ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով:
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն, որը հայտնի է իր «Կարաս» ապրանքանիշով, դատի է տվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը` «Սակի և սանս» ընկերության գինու պիտակին «կարաս» բառը նշելու թույլտվության համար։
«Մենք միշտ ձգտել ենք, որպեսզի ռուսական շուկայում մեր ներկայության տոկոսը նվազի, բայց մեր արտահանումը հիմնականում ռուսական շուկայում է»
Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ելույթ է ունեցել Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովին:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ:
Նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 2017թ. IV եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմել է ամսական 32 439.3 դրամ (տարեկան կտրվածքով՝ 389 271.3 դրամ)։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017թ. ընթացքում կտրուկ ավելացել Հայաստանից կապիտալի արտահոսքը: Պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 2017թ. ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 1 մլրդ 25 մլն 819 հազար դոլար:
Հունվարի 24-ին Ստրասբուրգում ստորագրվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության և Եվրոպայի խորհրդի «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված):
Ադրբեջանական մամուլը հերթական անգամ անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրին։ Հետաքրքրվողը News.az-ն է:
2016 թվականի համեմատ՝ զբոսաշրջիկների թիվն աճել է 18.7%-ով (2016 թվականին՝ 1 259 657 զբոսաշրջիկ)։
Հայաստանի կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «օֆշորային գոտի» եզրույթը ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված նոր եզրույթին համապատասխանեցնելու նպատակով:
Սույն թվականի փետրվարի 1-ից հասանելի են «Արդշինբանկի» կողմից թողարկվող MasterCard Մեղու քարտերը՝ նախատեսված գործընկեր առևտրի և սպասարկման կետերից անկանխիկ վճարումների միջոցով ապառիկ գնումներ կատարելու համար:
2017 թվականի հունվար-դեկտեմբերին շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության հասույթը կազմել է շուրջ 276 մլրդ դրամ
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի նախագծին, որն արժանացել է ԵԱՏՄ անդամ պետությունների հավանությանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017թ. օգոստոսի 8-ի կարգադրությամբ:
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ:
Կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը կլուծարվի: Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն-վարչություններին:
«Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ»,- այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան՝ Ալմաթի քաղաքում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը Հարկային օրենսգրքում ամրագրված արտադրության հարկատեսակների մասով խորը վերլուծություն է կատարում` փորձելով արտադրության հարկային բեռի նվազեցման հետևանքով պետական բյուջեի եկամուտների հնարավոր կորուստների փոխհատուցման մեխանիզմներ մշակել:
Սփյուռքի մարդկային, սոցիալական և ֆինանսական կապիտալը հաճախ դիտարկվում է որպես զարգացման ռեսուրս ծագման երկրի կամ հայրենիքի համար, որը ներդրումների կարիք ունի:
Շատերս ենք արտերկիրց Հայաստան մեզ հետ ապրանքներ բերում կամ պատվիրում համացանցով։
Հայաստանն էներգետիկայի ոլորտում հավանաբար ամենաբարենպաստ օրենսդրությունն ունի աշխարհում և պատրաստ է կարգավորել այն բոլոր հարցերը, որոնք կարող են դժվարացնել 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի ստեղծման գործընթացը:
Գեղարքունիքի մարզում 55 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով հայտարարված մրցույթը կառանձնանա թափանցիկությամբ ու արդար ձևաչափով:
Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից 2017 թվականի ընթացքում մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ըստ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանի, հարուցվել է 154 քրեական գործ և կանխվել է մաքսային իրավախախտումների 288 փորձ:
Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ նախագահի պաշտոնում ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հերքել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ իր բիզնես կապերի մասին տեղեկությունները:
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է թվով 6 երկիր ընդգրկել օֆշորային համարվող երկրների ցանկում: Այդ երկրներն են՝ Արեւելյան Ամերիկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամիբիան, Տրինիդատ եւ Տոբագոն:
Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը վստահեցնում է՝ եթե դառնա ՀՀ նախագահ՝ բոլոր ջանքերը կներդնի երկրի տնտեսությունը զարգացնելու համար:
Գիտե՞ք՝ ինչ է ցույց տալիս այս գծապատկերը։ Կետագիծն ԱՄՆ-ում պանրի սպառումն է մեկ շնչի հաշվով։ Իսկ սև գիծը այն մարդկանց քանակն է, որոնք մահացել են՝ քնած ժամանակ խճճվելով վերմակի մեջ։
Standard&Poor’s միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ` 2019-2021թթ. ադրբեջանական մանաթը շարունակելու է արժեզրկվել: