Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) որոշել է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի ավելի քան կեսդարյա ստեղծագործությունը նշանավորել 1 հազար ֆունտ ստեռլինգ (1247 դոլար) ոսկյա հուշամետաղադրամով, որի աճուրդային արժեքը, փորձագետների գնահատումներով, գերազանցում է 68 հազար ֆունտ ստեռլինգը (ավելի քան 85 հազար դոլար):
Պետք է հասկանանք, թե ինչ իրավահարաբերություններ կառաջանան այս օրենքի ընդունումից հետո: Ես՝ որպես իրավաբան, գտնում եմ, որ անուղղակի ազդեցությունն անխուսափելի է, որովհետև օրենքում առկա են մի շարք ձևակերպումներ և կարգավորումներ, որոնք չեն հստակեցնում բոլոր այն դեպքերը, որը կարող է հիմք հանդիսանալ վարույթն իրականացնող մարմնի կողմից վարույթի սկսման համար: Հայտնի չեն, որոշակի չեն բոլոր այն ցուցիչները, որոնց առկայության պայմաններում լիազոր մարմինը պետք է իրականացնի, սկսի վարույթ, կամ այն հիմքերը, որոնց արդյունքում չպետք է իրականացնի:
Գույքահարկի դրույքաչափերի բարձրացման շուրջ առկա կրքերը դեռ չեն հանդարտվում։ Փոխարենը՝ ավելի են բորբոքվում․ դժգոհության նոր ալիք բարձրացրեց օրենքի ընդունումից օրեր անց Կադաստրային կոմիտեի կողմից ներկայացված նոր՝ շուկայական արժեքին մոտարկված գույքահարկի հաշվարկման առցանց հաշվիչը, որի միջոցով քաղաքացիներն առավել ակներև կարողացան տեսնել, թե որքանով է աճում հարկի գումարն ընդունված օրինագծի արդյունքում։
Բանկային համակարգում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն մտորելու տեղիք են տալիս։ 2 ամիս անընդմեջ ավանդները կրճատվում են։ Այն էլ՝ ոչ պակաս մեծ տեմպերով։
Այն բանից հետո, երբ Heritage Foundation միջազգային կազմակերպությունը հրապարակեց «Տնտեսական ազատության ինդեքսը», որի համաձայն՝ Հայաստանը 1 տարվա ընթացքում 13 կետով բարելավել է իր դիրքերը և 180 երկրների շարքում զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ վարչապետը շտապեց այդ «ուրախ» լուրը հասցնել հասարակությանը։
Կիսամյակը բավական ամփոփ ու ամբողջական ժամանակաշրջան է հասկանալու համար, թե ինչ է կատարվում երկրի տնտեսության հետ: Սա գիտեն բոլորը: Ներառյալ իշխանությունները: Հետևաբար՝ այս ժամանակաշրջանը ասուլիսների շրջան է:
Նավթի գները հուլիսի 3-ին իջնում են պահանջարկի առումով երկյուղների պատճառով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի արագ աճի ֆոնին:
Վերջին երկու տարում իշխանությունների հպարտության հիմնական թեմաներից էր ցածր գնաճը: Չնայած, որ շատ տնտեսագետներ հակառակն էին պնդում: Որքան էլ տարօրինակ է՝ գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է: Դա այսօր ակնհայտ է համավարակի արդյունքում ձևավորված համաշխարհային տնտեսական ցուցանիշների հրապարակումից:
«Մենք Կառավարության գործողություններին ենք սպասում, որովհետև չենք տեսնում տնտեսական բլոկի մասով գործողություններ։ Մենք ոչինչ չենք կարող ակնկալել, բացի նրանից, որ պետությունն ուղիղ ներգործություն կատարի բիզնեսի վրա և օժանդակի։ Սա կարող է լինել երկու ուղղությամբ, օրինակ՝ Երևանի քաղաքապետարանին ավագանին առաջարկել է, որպեսզի երկրորդ եռամսյակի տեղական տուրքերը չեղարկվեն։ Կառավարությունն էլ կարող էր նույն առաջարկությամբ դիմել և ասել, որ հարկային մասով գոյացող երկրորդ կամ երրորդ եռամսյակի բոլոր պարտավարությունները զրոյացնենք, և այլն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց հանրային սննդի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում ռեստորանների և առհասարակ հանրային սննդի ոլորտում առկա խնդիրներին։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ ԱՄՆ-ի Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է 171,6 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է գործարարի համար:
Կենտրոնական բանկն ու կառավարությունն էապես տարբեր կանխատեսումներ ունեն այս տարի Հայաստանում սպասվող տնտեսական գործընթացների վերաբերյալ։ Չնայած երկուսն էլ համամիտ են 1 հարցում. տնտեսական անկումից անհնարին կլինի խուսափել։
ՎՏԲ-Հայաստան Բանկը` H2H ընկերության հետ համատեղ, առաջին անգամ Հայաստանում, մեկնարկել է պրոդուկտ, որի շրջանակներում հաճախորդները հնարավորություն են ստանում գնումներ կատարել ռուսական ինտերնետ խանութներից՝ ապառիկ վարկավորման միջոցով։
Հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը դադարեցնելու կամ դրանում առնվազն փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին իշխանության տարբեր հարթակներից սկսել են ավելի ու ավելի հաճախ խոսել։ 2018թ․-ին ծրագիրն արդեն իսկ մեկ անգամ ենթարկվել էր կտրուկ փոփոխության, երբ սկսեց գործել ձեռք բերվող գույքի արժեքի 55 միլիոն դրամի սահմանաչափը և դրանից բարձր արժողությամբ տան կամ բնակարանի համար եկամտահարկի փոխհատուցման ծրագիրը պարզապես դադարեց կիրառվել, իսկ յուրաքանչյուր անձին թույլատրվեց ծրագրից օգտվել ընդամենը մեկ անգամ։
Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ նոր հեռավար ծառայություններ են ներդրել՝ մեր հաճախորդների անվտանգությունն ու հարմարավետությունը ապահովելու համար։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Կանադայի դրամահատարանը հատուկ մետաղադրամ է թողարկել բժիշկների, կամավորների, մթերային խանութների աշխատակիցների եւ մյուս այն աշխատողների պատվին, որոնք կյանքի համար վտանգավոր պայմաններում դիմակայում են նոր կորոնավիրուսի համավարակին եւ այս դժվարին ժամանակ Կանադայի բնակչությանն ապահովում անհրաժեշտ ամեն ինչով:
Այսօր Կառավարությունը հերթական նիստում հավանության արժանացրեց Հայաստանի և Ղազախստանի կառավարություների միջև, «Հայաստան նավթամթերքների մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Օմանի նավթի նախարարությունը գնորդներին ծանուցել է, որ 2020 թվականի սեպտեմբերին նավթի մատակարարումների ծրագիրը կնվազեցվի 10 տոկոսով, քանի որ սուլթանությունը լիովին կատարում է նավթի հանույթի կրճատման՝ ՕՊԷՔ+-ի համաձայնագրի պայմանները:
Հասարակության շրջանում համատարած դժգոհություն կա գույքահարկի սպասվող բարձրացումից։ Չնայած դրան՝ «ժողովրդի իշխանությունը» մտադիր չէ լսել սեփական ժողովրդի ձայնը։ Արտակարգ դրության պայմաններում, առանց հանրային քննարկումների, հապշտապ բերեցին ու խորհրդարանում, հայտնի մեթոդներով, ընդունել տվեցին օրենքը։
«Այստեղ ևս մեկ անգամ հաստատվում է այն թեզը, որ մարդու իրավունքների, ժողովրդավարության և այլնի մասին պնդումներն աշխարհաքաղաքական բաղադրիչ ունեն։ Արևմուտքի ակնկալիքը հետևյալն է՝ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերում, Արցախի հարցի շուտափույթ կարգավորում՝ բնական է, հայկական կողմի զիջումների տեսքով, ինչպես նաև տարածաշրջանում ռուսական ազդեցության թուլացում»։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի անցումային դրույթով նախատեսված է, որ 2020 հուլիսի 1-ից, այսինքն՝ այսօրվանից, գործելու է նոր կարգավորում: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ առ այսօր գործող կարգի համաձայն՝ մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների դեպքում կուտակային վճարը հաշվարկվում է 2.5 տոկոս, այսինքն՝ կազմում է 10-12.5 հազար դրամ.
Քաղաքական տխուր ու տափակ տեսարանների արանքում գազի սակագինը տնտեսվարողների համար բարձրացվեց 5.6 %-ով:
Շարունակելով անակնկալներ մատուցել գործարքների օնլայն տարբերակը նախընտրող իր հաճախորդներին՝ Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Օնլայն ամառ» գովազդային վիճակախաղը: Այն ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ս․թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգի միջոցով կկատարեն 3 օնլայն գործարք՝ յուրաքանչյուրը նվազագույնը 3000 ՀՀ դրամի չափով, հնարավորություն կունենան ստանալու 3 հատ Xiaomi MI Note 10 Lite սմարթֆոններից կամ 7 հատ Xiaomi Mi Wireless AirDots Pro ականջակալներից մեկը:
ԱԳԲԱ Լիզինգը, համագործակցելով «Մուրան» ընկերության հետ, իր «Գրին Լիզինգ» ենթաբրենդի ներքո շարունակում է ընդլայնել Հայաստանում էլեկտրոմոբիլների ձեռքբերման հնարավորությունները:
Ռուսաստանը և Բելառուսը համաձայնության են եկել գազի գնի հարցում
Շաբաթը հագեցած էր տնտեսական կանխատեսումների հրապարակումներով: Fitch-ից մինչև Արժույթի միջազգային հիմնադրամ ծանր տնտեսական տարի են կանխատեսվում ու հավելում, որ եկող տարի համաշխարհային տնտեսությունը սպասվածից դանդաղ կվերականգնվի:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Երբ մարդիկ, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյա, հայտարարում են, որ Հայաստանում սոցիալական կամ տնտեսական ճգնաժամ չկա, հետաքրքիր է, գոնե գիտե՞ն, թե ինչ է ճգնաժամը։ Էստեղ են ասել՝ խի ճգնաժամը պոզով-պոչով է լինո՞ւմ։