Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:
«Սա, կարծում եմ, չափազանց կարևոր է, որ մենք պետք է իրականացնենք»:
ԱՄՆ-ի մի քանի միլիարդատերեր, որոնց թվում են ֆինանսիստ Ջորջ Սորոսը, ռեժիսոր Էբիգեյլ Դիսնեյը եւ Facebook-ի համահիմնադիր Քրիս Հյուզը, ստորագրել են նամակ, որով երկրի նախագահի բոլոր թեկնածուներին կոչ են արել սահմանել հարստության հարկ՝ անհավասարության դեմ պայքարելու եւ շրջակա միջավայրի պաշտպանության ու հանրային առողջության ֆինանսավորման համար:
Իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարությունն ամբողջ թափով լծվեց նախկին իշխանությունների կողմից տարիներ շարունակ պետությունից գողացված գումարները վերադարձնելու գործին։ Հարուցվեցին բազմաթիվ քրեական գործեր։ Թվում էր, թե ուր որ է՝ միլիոնները հետ են գալու և լուծելու են երկրի առջև ծառացած սոցիալական խնդիրները։
168.am-ի հետ զրույցում նախարարը հիմնավորեց, որ նախ դա կարճաժամկետ միջոցառում է, և Կենտրոնական բանկը նման քայլերի դիմում է շուկայում կարճաժամկետ տատանումներ թույլ չտալու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Կառավարությունը հունիսի 27-ին հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» առաջարկությանը:
«Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը` 55 000 դրամից 68 000 դրամ դարձնելը, համարձակ քայլ է: Կարծում եմ՝ կարևոր փոփոխություն էր»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Եթե մենք համահարթեցման հետ կիրառեինք չհարկվող շեմը և գույքահարկի նոր դրույքաչափերը, վստահ եմ, որ ընդունելի կլիներ հասարակության լայն շերտերի կողմից։ Ցավոք, իշխանությունը չանսաց մեր հորդորներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անդրադառնալով հրապարակված թվերին՝ նկատեց, որ դրանք չեն արտացոլում տնտեսական իրական վիճակը
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում գտնվող ԱՄԷ Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ ալ Քասիմիի գլխավորությամբ:
Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ստորագրել են 6 մլն ԱՄՆ դոլար վարկային գծի պայմանագիր:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում իրականացրեց «Ուղղությունը՝ Հայաստան» միջոցառումը:
Դիլիջանում ընթացող հայ-վրացական գործարար համաժողովը մեկնարկել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլիի ելույթներով:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակնկալում է Եվրասիական տնտեսական միության հետաքրքրությունը անդամ հինգ երկրների միասնական ռեյտինգային գործակալության ստեղծման նկատմամբ եւ պատրաստ է պաշտպանել այդ նախաձեռնությունը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը նվազագույն աշխատավարձի բարձրացումը չափազանց կարևոր գործիք է համարում:
Եվրասիական տնտեսական միության ընդլայնում մասնակից նոր երկրների հաշվին առայժմ չի պլանավորվում:
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա տնտեսական ակտիվության օպերատիվ տվյալները։ Թեև արտաքուստ տնտեսական գործընթացները Հայաստանում աչքի չեն ընկնում ակտիվությամբ, այնուհանդերձ Վիճակագրական կոմիտեն շարունակում է բարձր աճեր գրանցել` երբեմն-երբեմն կտրուկ վերանայելով նաև նախկինում հրապարակված ցուցանիշները։
Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների պատճառով զրկվել են 50 մլրդ դոլարից:
Գերմանական Siemens ընկերությունը «Երևան-2» գազատուրբինային ջերմաէլեկտրակայանի կառուցման համար արդիական սարքավորումներ կմատակարարի: Այս մասին հայտնում է Siemens ընկերության պաշտոնական կայքը:
Շիրակի մարզում մեկնարկել է խոտքաղը: 80 տոկոսը խոտի քաղված է, մնում է կապել ու տուն հասցնել:
«Լավ կլիներ՝ դրամը ԵԱՏՄ արժույթների հետ համադրելի արժեզրկվեր, լողացող լիներ փոխարժեքը, ոչ թե ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն է վարվում, և եթե մի փոքր արժեզրկվում է դրամը, դա դիտարկվում է մինուս: Իրականում դա պետք է լինի տնտեսության զարգացման հետևանք, ոչ թե նպատակ»:
Վրաստանի փոխվարչապետ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին վստահեցնում է, որ հարևան երկրների հետ իրենց ստեղծում և կարգավորում են հարաբերությունները՝ չունենալու համար որևէ տեսակի լարվածություն, որը կարող է ազդեցություն ունենալ տնտեսական հարաբերությունների վրա:
Մեր վիճակագրության կոմիտեն անունը փոխելուն զուգահեռ՝ ահագին տարօրինակ նորամուծություններ է իրեն թույլ տալիս:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակում է Վրաստան ժամանող քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն՝ մաքսային ընթացակարգերի և այլ կարևոր կարգավորումների վերաբերյալ:
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային հերթական քննարկման թեման կաթնամթերքի շուկան էր, իսկ առիթը, ըստ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ վերջերս ԶԼՄ-ներից մեկի նախաձեռնած փորձաքննության իրարամերժ եզրակացություններն են եղել:
ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՌՈՅԱԼ ԳԼԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը ներդրումներ է կատարում պտղատու այգիներ հիմնելու ուղղությամբ: Այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՄԱՆՈՒԿՅԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Բարեփոխումների բացակայությունը գործող կառավարության գործունեության բնորոշ գծերից է։
Գազի գնի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են և որևէ նորություն չկա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: