Բաժիններ՝

Ներդրումային միջավայրը ռազմական գործողությունների հետևանքով վատացել է. Էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում ներդրումային մի շարք ծրագրեր քննարկման փուլում են` ինչպես  գաղափարները, այնպես էլ  քայլերը։

«Սակայն, որ իդեան ծնված լինի նոյեմբերին, կամ ներդրումներ տեղի ունենան նոյեմբերին, դրանց քանակի մասին չեմ կարող ոչինչ ասել։ Ավելին՝ նախարարությունը ներդրումային ծրագրերի մասին իմանում է այն պահին, երբ ինչ-որ պետության հետ կան խնդիրներ, այսինքն՝ կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք գործում են մասնավոր հատվածում, և պետության ներգրավվածությունը որևէ ձևով օգուտ չի տա։ Սա լավ է, քանի որ որքան շատ առանց պետության ներգրավվածության լինեն ներդրումային ծրագրերը, այնքան մենք կարող ենք համարել, որ ներդրումային դաշտը բարելավված է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ավագ Ավանեսյանը։

Ըստ նրա, այսօր ամբողջ տարածաշրջանում ներդրումային դաշտի հետ խնդիրներ կան, հետևաբար՝ պատերազմից ու ռազմական գործողություններից հետո ցանկացած նոր ներդրումային ծրագրի համար ստեղծվում են ռիսկեր։ Ուստի այսօր աշխատանքները պետք է ուղղված լինեն տնտեսության մեջ  առկա ռիսկերը կլանելուն։

«Թե ինչպես պետք է այդ ամենն անել՝ հիմա քննարկվում է, քննարկվում է  հատուկ գործիքակազմի կիրառումը, որը մինչ այդ մենք չենք կիրառել։ Ներդրումային իրավիճակը փոխվել է՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ Հայաստանում՝ ռազմական գործողությունների հետևանքով»,- հավելեց Ավագ Ավանեսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031