
Brent-ի գինը 2020 թվականի փետրվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 59 դոլարը

Brent մակնիշի նավթի արժեքն անցյալ տարվա փետրվարի 21-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 59 դոլարը: Այդ մասին վկայում են սակարանների տվյալները:
Երեւանի ժամանակով 11:58-ի դրությամբ հյուսիսծովային խառնուրդի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 0,31 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 58,87 դոլար, րոպեներ առաջ ցուցանիշը հասել է 59,01 դոլարի: WTI-ի մարտյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,77 տոկոսով՝ մինչեւ 56,12 դոլար: Փորձագետները նավթի ամրապնդումը կապում են փետրվարին եւ մարտին արդյունահանումն օրական մեկ միլիոն բարելով կրճատելու Սաուդյան Արաբիայի կողմից վերջերս արված որոշման հետ:
Դրա հետ մեկտեղ, նշում են վերլուծաբանները, իրադրությունը բնավ իդեալական չէ. ՕՊԵՔ+-ը դեռեւս չունի հավասարակշռություն, համաձայնագրի ոչ բոլոր մասնակիցներն են կատարում իրենց ստանձնած պարտավորությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: