Թուրքիայի հունվար ամսվա արտահանումը ռեկորդային աճ է գրանցել

2021-ի հունվարին Թուրքիայի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.5 տոկոսով: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը:

Նրա տեղեկացմամբ՝ հունվար ամսի արտահանման ծավալը, որը գումարային արտահայտմամբ կազմել է 15 մլրդ 48 մլն դոլար, այդ երկրի պատմության մեջ բոլոր ժամանակների համար ռեկորդային ցուցանիշ է:

«Սա ցույց է տալիս, որ նախորդ տարվա վերջին եռամսյակում արտահանման ոլորտում սկսված աճը շարունակվում է»,- եզրակացրել է Փեքջանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728