Վարկերի հաշվին տնտեսությունն այս վիճակից հանելու կառավարության քայլերը գուցեև պարտադրված են. պետության ներքին հնարավորությունները շատ չեն, իսկ այս պահին դրսից, ինչո՞ւ չէ, նաև ներսից ներդրումներ սպասելն անմտություն է։ Մնում են վարկերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։
«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկում։
Կորոնավիրուսը համակարգային հարվածներ է հասցրել ոչ միայն մարդկությանը, այլ նաև պետական ինստիտուտներին ու հատկապես տնտեսություններին։
Հայաստանում 50 միլիարդ դրամի վարկ հետաձգվել է, և Կենտրոնական բանկը, որ մինչև ՀՀ-ում կորոնովիրուսի համաճարակն էր բանկերին տեղեկացրել, որ բավարարելու է բանկերի իրացվելիության խնդիրը, տված խոստումը կատարել է, սակայն, եթե կորոնավիրուսով պայմանավորված այս ճգնաժամը երկարեց կամ մտավ երկրորդ փուլ, ապա սպառողական վարկերը կարող են խնդիր դառնալ:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով և իրականացնել մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը:
«Որպես մարդ, ով պատիվ է ունեցել հանդիսանալ ԿԲ խորհրդի անդամ, չեմ կարող անտարբեր լինել որևէ հարցի վերաբերյալ, որն առնչվում է ԿԲ-ին կամ առհասարակ ֆինանսական համակարգին։ ԿԲ-ն ՀՀ-ում ամենակայացած և պրոֆեսիոնալ ինստիտուտներից մեկն է, սա միշտ եղել է, և հույս ունեմ, որ կմնա նաև մեր այցեքարտերից մեկը»,- խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
«Եթե ճիշտ եմ հիշում՝ համահայկական բանկի գաղափարը ստեղծվեց այն ժամանակ, երբ բոլորին թվում էր, որ ամեն ինչ միշտ լավ է լինելու։ Դա 2003-2007թթ. էին, երբ աշխարհը ծաղկման փուլում էր, և բոլորին թվում էր, թե ամեն ինչ լավ է լինելու։ Կյանքը ցույց տվեց, որ այդքան էլ այդպես չէ։ Իմ տեսլականը կամ իմ պատկերացումներն աշխարհի վերաբերյալ մի քիչ ավելի կոնսերվատիվ են»,- խորհրդարանում այս մասին ասաց ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանին հարց ուղղեց այն մասին, թե արդյո՞ք դրված են այն ֆիլտրերը, որ հետո միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետությունը խնդիրներ չունենա.
Կառավարությունն այսօր 90 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացրեց Ինժեներական ասոցիացիային՝ թոքերի արհեստական շնչառական ապարատների նախագծման, լաբորատոր փորձարկման 5 նմուշի մշակման համար:
«Պաշտոնը ստանձնելուց հետո արդյո՞ք ձեր նախկին աշխատանքային փորձը և հարաբերությունները գործընկերների հետ չեն խոչընդոտելու, որպեսզի բացահայտեք ԿԲ-ում եղած չարաշահումները»,- խորհրդարանում ԿԲ նախագահի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Մարտին Գալստյանից հետաքրքրվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Թվում էր, թե կորոնավիրուսի հետևանքով առաջացած ծանր տնտեսական ու սոցիալական իրավիճակը, երբ մարդիկ իրական և ոչ թե՝ ձևական օժանդակության կարիք ունեն, կստիպի իշխանությանը վերջապես սթափվել և դուրս գալ պոպուլիստական գործելաոճից։ Բայց կյանքը ցույց տվեց, որ անգամ այդ պայմաններում այն հակված չէ հրաժարվել հասարակությանը դատարկ թվերով ու փաստերով կերակրելու գայթակղությունից։
ԿԲ-ն ստեղծման առաջին օրվանից արտարժութային շուկայում արտարժույթ վաճառել և գնել է, դրանով ի թիվս այլ գործիքների` ԿԲ-ն կարգավորում է փողի առաջարկը, ինչպես նաև` դրամի փոխարժեքը: Դա սովորական ռուտին գործողություն է, և բացարձակապես կապ չունի ֆինանսական շուկայի մասնակիցների վստահության հետ: Կենտրոնական բանկը հավանաբար դոլար է գնել, որպեսզի դրամի փոխարժեքը կարողանա կարգավորել կամ ապահովել սղաճի թիրախային մակարդակը:
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերին, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների վերաբերյալ, որոնց Կառավարությունն աջակցություն է տրամադրում:
Կորոնավիրուսի ֆինանսական հետևանքների չեզոքացմանն ուղղված՝ կառավարության առաջարկած հակաճգնաժամային ծրագրերի զգալի մասը ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղղորդում է դեպի ֆինանսական կառույցներ: Շատերն են պնդում, թե կառավարությունը բիզնեսին դրդում է դիմել նոր վարկերի, ինչն էլ հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել բիզնեսին:
Մենք միշտ ասել ենք և շարունակում ենք պնդել, որ մեզ մոտ արտարժույթի շուկան կամ փոխարժեքը, ըստ էության, «ազատ լողացող» է: Կենտրոնական բանկը միջամտում է արտարժույթի շուկային միայն ծայրահեղ դեպքերում՝ հարթեցնելու համար պոտենցիալ կամ հնարավոր խիստ տատանողականությունը շուկայի:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայուն»-ից «բացասական»-ի վերանայումը նման գլոբալ ճգնաժամի դեպքում սպասված երևույթ է: Նման տեսակետ այսօր հայտնեց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել և իրական աջակցություն ցուցաբերել ՓՄՁ-ին՝ հարկերի հետաձգում, վարկավորում (բանկերը մերժում են), վարձավճարների ապակառուցում, աշխատավարձերի մասնակի փոխհատուցում …, այլապես պետությունը անհամեմատ ավելի մեծ սոցիալական բեռ է ստանձնելու»:
«Պետության տնտեսական աջակցության գործիքներն ուղղված են այն ոլորտներին, որոնք իր համար տեսանելի են»,- անդրադառնալով վարորդների երեկվա բողոքի ակցիային՝ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կսկսեն թույլատրել փուլային տարբերակով. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Արդեն այս շաբաթ պարետի որոշմամբ թույլատրվել են մի շարք տեսակների՝ ծխախոտի արտադրություն, շինարարություն, գրեթե ամբողջությամբ՝ բացառությամբ ավարտական աշխատանքների, ինչպես նաև շինարարության բաղկացուցիչ մաս կազմող շինանյութերի արտադրության գործունեությունը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը առաջարկում են 11.04.2020-ից մինչև 31.10.2020թթ. ակտիվ օգտվել Menu.am առաքման ծառայությունից:
Ապրիլի 5-ին հրապարակվել են օտարերկրյա ուղղակի ներդումների ծավալների մասին Վիճակագրական պետական կոմիտեի վերջնական արդյունքները: Երբ խոսք էր գնում տնտեսական հեղափոխության մասին, մենք ասում էինք, որ ներդրումների պաշտպանության ինստիտուտը բավարար չէ և հիմա փաստերն ապացուցում են՝ այո՛, մենք ճիշտ էինք:
Գոնե կառավարությունը պատկերացնո՞ւմ է, թե այս ճգնաժամային իրավիճակում ինչ է մեզ սպասվում, եթե հանկարծ չհաջողվի համաձայնության գալ գազի ներմուծման գնի և ներքին սակագների չբարձրացման հարցում։
«ԱՊԱՎԵՆ» միջազգային բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը 168․am-ի հետ զրույցում անդրադարձավ այն խոսակցություններին, թե բեռնափոխադրումների գներում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, ինչն էլ որոշակիորեն ազդել է ապրանքների գների վրա, և նշեց, որ նման բան տեղի չի ունեցել։
Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրեր է ընդունել, որոնցով նախատեսվում է սոցիալական միջոցառումների դեպքում՝ միանվագ օժանդակություն շահառուների որոշակի խմբերի:
Կառավարության հակաճգնաժամային 12-րդ ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ:
Մեծ օգնություն՝ գյուղատնտեսության ոլորտին:
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է:
«Ուղղակի ցավալի է, որ երկրի առաջին դեմքը բացարձակ սուտ է խոսում։ Դա նշանակում է, որ նա չի արժևորում այն պաշտոնը, որն ինքը զբաղեցնում է։ Տնտեսությանը քիչ թե շատ տիրապետող մարդկանց համար, ովքեր գիտեն, երբ են շուկայում դոլար վաճառում կամ երբ են շուկայից դոլար գնում, վարչապետի բացատրությունն ուղղակի ծիծաղելի է։ Նույնիսկ առաջին կուրսի ուսանողը դա կարդալիս կափսոսա, որ երկրի վարչապետը նման բան է ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։