Ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման (մթերման) դիմաց լրավճարի տրամադրումը նպատակ ունի առաջին հերթին խթանել ծխախոտագործության ճյուղի զարգացումը, որն էլ իր հերթին կնպաստի ծխախոտի տարածքների ավելցմանը, ինչպես նաև բնակչության զբաղվածության բարձրացմանը:
Հիմա կա տեղեկատվություն, որ մեկ անձից գնման փոխարեն այն կարելի էր կազմակերպել սովորական մրցութային ընթացակարգով: Իհարկե, սրա մասին ավելի մանրամասն կխոսենք, բայց ես ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել այս խնդրի վրա. եթե կա ժամանակ, պետք է անել սովորական մրցույթով, ինչո՞ւ ենք գնում մեկ անձից գնման ընթացակարգով՝ այս հարցերին պետք է ուշադիր լինել: Այսինքն՝ բոլոր դեպքերում, երբ ես անընդհատ խնդիր եմ դնում, որ աշխատանքները պետք է անել արագ, արդյունավետ, ժամանակին ու որակով, չի նշանակում, որ դա պետք է անել այլ կարգավորումները շրջանցելու ճանապարհով կամ միջոցով:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ կոնյակի շուկայում կատարված ուսումնասիրություններին:
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց նախօրեին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում բենզինի, դիզվառելիքի, ավիավառելիքի շուկայում:
Հայաստանում շաքարավազի շուկա են մուտք գործում ներմուծող նոր ընկերություններ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ավելացնելով, որ շաքարավազի գնի իջեցումը տեղի չի ունեցել դեմպինգի պատճառով, այն տատանվում է բորսայում առկա գնի շուրջ։
Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հարկային արտոնություն տվեց Արագածոտնի մարզում տրիկոտաժի արտադրությամբ զբաղվող «ՍԱԹԵՆԿԱՐ» ընկերությանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատյան մաքսատուն հայտնի այցից հետո որոշում կայացվեց այդ մաքսատունը տեղափոխել Գյումրի։
Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա։ Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից՝ մինչև 40։ Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք,
Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը երկրորդ անգամ անընդմեջ գլխավորել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այդ մասին հայտնել է Forbes հանդեսը: Գործարարի կարողությունը հանդեսը գնահատել է 114 մլրդ դոլար: ԱՄՆ-ի ամենահարուստ բիզնեսմենների ամբողջական ցուցակը հրապարակվելու է առաջիկա օրերին:
Հերթական, ընթացիկ միջոցառումն էր, կարծես դեռ լուրջ տնտեսական հարցեր, պայմանագրեր չկան: «168 Ժամի» հետ զրույցում՝ անդրադառնալով Երևանում անցկացված ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստին, ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Այս շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությամբ մշակված 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Ի դեպ, աննախադեպ էր այն, որ նախագիծը քննարկվեց փակ ռեժիմով:
Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է մեծացնել Իրանի հետ էներգետիկ համագործակցությունն այնպես, որ դա որևէ կերպ չխոչընդոտի այլ հարաբերությունների բնականոն զարգացմանը:
ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:
Եվրասիական տնտեսական միության տարածքում առկա 60-ից ավելի խոչընդոտների ու արգելքների լուծման հարցը ներառված է համատեղ աշխատանքների օրակարգում. դրանց լուծումը կիրականացվի կգնան քայլ առ քայլ:
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը, ինչպես սպասվում է, կհետաձգի արտակարգ բյուջեի նախագծի հայտարարումը ԵՄ-ից «կոշտ» սցենարով կամ համաձայնագրով Միացյալ Թագավորության դուրս գալու հարցի շուրջ առկա անորոշությունների պատճառով:
ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդել Իրանում գազի արդյունահանման եւ շինարարական նախագծերի վրա:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ուրախ է հայտնել, որ ամփոփվել են Mastercard վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ անցկացված #անկանխիկմարաթոն ակցիայի 3-րդ` եզրափակիչ փուլի արդյունքները:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 2020թ. բյուջեի նախագիծն ու ուղարկեց ԱԺ: Համաձայն նախագծի՝ 2020թ. տնտեսական աճը կանխատեսվում է 4.9 տոկոս՝ ավելի ցածր, քան նախորդ երեք տարիներին… Պարոնայք, 4.9 տոկոսանոց աճով ինչպե՞ս եք տնտեսությունը 15 անգամ մեծացնելու 2050 թվականին։
Առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55.000 դրամից դարձնել 68.000 դրամ
«Էնպես չանենք, որ մարդիկ խաղան, բայց դա անեն օտարերկրյա՝ արտասահմանյան կայքերում։ Այդ դեպքում կստացվի, որ մենք ո՛չ խաղամոլության դեմ պայքարեցինք, ո՛չ օգուտ տվեցինք, միակ վնասը կլինի այդ ամենից այն է, որ փողը երկրից կգնա դուրս»,- ասաց Թունյանը։
Հայաստանի կառավարությունը, ի վերջո, որոշեց և գնաց եվրոպարտատոմսերի հերթական թողարկման։ Այսինքն` նոր պարտք վերցրեց` նախկինը մարելու համար։ Թեև ժամանակին նաև այլ տարբերակներ էին քննարկվում, այդ թվում` ներքին ռեսուրսների հաշվին պարտքը մարելու վերաբերյալ, այնուհանդերձ ընտրվեց այս մեկը։ Ու դա Նիկոլ Փաշինյանը համարում է կարևոր, շատ կարևոր իրադարձություն Հայաստանի տնտեսության համար։
Առեւտրի ոլորտում երկրների միջեւ սրվող հակասությունները եւ գլոբալ տնտեսության զարգացման դանդաղումը հանգեցրել են այն բանին, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իջեցրել է առեւտրի աճի կանխատեսումները 2019 եւ 2020 թվականների համար:
Եվրասիական տնտեսական միության համաժողովը կանցկացվի ամեն տարի. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ համաժողովը ժամանակի ընթացքում երկխոսության կարևոր ու հետաքրքիր հարթակ կդառնա:
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Հայաստան ուղղակի ներդրումներն ավելացել են 2.8 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.8 տոկոսով՝ կազմելով 696.3 մլն ԱՄՆ դոլար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթերցեց «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում ընդունված հռչակագիրը:
Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար:
ԵԱՏՄ անդամ պետությունները համաձայնության են եկել միասնական ֆինանսական շուկայի կոնցեպտի շուրջ:
ԵԱՏՄ-ն հայտ է ստացել Իսրայելից ազատ առևտրի տնտեսական գոտու ձևավորման շուրջ բանակցություններ անցկացնելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց Եվրասիական տնտեսական միության արդյունավետության բարձրացմանը և կառույցի անդամ երկրների միջև համագործակցության հետագա խթանմանը նպաստելու հնարավորություն ընձեռող հարցերը, որոնք լուծման կարիք ունեն:
Նրա խոսքով՝ այսօր ունենք իրավիճակ, երբ ռուսական կողմը պատրաստվում է կամ ցանկանում է գազի գինը բարձրացնել, հայկական կողմը պետք է փորձի դրանից դուրս գալ՝ ցույց տալով, որ Հայաստանի զարգացումը կարևոր է նաև Ռուսաստանի համար: Այսինքն՝ պետք է կարողանալ հետաքրքիր ներդրումային ծրագրեր և գաղափարներ առաջարկել: