«Առաջին եռամսյակում պետական բյուջեի փաստացի կատարողականը կազմել է 349 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 299,5 մլրդ-ի համեմատ»,- ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ՝ 49.5 մլրդ-ով ավելի եկամուտ են հավաքագրել:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը ՀՀ հարկային մարմիններին՝ առանց դատարանի որոշման:
Հանրային քննարկման դրված «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ բանկերը պարտավորվում են անձանց բանկային հաշիվների, հաշիվներում առկա գումարի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել հարկային մարմիններին (նախկինում դա հնարավոր էր բացառապես դատարանի թույլտվությամբ), բուռն քննարկումների առիթ է դարձել:
Պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 20-ին արդեն ստացել է մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկները: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ փետրվարի համեմատ՝ անգամ արտակարգ դրության պայմաններում աշխատատեղերի աճ ունենք.
Կառավարությունն այսօր 74 միլիոն դրամ հատկացեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ վերջինի ենթակայության տակ գտնվող Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն ՓԲԸ-ին հատկացնելու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 23-ի Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկին:
«Այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, ապա կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղից»:
Գալիք ճգնաժամի գործոնները բազմաբևեռ են՝ առողջապահություն, տնտեսություն, ֆինանսներ, միջազգային հարաբերություններ և այլն։ Արդեն կարող ենք փաստել, որ մեր արտահանման «ավանդական» շուկաներում լինելու են սպառման վարքագծի փոփոխություններ՝ առցանց առևտրի ավելացում, միջին կտրոնի նվազում և այլն։ Պետք է այս ամենն ընդունել, վերլուծել և ուժեղացնել մեր առաջարկը։
Ամերիաբանկը մեկնարկում է նոր արշավ, որը Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս ապրիլի 22-ից մայիսի 14-ը ներառյալ ձեռք բերել «Վելվիո» ընկերության Yerevan Ride հեծանվային հավելվածի մեկ ամսվա բաժանորդագրություն 4500 դրամով, ինչպես նաև մուտքագրել AmeriaRide պրոմո կոդը և 15 րոպե ուղևորության համար վճարել ընդամենը 99 դրամ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելը ենթադրում է միասնական պայմաններ, և կարճ ժամանակ անց Հայաստանը հայտնվելու է միասնական շուկայում՝ դրանից բխող պայմաններում: Նույնը վերաբերում է նաև գազի գնին, այսինքն՝ գազն ինչ արժեք ունենա Կրասնոդարի կամ Օրենբուրգի մարզում, նույնն էլ լինելու է Հայաստանում, գումարած՝ ծախսերը և Վրաստանի տրանզիտը:
Խելացի անասնաշենքերի կառուցման և վերակառուցման համար տրվող պետական աջակցությունից օգտվելու համար հունվարի 1-ից ապրիլի 10-ն Էկոնոմիկայի նախարարությունը 53 դիմում-հայտ է ստացել. ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Դրանցից մեկով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և թույլատրել տնտեսվարողներին սեփական հայեցողությամբ օգտագործել ներմուծվող, ձեռք բերվող միջոցների ամորտիզացիոն ժամկետը:
Մարդիկ հեղափոխություն էին անում, որպեսզի բարեկեցիկ կյանքով ապրեին։ Այնինչ, ստացվեց հակառակը. 2 տարի հետո էլ շատերը տեսնում են, որ իրենց կենցաղում բան չի փոխվել։ Հիմա նույնիսկ ավելի վատ են սկսել ապրել, քան ապրում էին ժողովրդի կողմից այդքան չսիրված իշխանությունների օրոք։
Գերմանիա, Ֆրանկֆուրտ, 2020 թ․ ապրիլի 21․ Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 18.5 միլիոն եվրո է ներդնում Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամում (EFSE), SICAV-SIF։
Թողարկվել են «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները։
«Պրոսսինգ» հաղորդաշարի հյուրը Անդրանիկ Թևանյանն է:
ՎՏԲ-ՀայաստանԲանկի հաճախորդները կկարողանան Farfetch կայքում կամ բջջային հավելվածում գտնել ավելի քան 1 100 խանութներից ավելի քան 2000 հայտնի և նորաձև ապրանքանիշեր և առանց տանից դուրս գալու ձեռք բերել ապրանքներ զեղչով աշխարհի շուրջ 50 երկրներից:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ մայրաքաղաք Երևանում շարունակվում է կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան:
Կորոնավիրուսի հետևանքով Չինաստանի տնտեսությանը մեծ հարված հասավ, սակայն կառավարությունը վստահ է, որ կարող է հաղթահարել առաջացած դժվարությունները:
Կորոնավիրուսով իշխանությունները փակեցին անցյալի այն էջը, երբ ոսկե սարեր էին խոստանում հասարակությանը։ Այդ խոստումները, այսպես թե այնպես, չէին իրականանալու, բայց դրա համար հազիվ թե մեկ այլ, ավելի լավ պատճառաբանություն հնարավոր լիներ գտնել, քան կորոնավիրուսն է։ Դա պարզապես փրկություն էր կառավարության համար։
Քաղաքացիների կողմից դրսից ուղարկվող գումարները միշտ էլ կարևոր դեր են ունեցել Հայաստանի տնտեսության համար ու հատկապես սոցիալական խնդիրների լուծման գործում։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրանք հասնում են հարյուրավոր միլիոն, եթե ոչ՝ միլիարդավոր դոլարների։ Բազմահազար ընտանիքներ ապրում ու իրենց առօյա հոգսերը հոգում են հենց այդ գումարների հաշվին։
Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ Քաշաթաղի շրջանի Կովսական, Ալաշկերտ և Դիցմայրի համայնքներում հիմնվել են ձիթապտղի այգիներ:
Եթե հասարակագետ եք, ապա վստահաբար գիտեք, որ հասարակական կյանքի ցանկացած լուրջ ցնցում-փոփոխության հաջորդում է սեփականության վերաբաշխման գործընթաց: Եթե հեղափոխական եք, կամ սոցիալական արդարության սուր ընդգծված (ավելի ճիշտ՝ չափազանցված) ընկալում ունեք, ապա ինչ-որ բան եք մտմտում «ապօրինի ձեռք բերված սեփականության» հետ վարվելիքի մասին: Սա թե՛ աքսիոմա է, թե՛ իրականություն:
Կառավարության ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, դրանք անպայման վերանայման ու փոփոխության անհրաժեշտություն ունեն: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ամերիաբանկը, ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում արդեն իսկ հաստատել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր՝ բազմաթիվ ձեռնարկությունների շարունակական գործունեությունն ապահովելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:
Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 3.531 մլրդ ՀՀ դրամով (7.4 մլն ԱՄՆ դոլար):
ՎՏԲ-Հայաստան բանկը, հաշվի առնելով երկրում COVID-19 պանդեմիայով պայմանավորված իրավիճակը, ինչպես նաև տնտեսության մի շարք առանցքային ոլորտների գործունեության դադարեցումը, այն է՝ առևտրի և ծառայությունների ոլորտ, արդյունաբերություն, տուրիզմ և շինարարություն, 2020թ․ մարտի 17-ից իր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների համար հայտարարել է վարկային վճարումների երկամսյա հետաձգում:
Այսօր Ազգային ժողովը քննարկեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2019թ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի վարկային համաձայնագիրը»: