ԱՊՊԱ ձևակերպում Արդշինբանկի «Մոբայլ Բանկինգ» հավելվածի միջոցով

Արդշինբանկը թարմացրել է իր «Մոբայլ Բանկինգ» հավելվածը՝ այս անգամ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին ձևակերպել ԱՊՊԱ վկայագրեր առցանց տարբերակով ընդամենը մի քանի րոպեում:

ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է մուտք գործել հավելվածի «Ապահովագրություն» բաժին և մուտքագրել ավտոմեքենայի համարանիշն ու անձը հաստատող փաստաթղթի համարը, ստեղծել պայմանագիրը և վճարել: Պայմանագրի էլեկտրոնային տարբերակը հաճախորդը կստանա իր էլ.փոստին, իսկ թղթային տարբերակը, ցանկության դեպքում, հաճախորդները կկարողանան ստանալ ապահովագրական ընկերության գրասենյակից:

Հավելվածի թարմացման արդյունքում օգտատերերը հնարավորություն կունենան իրականացնել ավանդի ձևակերպում, փոխանցումներ բյուջե, ներառյալ նվիրաբերություն զինծառայողներին: Ավելին, նորացման արդյունքում հնարավոր կլինի փոփոխել հավելվածի հիմնական էջի արտաքին տեսքը և կապ հաստատել Բանկի հետ ընդամենը մեկ հպումով:

Վերոնշյալ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է թարմացնել հավելվածը հետևյալ հղումներով՝ https://goo.gl/PcNJ1K (App Store) և https://goo.gl/SqVDyX (Google Play): Եթե չեք հանդիսանում «Մոբայլ Բանկինգ» անվճար հավելվածի օգտատեր, հիշեցնենք, որ անհրաժեշտ է մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից ցանկացածը՝ լրացնելու համապատասխան դիմումը:

***

Լինելով ֆինանսաբանկային համակարգում խոշորագույն հարկատուներից մեկը՝ Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս