տարածաշրջանային համաժողովը: EBRD TFP, FCI և ICC Georgia-ի համատեղ տարածաշրջանային այս կարևոր միջոցառումը համախմբել էր ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետներին՝ մասնավոր հատվածի համար առևտրի ֆինանսավորման գործիքների հասանելիության բարելավման ուղիները քննարկելու նպատակով:
#ՀԻՄԱ. ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. #ՈւՂԻՂ
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.63 դրամ:
Զարմանալի չէ, որ սոցիալական իրավիճակը երկրում գնալով վատանում է, աղքատությունը չի նվազում, խորանում է սոցիալական բևեռացումը։ Փոխարենը՝ սոցիալական հատվածի եկամուտներն ավելի արագ աճեն, պետական պաշտոնյաների ու առավել ապահովված խավերի եկամուտներն են արագ աճում։ Խզումն աղքատների ու հարուստների միջև խորանում է, ինչը տնտեսական արդյունքի ու պետության եկամուտների ոչ արդարացի, անհամաչափ բաշխման հետևանք է։
Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողներից մեկը` գերմանական BMW-ն, նախազգուշացրել է, որ ընթացիկ տարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումը կոնցեռնին կարժենա 1 մլրդ եվրո, ինչպես նաև կխաթարի համաշխարհային շուկան, գրում է The Times-ը։
Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բնակարանային շուկայի ակտիվացման օգտին չէ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Տնտեսական գործընթացների դանդաղելու, առաջնային ծախսերի ավելացումների, համատարած թանկացումների հետևանքով տեղի է ունենում քաղաքացիների եկամուտների ու գնողունակության անկում, ինչը ևս թուլացնում է բնակարանների նկատմամբ ներկայացվող պահանջարկը։
2025թ. մարտի 5-ին միջազգային կապիտալի շուկայում տեղաբաշխված 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսերի թեման տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը մտահոգիչ է համարում՝ հատկապես այն հրապարակումների համատեքստում, ըստ որոնց՝ այս թողարկումը կապված է Ադրբեջանի հետ բանակցություններում նոր անընդունելի զիջումների հետ։
Այս հույժ գաղտնի տեղեկությունը քողազերծելուց հետո միայն Ֆինանսների նախարարությունը ստիպված եղավ հաստատել անհերքելին՝ պաշտոնական կայքէջում տարածելով այս տեղեկությունը․ «Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունը նախօրեին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետության կողմից նոր եվրապարտատոմսերի թողարկման վերաբերյալ։
Պարտքի այս խմբաքանակը այնպիսի գրավիչ է եղել կապիտալիստ ներդրողների համար, որ պահանջարկը կազմել է 2.6 մլրդ ԱՄՆ դոլար։ Աշխարհի քարտեզի վրա քիչ երկրներ կան, որոնք դոլարային 7.1 տոկոսով վարկ են վերցնում։ Որպեսզի հասկանաք, թե ինչ կարգի տարօրինակ գին է , ընդամենը հիշեցնեմ որ մինչ այս գործարքը, Հայաստանի արտաքին պարտքի տոկոսադրույքը եղել է ոչ ավելի 3.5 տոկոսից։ Ինչ-որ մեկը, ով սերտ կապեր ունի արտասահմանյան ֆինանսական խմբերի հետ, իշխանափոխությունից հետո պետք է բացատրի, թե՝
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 388 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.25 դրամ:
Այս բոլոր քայլերը լինելու են ի վնաս ոչ միայն գործող բիզնեսի, այլև ներդրումների, ու առավել ևս՝ օտարերկրյա ներդրումների, որոնց կարիքը տնտեսության մեջ չափազանց մեծ է։ Վերջին տարիների անվտանգային խնդիրների ու անկայունության հետևանքով, առանց այդ էլ օտարերկրյա կապիտալը պատրաստ չէ գալ Հայաստան, նույնիսկ եղածներն են հեռանում։ Իսկ նման քայլերով իշխանություններն ավելի են խորացնում այս իրավիճակը՝ ռիսկեր ստեղծելով՝ ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ՝ պետական բյուջեի համար։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.59 դրամ: