Թուրքիան 1-ին անգամ հեղուկացված գազ է ներմուծում Ավստրալիայից
Ավստրալիայից հեղուկացված բնական գազ (LNG) տեղափոխող նավը հասել է Թուրքիա՝ իրականացնելով այդ երկրի պատմության մեջ առաջին «LNG» մատակարարումը Ավստրալիայից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Bloomberg»-ի կողմից հրապարակված նավերի հետևման տվյալների համաձայն՝ «Methane Julia Louise» անունը կրող LNG նավը, որը նախորդ ամիս բարձր գների պայմաններում ուղղվել էր դեպի Եվրոպա, հանգստյան օրերին հասել է Սարոսի ծոց։
Ըստ նույն աղբյուրի՝ Եվրոպայի «LNG» ներմուծումը հունվարին հասել է վերջին 10 ամիսների առավելագույն մակարդակին, իսկ Թուրքիան հեղուկացված գազի գնումների մասով սահմանել է նոր ռեկորդ։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը կարող է իր բնական գազի պահանջարկի գրեթե կեսը ապահովել «LNG»-ի միջոցով։ Նրա խոսքով՝ Թուրքիայի «LNG» ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս անգամ ամենացուրտ ձմեռային օրերին ամբողջությամբ բավարարել բնակչության գազի պահանջարկը։



