Բաժիններ՝

«Մայիսից ի վեր 10 մլրդ 554 մլն դրամ վերականգնվել է պետբյուջե». Նիկոլ Փաշինյան

Այս տարվա մայիսից ի վեր 10 մլրդ 554 մլն դրամ վերականգնվել է պետբյուջե, իսկ 64 մլրդ դրամի շրջանակներում քննություն է իրականացվում: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ընթացքում առաջարկներ են ստանում գումար և գույք վերադարձնելու մասին:

«Մարդիկ են, որ գիտեն՝ քննությունը հասնելու է իրենց, և իրենք են առաջարկում»,- ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա՝ դա մեղմացուցիչ հանգամանք է, բայց կառավարության խնդիրն է՝ պարզել՝ այդքա՞նը պետք է վերադարձնեն, թե՞ ավելի:

Անդրադառնալով իր հայտարարություններից մեկին, որ պատգամավորի հետ կապված քրեական գործ կա, և պատասխանի են սպասում, Փաշինյանը նշեց, որ այդ պատասխանը եկել է, բայց ոչ ամբողջ ծավալով, մյուս կեսը դեռ ճանապարհին է: Նա նշեց, որ նման քննությունների պրոցեսը երկար է, նամակը կարող է գնալ հեռու երկիր և ետ գալ 1-2  ամսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս