Բաժիններ՝

Ռուսական և իրանական գազերը համեմատելիս՝ նախընտրելի է ռուսական գազը, քանի որ դրա որակական հատկանիշներն ավելի լավն են. Արտակ Մանուկյան

2017 թ. Հայաստան ներկրված գազի ծավալում իրանական գազի մասնաբաժինը կազմել է 16%, 2018-ին՝ ընդհանուր գազի ծավալի 4% ավելացման պայմաններում մեծացել է նաև իրանական գազի մասնաբաժինը՝ 21%: Այս փաստն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը դրական միտում անվանեց:

Ըստ նրա՝ հնարավոր է ապագայում որաշակիորեն իրանական գազի մասնաբաժինը շատանա, բայց Իրանը կառուցում է ԱԷԿ Բուշերում և «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքում կարող են փոփոխություններ լինել, նվազի էլեկտրաէներգիայի պահանջը:

Ամեն դեպքում, ինչպես նշեց Ա.Մանուկյանը, ռուսական և իրանական գազերը համեմատելիս, եթե սահմանին նույն գնով հնարավոր լինի ձեռք բերել, նախընտրելի է ռուսական գազը, քանի որ դրա որակական հատկանիշներն ավելի լավն են, ջերմատվությունն ավելի բարձր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս