«Այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը, մասնավորապես տնտեսությունը, չափազանց կարոտ է քննակումների և բացահայտումների, թե ինչու է գտնվում նման վիճակում, և ինչ հնարավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ առաջիկայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով տնտեսության ոլորտում այս տարվա առաջին կիսամյակի տվյալներին։
Գագիկ Մինասյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Մասնագետները վստահեցնում են, որ տնտեսական աճի նախապայմաններից մեկը երկրի ֆինանսական կայունությունն է, ինչն էլ իր հերթին կախված է նրանից, թե ինչպես են ֆինանսական ինստիտուտները կառավարում չվճարումների ռիսկերը, իսկ, ամենակարևորը, վարկային ռիսկերը։
ԱԳԲԱ Լիզինգը ֆիզիկական անձանց և տնտեսվարողներին առաջարկում է ճկուն ֆինանսական ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս մի շարք գործիքների միջոցով արդյունավետ զարգացնել տնտեսությունները:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հուլիսի 27-ին բիթքոյնի փոխարժեքն այս տարվա հունիսի սկզբից ի վեր առաջին անգամ հաղթահարել է 10 հազար դոլարի հոգեբանական սահմանագիծը:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կորոնավիրուսի համավարակի պայմաններում 2020 թվականի մայիսից սկսած՝ ամսական կտրվածով նախորդ ամսվա համեմատ աճում է՝ ընդ որում գնալով ավելի մեծ տեմպով:
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հունիսին 4.7 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ասիայի սակարաններում հուլիսի 27-ին ոսկու գինը ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց հասել է ռեկորդային 1 923 դոլարի կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրների, ամենից առաջ աշխարհի խոշորագույն տնտեսության՝ ԱՄՆ-ի՝ ճգնաժամային իրադրությունից դուրս գալու անորոշության պայմաններում:
Հայաստանում՝ համավարակի դեռևս չհաղթահարված այս իրավիճակում, գնալով ահագնանում են ֆինանսատնտեսական ճգնաժամի տարբեր դրսևորումները, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը։ Համալիր խնդիրներից հատկապես մտահոգիչ է ՀՀ բազմահազար քաղաքացիների կողմից իրենց վարկային պարտավորությունների կատարման փաստացի անկարողությունը:
Տնտեսական ճգնաժամը քիչ էր, կառավարությունն էլ իր հերթին է խնդիրներ ստեղծում պետական բյուջեի հարկային եկամուտների ապահովման համար։ Արտակարգ դրության պայմաններում պահպանվող առանձին սահմանափակումների հետևանքով ստեղծվել են խոչընդոտներ սպասարկման և ծառայությունների որոշ ոլորտների գործունեության համար։
«Վերջերս ուսումնասիրեցի և վերլուծեցի, թե տնտեսության որ ճյուղերում քանի մարդ է աշխատում, և այդ տնտեսական ճյուղերի վիճակն ինչպիսին է, որն էլ արդեն ցույց է տալիս գործազրկության կանխատեսումները։ Տեսեք, արդյունաբերության ոլորտում աշխատում է մոտավորապես 1009 մարդ։ Արդյունաբերության տարբեր ճյուղեր այսօր գտնվում են վերուվարների մեջ, օրինակ, լավ վիճակում են գտնվում հրուշակեղեն արտադրող ձեռնարկությունները։ Կան խոշոր և միջին ընկերություններ, խոշորները մոտ 10-ն են, որտեղ աշխատում են 5-6 հազար մարդ, այս խոշոր ընկերությունները մի քանի հարյուր փոքր ու միջին ձեռնարկատիրություն են պահում՝ նրանց ծառայություններից օգտվելով։
Ժամանակ առ ժամանակ հետաքրքիր է դիտարկել մեր և տարածաշրջանի երկրների տնտեսական տեղեկատվությունը: Դիտարկել ու համոզվել, որ տնտեսական լուրերը, տեղեկություններն ամենաշատ հրապարակում է վրացական մամուլը: Թվարկենք դրանցից մի քանիսը:
Հայաստանի ֆուտբոլի արդեն իսկ ավարտված առաջնությունը լի էր բացահայտումներով, ձախողմամբ և դրամատիզմով լի խաղերով: Եթե մրցաշրջանի մեկնարկին ինչոր մեկը ասեր, թե նորաստեղծ «Նոա» ֆուտբոլային ակումբը կպայքարի չեմպիոնության համար կամ կդառնա երկրի գավաթակիր, շատ քչերը կհավատային նրան:
Մտահոգիչ են հատկապես ԵԱՏՄ երկրների հետ հարաբերությունները։ Հայաստանը հույս ուներ միության բազմամիլիոնանոց շուկան օգտագործել հայկական ապրանքների արտահանման և իրացման համար։ Սակայն հակառակն է ստացվում։ Հայկական ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ նվազում է։ Փոխարենը՝ մեծացել է ապրանքների ներմուծումն այդ երկրներից։ Խոսքը, իհարկե, առաջին հերթին՝ Ռուսաստանին է վերաբերում։ Բայց այնպես չէ, որ միության մյուս երկրների հետ առևտրային հարաբերություններն ավելի լավ են։
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 2020 թվականի հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II – Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծին։
Գործարարների հետ օրերս կայացած հանդիպման ժամանակ վարչապետը խոսում էր նոր որակի տնտեսություն կառուցելու մասին՝ մոռանալով, որ դրա համար ներդրումներ են պետք։ Իսկ ո՞ւր են ներդրումները։ Ներդրումներն այդպես էլ չեկան Հայաստան։ Ու ոչ միայն չեկան, այլև գնում են։
Հրապարակվեց այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Համավարակի ու համաշխարհային տնտեսական ճգնաժամի այս օրերին հաշվետվությունների նկատմամբ առանձնակի հետաքրքրություն կա: 2019թ. առաջին կիսամյակում մեր 1000 խոշոր հարկատուների պետբյուջե մուծած հարկերի ընդհանուր գումարը կազմել էր 511 մլրդ 33 մլն 906.000 դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։
Նախ, ուզում եմ նշել, որ այդ մի խումբ անձինք, արդեն երկու տարի իրականացնում են ապօրինություն, փակելով ազատ տնտեսվարելու կիրառելի բոլոր իրավունքներն ունեցող երկրի խոշորագույն ներդրողի տարածքի մուտքերը, ապօրինաբար զրկելով հազարավոր մարդկանց աշխատելու իրավունքից, ու ահռելի վնաս հասցնելով երկրին։ Ինչ վերաբերվում է այսօրվա հաղորդագրությանը, այնտեղ ամեն ինչ ասված է։ Լիդիանին պատկանող Ամուլսարի տարածքում արդեն երկու տարի ամենաթողություն է ։ Գույքագրման ընթացքում այո, առերեւույթ ապօրինությունների հետքեր կան եւ իրավական երկրում պետք է ակնկալել թե՝ Ամուլսարի ապօրինի շրջափակման վերացում, թե՝ տեղի ունեցածի իրավական խիստ գնահատական։
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է COVID-19-ի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության 20-րդ և 22-րդ միջոցառումների շրջանակներում միանվագ աջակցության գումարների վճարումը: Ծրագրերի շրջանակներում բոլոր վճարումներն իրականացվում են անկանխիկ եղանակով` հաճախորդի քարտի համարով:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ վերացնել Եվրամիության (ԵՄ) երկրներից արտահանման մաքսերն այն բանից հետո, երբ Airbus կորպորացիան լիովին կատարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները պետական ներդրումների կրճատման մասով՝ Ֆրանսիայի եւ Իսպանիայի իշխանությունների հետ փոխելով A350 մարդտար ինքնաթիռների նոր շարքի նախագծի շուրջը պայմանագրի պայմանները:
ԱՊՀ և Կովկասյան երկրների ավելի քան 90 բանկերի ուսումնասիրության արդյունքում SME Banking club-ը ընտրել է նշված չափանիշի ներքո լավագույն բանկերը և կազմել է ԹՈՓ-20 վարկանիշային աղյուսակը։ Այն կազմելիս ակումբն առանձնակի կարևորել է հատկապես Փոքր և միջին բիզնեսի համար առաջարկվող ծառայությունները։ Վերլուծությունն իրականացվել է 2019 թվականի արդյունքների հիման վրա։ Վարկանիշային աղյուսակը՝ այստեղ։
Մեկնարկել են Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները: Քաղաքի կենտրոնում գտնվող, հանրապետական նշանակության հուշակոթողը կվերանորոգվի ամբողջությամբ Վարդանյան ընտանիքի ֆինանսավորմամբ:
Աշխարհի խոշորագույն հումքային:աների հուլիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
«Բավականին հնչեղ բառեր են, բայց կամ կա աճող, զարգացող տնտեսություն, կամ չկա նման տնտեսություն: Ինչ վերաբերում է ոլորտներին, ապա կառավարության կողմից թիրախավորվել են գյուղատնտեսության, շինարարության ոլորտները, բարձր տեխնոլոգիաները, արտահանմանը միտված տնտեսությունը: Այս բոլոր մտքերը ճիշտ են, բայց գործողությունները չեն համապատասխանում հնչեցված մտքերին: Նման մտքեր, արդեն 2 տարի է՝ լսում ենք: Հեղափոխությունից կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ սկսվում է տնտեսական հեղափոխությունը, որն իրականում տեղի չունեցավ, ինչպեսև՝ մյուս ոլորտներում հեղափոխությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդերի միջոցների հանրագումարը հասել է շուրջ 154 միլիարդ ՀՀ դրամի։ Նշված միջոցներից շուրջ 126 միլիարդը զուտ դրամական մուտքերն են, իսկ 28 միլիարդը գոյացել է միջոցների կառավարման արդյունքում։
Կառավարությունը ուղղակի վաճառքի ձևով «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս կօտարի ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է Արզումանյան փողոցի թիվ 8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։
Կառավարությունը 25 միլիոն դրամ հատկացրեց Տավուշի մարզին
COVID-19 համավարակով պայմանավորված երկարատև սահմանափակումներից հետո, հայաստանյան բիզնեսը վերաբացվում է, և ստեղծված նոր գործարար միջավայրում ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են կանխատեսվող ավելի ցածր հասույթներով և վերափոխված աշխատատեղերով պայմաններում։ Այնուամենայնիվ, ընկերությունները դեռևս բախվում են թերահավատ աշխատակիցների խնդրին, ովքեր շարունակում են անհանգստանալ անվտանգ կերպով աշխատանքի վերադառնալուց։