«Դատական գործընթացը շատ երկարատև և անարդյունավետ է, և ավելի շատ մյուսների համար է օգուտ լինում, որովհետև անգամ, եթե 2 տարի հետո խնդիրը լուծվում է, դա քեզ արդեն պետք չի»:
Նախորդ իշխանությունների ժամանակ բացված կամ ստվերից դուրս եկած աշխատատեղերը ևս վերագրելով թավշյա հեղափոխությանը` Նիկոլ Փաշինյանը մինչև վերջերս հպարտանում էր, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում տասնյակ-հազարավոր աշխատատեղեր են ի հայտ եկել։
Եվրոպական միության կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք և ՀՀ կառավարության հաստատած 13 մլն եվրո արժողությամբ զբոսաշրջության զարգացման ծրագիրը ներառելու է հյուսիսային երեք մարզերը ՝ Շիրակ, Լոռի և Տավուշը։
«Սրանով, իբր որոշակի զանգվածների էժան լավություն անելու կտրվածքով, կարծեք թե ինչ-որ բան են ցույց տալիս, բայց իրականում առաջին անհրաժեշտության սննդամթերքի կտրուկ գնաճի պամաններում ավելի վատ իրավիճակ է ստեղծվում. բացի գնաճից՝ ակցիզային հարկն է բարձրանում»:
Ժամանակին կառավարությունը խոսում էր ներառական տնտեսական աճի ապահովման մասին` մեղադրելով նախկիններին։ Այսօր էլ այդ առումով ոչինչ չի փոխվել։ Հասարակության մեծ մասը չի զգում տնտեսական աճի ազդեցությունը սեփական բարեկեցության վրա։ Ընդհակառակը` տեսնում է, որ մի բան էլ վատանում են կյանքի պայմանները։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորությամբ հունիսի 14-ին տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի խորհրդի անդամների մասնակցությամբ քննարկում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին՝ Երևանում և Հայաստանի մարզերում բացել է թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:
2020թ. ֆինանսական տարվա մասին օրենքում արված փոփոխությունների համաձայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունն ավելացել է 40 մլն դոլարով:
Այսպիսի հայտարարություններ Կենտրոնական բանկի նախագահը հաճախ չի անում։ Ու եթե նման բան է ասվում, նշանակում է՝ ինչ-որ բան այնպես չէ։
Սննդամթերքի համաշխարհային գներն արդեն հինգերորդ ամիսն է աճ են արձանագրում, ինչը պայմանավորված է մայիսին անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով պանրի և եգիպտացորենի գների բարձրացմամբ:
Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով:
Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվում է 100-ից ավելի ապրանքատեսակ: Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ԱՄԷ օդային բեռնափոխադրումների գինն ավելացել է՝ լուրջ խոչընդոտներ ստեղծելով գործարարների համար:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է պատճառներ փնտրել իր հայտարարած տնտեսական հեղափոխության հնարավոր ձախողումն արդարացնելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել ՀԴՄ կտրոններին՝ նշելով, որ նախորդ տարվա մայիսի համեմատ՝ այս տարի Հայաստանում 13 միլիոն 182 հազար 667 հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպագրվել:
2019թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում կատարցի գործարարները Ստամբուլի բորսայից շուրջ 4․6 մլրդ թուրքական լիրա (շուրջ 790.4 մլն դոլար) արժողությամբ ներդրումներ են հետ կանչել։
168.am-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից փորձեց ճշտել՝ որքանով Ռուսաստանի շարքային սպառողների ու ձեռնարկությունների համար գազի թանկացումը կարող է անդրադառնալ ՀՀ բնակչության վրա։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության «Սորս» հիմնադրամն ամբողջացրել է իր ենթակայությամբ գործող կարի և փայտամշակման արտադրամասը:
Գործարկվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության «Ֆիզիկական անձանց՝ մաքսային վճարների և վարչական տույժերի պարտք» տեղեկատվական ծառայության կայքէջը: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձինք օնլայն ռեժիմով կարող են ստուգել ՌԴ տարածքում հարկերի վճարումից խուսափելու արդյունքում առաջացած պարտքի առկայությունը:
Ներքին լարվածությունը Հայաստանում չի հանդարտվում։ Իշխանափոխությունից անգամ մեկ տարի հետո քաղաքական իշխանությունը չի կարողանում հասկանալ, որ հարայ-հրոցով երկիր չեն կառավարում, տնտեսություն չեն զարգացնում, տնտեսական հեղափոխություն չեն իրականացնում։ Նման բան երբեք չի լինում։
Հայաստանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովի պատվիրակությունը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, հունիսի 11-ին Գյումրիում էր:
Ֆինանսական հարցերով փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Դեռ անցած տարվա ավարտին կանխատեսվում էր մինչև 4 տոկոս գնաճ: Այս մասին խոսել էր նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշել էր, որ գնաճը կլինի թույլատրելի սահմաններում: Տնտեսագետ Թամարա Սիմոնյանը նշում է, որ մինչև 4 տոկոսի սահմաններում գնաճը թույլատրելի է և անհագստանալու տեղիք չկա:
Կենտրոնական բանկի խորհուրդը 2019 թ. հունիսի 11-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիայի մեկնարկը՝ վարկային քարտի քարտապանների համար:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով:
Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հուլիսի 1-ից ռուսական «Գազպրոմը» արդյունաբերության և բնակչության համար գազը կթանկացնի 1.4 տոկոսով՝ կատարելով Ռուսաստանի դաշնային հակամենատիրական ծառայության մայիսի 13-ի հրամանը:
Կոնվերս Բանկը՝ Visa միջազգային վճարային համակարգի հետ գործակցության շրջանակներում իր պրեմիում քարտապաններին է առաջարկում օգտվել նոր հնարավորությունից:
«Ես չեմ կարող ասել, որ մենք ունենք վերջնական պայմանավորվածություններ և այդ պայմանավորվածություններն այս փուլում չէին էլ կարող ամփոփվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով գազի գնի մասին:
Անդրադառնալով ներդրումների սակավության մասին քննադատություններին՝ Մ.Գրիգորյանը հավաստիացրեց, որ ներդրումներ կան և տնտեսությունը զարգանում է, խնդիր չկա: