ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիտորինգի արդյունքներով վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի, բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումները:
2013թ. պայմանագիրը գազի գնագոյացման հետ կապ չունի, դա այլ խնդիրներ է կարգավորում՝ պայմանավորված «Գասպրոմ-Արմենիայի» հետ։ Ինչ վերաբերում է գազի գնագոյացմանը, ապա դա որոշվում է երկկողմ՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններով, հատկապես՝ դրա քաղաքական բաղադրիչով, հետևաբար՝ այս ուղղությամբ պետք է տարվեն հետևողական ու շարունակական բանակցություններ, որը կարող է և արդյունք տալ։
2019 թվականին նախատեսված է եղել 262 միլիարդ դրամի չափով կապիտալ ծախս, որից կատարվել է 192 միլիարդ դրամը. Այսինքն՝ 70 միլիարդ դրամով թերակատարվել է: Այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ընդգծելով, որ այս տեղեկատվությունը հրապարակելով՝ նպատակ չունի արդարացնել կապիտալ ծախսերի համեմատաբար ցածր կատարողականը:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության կոմիտեն 2019 թվականի ընթացքում իրականացրել է 1 հակամրցակցային համաձայնություն, ավարտվել է 11 գերիշխող դիրքի չարաշահման և 40 անբարեխիղճ մրցակցության վարույթ, կայացվել է 42 միլիոն դրամի տուգանք: 14 միլիոն վճարվել է 2019 թվականին, իսկ 40 միլիոնի տուգանք տեղափոխվել և վճարվել է 2020 թվականին»:
ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի բնակչությանը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարները՝ համաձայն կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու մասին ՀՀ Կառավարության որոշման:
«Մենք երկար մտածել ենք հարցի շուրջ, թե ի՞նչ կանեն այն մարդիկ, որոնց խիստ անհրաժեշտ է գումար: Կարծում ենք՝ եթե գիտակցված ու ծայրահեղ անհրաժեշտություն կա գումար վերցնելու համար, ապա մեր ընդհանուր սոցիալական ապահովության համակարգը պետք է այնպես վերակառուցվի, որ հանրությունը կանգնած լինի ծայրահեղ կարիքավոր մարդկանց կողքին, այլ ոչ թե բանկերը, սա շատ կարևոր է»:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի համայնքներում 211 կմ ճանապարհ հիմնանորոգվել է, որը կենսական նշանակության ունի հեռավոր մարզերի բնակիչների համար: Ընդ որում, հիմնանորոգված 211 կմ ճանապարհից 41 կիլոմետրը կատարվել է խնայված միջոցների հաշվին:
«Կառավարությունը 2020 թվականի համար գերառաջնային է համարում կապիտալ ծախսերը, և մենք նախատեսում ենք ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնել, այլև մեծացնել դրանց ծավալները»:
2019 թվականի համար Կառավարության ծրագրով նախատեսված ժամանակացույցով նախանշված ծրագրերը՝ բոլոր ուղղություններով, կատարվել են, և կատարման արդյունքները կարող ենք համարել մոտ 90 տոկոսանոց:
Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց:
Հետկորոնավիրուսային շրջանում տնտեսությունն այս վիճակից հանելու համար ներդրումներ են պետք, մեծ ծավալի ներդրումներ։ Կառավարությունն այժմվանից ոտ ու ձեռ է ընկել. առանց այդ էլ՝ ներդրումները շատ քիչ էին, հիմա՝ առավել ևս, երբ ամեն ինչ խառնվել է իրար՝ է՛լ ավելի դժվար է լինելու օտարերկրյա ներդրողներին համոզել և բերել Հայաստան։ Իսկ առանց ներդրումների հեշտ չի լինելու շտկել իրավիճակը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի տրամաբանական է համարում, որ Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարի ոչ թե դոլարով, այլ ռուբլիով։
Կենտրոնական բանկն օրերս նշեց, որ կորոնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա, և 2020 թվականի տնտեսական աճը կկազմի 0,7%, կնվազեն ներմուծման և արտահանման ծավալները, Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերները:
Ճգնաժամը հաղթահարելու ՀՀ կառավարության տեսլականը կապված է կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հետ:
Արցախի Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. ապրիլի 6-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտում 43 լայն սպառման ապրանքատեսակի դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն՝ 3 գնաճ և 2 գնանկում:
Օրերս 168.am-ը բարձրաձայնել էր 20 տարի Հայաստանում գործունեություն ծավալող գործարարի բիզնեսին սպառնացող խնդիրների մասին: Մասնավորապես գրել էինք, որ 450 աշխատող ունեցող գորրծարարը դիմել է բանկ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարության ընդունած աջակցության ծրագրերից մեկից օգտվելու համար:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց, թե կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված, երբ բեռնափոխադրող ընկերությունները կրում են բազմաթիվ վնասներ, ի՞նչ քայլեր է իրականացնում Կառավարությունը վնասը փոխհատուցելու համար։
Հայտնի է, որ պարտադրված հուզական ֆոնի վրա շատ մարդիկ առանց երկար-բարակ մտածելու՝ կարող են հավատալ և իրենց ենթագիտակցության մեջ ամրապնդել ցանկացած միտք և իրողությունների հետ աղերսներ չունեցող ցանկացած տեղեկություն:
Անդրադառնալով որոշ ապրանքատեսակների մասով գրանցված գնաճին, Վարոս Սիմոնյանը վստահեցրեց, որ շուկան վերահսկվում է, և ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ամենօրյա մոնիտորինգ. «Հնարավոր է որոշ ապրանքների գների բարձրացում, բայց Կառավարությունն իրականացնում է այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը»,- ընդգծեց նա:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի խոսքով՝ դեռևս մարտի 16-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բժշկական որոշ ապրանքների վերաբեյալ ներմուծման մաքսատուրքերը զրոյացվել են:
Տվյալները նշված ժամկետից հետո ներկայացնելու պարագայում բոլոր այդ դեպքերն այլևս չեն դիտարկվելու:
Անշարժ գույքի և հատկապես բնակարանային շուկան չափազանց զգայուն է տնտեսական ու ֆինանսական ցնցումների նկատմամբ։ Սովորաբար այն շատ արագ է արձագանքում նման դրսևորումներին։ Թեև այս անգամ գործ ունենք մի փոքր այլ իրավիճակի հետ, այնուհանդերձ ենթադրվում է, որ կորոնավիրուսը չի շրջանցի նաև այս ոլորտը։ Բայց այդ մասին հնարավոր կլինի խոսել ավելի ուշ։
«Շատ բան կախված է լինելու կորոնավիրուսից հետո աշխարհում ստեղծվելիք տնտեսական վիճակից, գներից, ճգնաժամի առկայությունից, կամ հակառակը, ուստի կարծում եմ՝ սա անկայուն փուլ է այս հարցով հստակ կանխատեսումներ անելու համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ռուսական գազի գնի շուրջ Հայաստանի և Բելառուսի դժգոհություններին։
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային շուկայում աննախադեպ գնանկում է արձանագրվել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի պատճառով պահանջարկի կրճատումով, ինչպեսեւ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) ու դրանից դուրս Ռուսաստանի գլխավորությամբ խոշոր արտահանողների պայմանավորվածության՝ OPEC+-ի փլուզմամբ։
Ես՝ որպես 450 աշխատող ունեցող գործարար, ոգևորությամբ շտապեցի բանկ՝ 400 միլիոն դրամ վարկ վերցնելու համար, սակայն բանկում ինձ ասացին, որ այդքան գումար վարկ տալ չեն կարող. ինձ վարկ կարող են տալ կա՛մ աշխատավարձ վճարելու, կա՛մ հարկեր-տուրքեր վճարելու, կա՛մ կոմունալներ վճարելու, կա՛մ էլ հումք ձեռք բերելու համար: Բանկում պնդեցին, որ այս 4 «կամ»-երից մեկը պետք է ընտրեմ, բոլորը միասին հնարավոր չէ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց 20 տարուց ավելի Հայաստանում արտադրությամբ զբաղվող խոշոր մի գործարար, որը, սակայն, չցանկացավ հրապարակել իր և ընկերության անունը:
Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Ինչո՞ւ է կառավարությունը նախընտրել գազի գնի վերանայման վերաբերյալ խոսակցությունները սկսել ոչ թե՝ Ռուսաստանի ղեկավարության, այլ՝ անմիջապես «Գազպրոմի» հետ, մտածելու տեղիք է տալիս։ Հայտնի է, որ գազը միշտ էլ եղել է ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական ապրանք։ Ու դրա շուրջ պայմանավորվածությունները ձեռք են բերվել քաղաքական մակարդակում։ Այդպես է եղել ոչ միայն իշխանափոխությունից առաջ, այլև իշխանափոխությունից հետո։