«Մենք մինչև հունիս ամիսը ներառյալ ունեինք պաշտոնական տվյալներով արտահանման ծավալի զիջում նախորդ տարվա 6-ամսյա ժամանակահատվածի առնչությամբ»,- ասաց նա:
ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սանային օգոստոսի 28-ին ԵՏՀ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտի ձևավորող ժամանակավոր համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտման հարցերը։
«Լիդիանը» Տորոնտոյի բորսայում ցուցակված ընկերություն է, որն ունի տարբեր ինստիտուցիոնալ և այլ բաժնետերեր, վարկատուներ: Դրանց մի մասն ամերիկյան, բրիտանական կամ այլ երկրների խոշոր կազմակերպություններ են:
Կառավարությունը բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից «Ba3» բարձրացնելու փաստին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հուլիս ամսվա տնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ կառավարությունն առաջ է շարժվում բավականին լավ տեմպով:
Կոշիկի արտադրության 200-ից ավելի ընկերություններ նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չինական ապրանքների նոր մաքսեր չսահմանելու խնդրանքով, որոնք պետք է ուժի մեջ մտնեն սեպտեմբերի 1-ին:
Նույնիսկ Ամուլսարի ծրագրի վերականգնումն այլևս հիմք չէ Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ արտաքին ներդրողների, առանց այն էլ՝ ցածր վստահությունը հետ բերելու համար։ Դրա համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։
Գուցերիեւները հինգերորդ տարին անընդմեջ պահպանում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի առաջին տեղը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում կազմակերպված «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկմանը, որը վարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Դժվար է ասել, թե ՀԴՄ-ների հետ կապված խնդիրը լուծվել է, ուղղակի հայտարարվեց, որ չեն տուգանելու, մինչև այդ ընկերությունները կներկրեն ՀԴՄ սարքեր և վստահ կլինեն, որ հասանելիությունը կա»։
Գյումրի քաղաքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի։ Նախաձեռնողը «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» ՍՊ ընկերությունն է, որը հիմնվել է հատուկ այս ազատ տնտեսական գոտին կազմակերպելու նպատակով:
«Գումարի տակ պետք է լինեն ծրագրեր, իշխանությունների քաղաքականության համապատասխան գործիքակազմեր, որի մեջ առաջին հերթին հարկային քաղաքականությունն է, որը դեռ ինչ-որ տեղ անորոշությունների դաշտում է, որոշումները կայացված ու քվեարկված են, բայց հավանաբար մյուս տարվանից ամբողջ ծավալով կկիրառվեն։ Դա անհրաժեշտ պայման է»։
Վրաստանի ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով։
Իրանը պնդում է, որ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրադրությունը կկայունանա, եթե ԱՄՆ-ը դադարեցնի տնտեսական պատերազմը Թեհրանի դեմ:
«1.5 ամիս առաջ «Ինեկոբանկն» ինձ հրավիրեց, ասաց, որ «Ձյունիկ» սառնարանը վաճառում ենք: Ես ասացի, որ կարող եմ 2 մլն կրեդիտով վերցնել, 2 մլն էլ կրեդիտ ավելացրեք, որովհետև ամբողջը պետք է վերանորոգվեր: Այնտեղ սանիտարական պայմանները չէին համապատասխանում նորմերին: Մենք պայմանավորվեցինք, իրենք ասացին՝ Մոսկվայից ինչ-որ մեկը գնելու ցանկություն ունի, եթե չգնի, կվաճառենք ձեզ: Հետո Մոսկվայից Արթուր անունով մեկը ցանկություն հայտնեց 2.5 մլն դոլարով շենքը գնել ու վերանորոգել: Պայմանագիրը պատրաստ էր, բայց չստորագրվեց»
«Ես առաջին անգամ եմ լսում, որ սառնարանի պահեստային մասն այրվի, դա աբսուրդ է, այնտեղ -18 -20 աստիճան սառնություն կա, ո՞նց կարող է այրվել: Սպասում ենք ԱԻՆ-ի եզրակացությանը, բոլորս դրան ենք սպասում»:
«Լիդիան» ընկերությունը հաշվարկել է, որ հաստատված պաշարների սահմաններում կարող է գործել 10 տարի, յուրաքանչյուր տարում կարող է վերամշակել մոտ 10 մլն տոննա հանքաքար: Դրանք այն քանակային ցուցանիշներն են, որոնք ճանաչվել են պատկան մարմինների կողմից, և, որոնց հիման վրա տրվել են համապատասխան շահագործման թույլտվություններ:
Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը, վերջինիս կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցի համաձայն, բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները՝ B1-ից Ba3:
ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը հոկտեմբերի 25-ին տեղի կունենա Մոսկվայում, կքննարկվի պետությունների միջեւ տնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը:
ՀՀ կենտրոնական բանկը հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է դադարեցնել արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:
Գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության աքիլեսյան գարշապարը։ Երբ այն հանում ենք ցուցանիշներից, տնտեսության վիճակագրական պատկերը բարելավվում է, իսկ երբ ներառում ենք, սկսում է վատանալ։
Չինաստանում ամերիկյան ընկերությունների ներդրումները շարունակում են աճել, չնայած երկու երկրների միջեւ առկա առեւտրական հակասություններին: Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով Rhodium Group-ի կատարած հետազոտությունը:
Կոնվերս Բանկը նախատեսված ժամկետից շուտ, հաջողությամբ ավարտել է դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Հատկապես Էդգար Ղազարյանը, լինելով նախկին մարզպետ, պետք է որ քաջատեղյակ լիներ, որ այդ տարիներին Ընկերության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակով 2 անգամ կատարվեցին իրավական ակտերի փոփոխություններ, որոնց պայմաններում Ընկերությունը ստիպված էր կատարել նախագծային փոփոխություններ և ամեն անգամ իրականացնել նոր ՇՄԱԳ-ներ։
Մինչ հասարակությունը վերջին օրերին երկփեղկվել և ակտիվորեն քննարկում է կառավարության համառ ջանքերով Ամուլսարի շուրջ ծագած «հակամարտությունը», հանքարդյունաբերության ծավալները Հայաստանում շարունակում են ոչ պակաս բարձր տեմպով ավելանալ։
Մոլորակի տասը ամենահարուստ մարդիկ օգոստոսի 23-ին ավելի քան 14 մլրդ դոլար են կորցրել ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրական հակամարտության սրվելու ֆոնին համաշխարհային բորսաների անկման պատճառով:
«Հրանտ Բագրատյանը մի՞թե տիրապետում է ամբողջական ինֆորմացիայի։ Այսօր Տիգրան Ավինյանը հրապարակել է տարբեր բնագավառների աճը՝ 14-15%, իսկ այն ոլորտները, որ թույլ են եղել, դրանց պատճառով է ընդհանուր տնտեսական ակտիվությունը (ՏԱՑ) 8.1% իջել։ Ամբողջական տեղեկատվությանը մենք այս պահին չենք կարող տիրապետել»:
ՉԺՀ-ի Պետխորհուրդը կարգադրություն է արել ձեռնամուխ լինել Չինաստանի տարածքում ազատ առեւտրի վեց նոր փորձարարական գոտիների ստեղծմանը: Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (ՉԿՀ):
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում.