Եվրասիական բանկը վերջին տարիներին ակտիվություն է ցուցաբերում նաև մասնավոր հատվածում և Հայաստանում գյուղոլորտի մի քանի նախագծեր են ֆինանսավորվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանը՝ նկատելով, որ դա ուրախալի է։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ֆրանսիական «Սոդիալ» ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցՇ:
«Քանի որ կառավարության ծրագիրը երկու օր առաջ հրապարակվել էր՝ եղան որոշակի արձագանքներ, որոնց շուրջ մենք նաև կառավարությունում քննարկում նախաձեռնեցինք, ինչը մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած ԿԲ բոլոր հավաստիացումներին, թե մակրոտնտեսական վիճակը Հայաստանում կայուն է, երեկ դրամի փոխարժեքի հերթական արժեզրկման ականատեսը դարձանք:
«Ո՞վ և որտեղի՞ց է վճարելու 15 դոլարը» հարցը մնաց անպատասխան: Ավելի ճիշտ՝ իշխանությունները պնդում էին, որ գազամատակարար ընկերությունն այն կվերցնի իր վրա: Իսկ «Գազպրոմ Արմենիան» լռում էր: Երեկ պարզ դարձավ, որ այս հիմնարկությունն առայժմ բանակցությունների մեջ է:
Մի խոսքով, կառավարության ծրագրում կա ամեն ինչ, ամեն ինչ, բացի ամենակարևորից՝ գործ անելուց։ Ամբողջ 71 էջերում բարի երազանքների կողքին բացակայում է գործողությունների հաջորդականությունը՝ այն, թե ինչպե՞ս է պետք հասնել այդ արդյունքին։
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի համոզմամբ` պարգևատրումների մեխանիզմները մեկ օրում լուծվող խնդիր չեն, բայց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ ունեցած քննարկման կոնսենսուսն այն էր, որ պետք է այդ ուղղությամբ լուրջ աշխատել։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը վստահ է, որ Հարկային նոր օրենսգրքի շուրջ ընթացող քննարկումների արդյունքում կառավարությունը կհանգի ճիշտ լուծումների:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համամիտ չէ տեսակետներին, թե կառավարության ծրագրի հետ կապված քննադատությունների, թե դրանում չկան թվային ցուցանիշներ և նպատակներ:
Ըստ մասնագետի՝ ծրագրում հստակ նշաձողեր պետք է սահմանվեն, ցուցանիշներ լինեն, որպեսզի հաշվետվողականություն ապահովվի, հնարավոր լինի հետագայում այդ թվերը նրանց հիշեցնել ու պատասխան պահանջել։
«Շատ քիչ են այն թվերը, որոնք հնարավորություն են տալու խորհրդարանին վերահսկել կառավարության գործունեությունը, իսկ դա էապես նվազեցնելու է արդյունավետությունը՝ և՛ կառավարության գործունեության, և՛ խորհրդարանի վերահսկողական գործունեության»։
Այլևս չկա նախկին վստահությունը՝ ներդրումների ներգրավման հետ կապված։ Եթե նախորդ ծրագրում կառավարությունը հույս ուներ, որ քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները կվերածվեն ներդրումային լուրջ հոսքերի, ապա այս փաստաթղթում նման լավատեսություն չկա։
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։
2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ՝ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճով:
2018 թ. վերջին պարենային զամբյուղի ամսական արժեքը կազմել է 34 հազար 527.4 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկանալով գրեթե 2000 դրամով։ 2017-ի վերջին պարենային զամբյուղի ամսական արժեքը 32 հազար 439.3 դրամ էր։
Համաձայն ՀՀ ՊԵԿ նախագահի 05.02.2019 թվականի թիվ 67-Ա հրամանի հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին է սահմանվել…
Կասկած չկա, որ այսպես շարունակվելու դեպքում առաջիկայում Հայաստանի տնտեսության խնդիրները գնալով խորանալու են։ Երկար ժամանակ պետք չի լինելու համոզվելու համար, որ տնտեսության զարգացումները մտել են փակուղի։
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսանենգություն կատարելու կասկածանքով Երևանում բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Կ.Հ.-ին, երբ վերջինս «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքից ստացել էր Իսպանիայից իր անվամբ ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանին:
Հայաստանին սահմանին գազի սակագնի փոփոխությունների հետ կապված քննարկումներ են իրականացվում բոլոր ուղղություններով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ նշելով, որ քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, ինքը չի կարող տեղեկություն հաղորդել սակագնի փոփոխությունների ու դրանցից բխող զարգացումների մասին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում կայացրեց նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար: Որոշման նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը:
Մի ուրվական է շրջում հանրային քաղաքականության հայոց տիրույթում՝ փոքր կառավարության ուրվականը։ Ուրվականը հրապուրում է արդյունավետության ռացիոնալ հմայքով և անարժան աթոռակյացներին այլևս չվճարելու արդարացի զայրույթով։ Այն կարող է հստակորեն չարտաբերվել, սակայն սնել հույզերի և հույսերի հորձանուտ, որը կարող է վտանգավոր լինել պետության թե՛ կայացած, թե՛ կայացող ինստիտուտների համար։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթ թունաքիմիկատների ներկրմամբ զբաղվող «Նատալի Ֆարմ» ընկերության հանդեպ: Նկատի ունենալով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, Հանձնաժողովը կատարել է լայնածավալ ուսումնասիրություն թունաքիմիկատների շուկայում:
Մինչ Հայաստանի տնտեսությունը ֆինանսական միջոցների, առավել ևս՝ ուղղակի ներդրումների լուրջ կարիք ունի, կապիտալն ահռելի տեմպերով արտահոսում է երկրից։ Միայն անցած տարի ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր ավելացել են շուրջ 200 մլն դոլարով։ Սա հսկայական գումար է Հայաստանի տնտեսության համար։
Գերմանիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական, իրական, ինստիտուցիոնալ փոփոխություններով:
Տնտեսագետը նշեց, որ այժմ պետք է հետևողական լինել, հասկանալ, թե ինչ է նշանակում՝ մենաշնորհը վերացվում է, ի վերջո՝ գալի՞ս ենք նրան, որ առանց ապարատների, միայն ծրագրային լուծումներով իրականացվի ՀԴՄ-ի գործառույթը, թե՞ ամեն դեպքում պետք է ներկրել սարքերը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:
Ռուսաստանի պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալներով՝ երկրում ՀՆԱ-ի աճը 2018-ին նախնական գնահատականներով կազմել է 2.3 տոկոս:
Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թվականին ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ:
Ռուսական «Ռոսատոմ» պետկորպորացիան նոր տուրբոգեներատորի մատարակակում 1 իրականացրել է hայկական ատոմային էլեկտրակայանին: