Բաժիններ՝

Հոկտեմբեր ամսին գրանցվել է տնտեսական ակտիվության 3% աճ

Երկամսյա ցածր ցուցանիշներից հետո տնտեսական ակտիվությունը հոկտեմբեր ամսին կրկին բարձրացել է՝ կազմելով 3 տոկոս:

ԱՎԿ նախնական տվյալների համաձայն՝ 2018թ-ի հոկտեմբեր ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3 տոկոս: Ընդ որում՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվությունը բարձրացել է 6%-ով:

ՏԱՑ բարձրացմանը հոկտեմբեր ամսին կրկին ամենաշատը նպաստել է ծառայությունների (16.6%), արդյունաբերության (8.1%) և առևտրի (5.8%) ոլորտներում գրանցված աճը: Միևնույն ժամանակ էականորեն կրճատվել է գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը՝ նախորդ տարվա հոկտեմբեր ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազելով 22.1%-ով:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ կազմել է 2.8%: Նույն ժամանակահատվածների համար 15%-ով ավելացել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, իսկ արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 11.4%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս