Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրային համեմատաբար նվազ հարաբերությունները հասկանալի են, եթե նկատի ունենանք նաև երկու երկրների միջև առկա և՛ պատմական, և՛ քաղաքական, և՛ պետական հարաբերությունների խնդիրները, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն։
Իսպանիայի կառավարությունը հաշվել է, որ էներգախնայողության ծրագրի գործողության առաջին շաբաթվա ընթացքում երկրում ԷլեկտրաԷներգիայի պահանջարկը կրճատվել է 3,7 տոկոսով:
SEFE-ի գործադիր տնօրեն Էգբերտ Լագեն ասել է, որ ընկերությանը 5 միլիարդ եվրո է պակասում՝ չմատակարարված ռուսական գազի փոխարինման համար։ SEFE-ն «Գազպրոմ»-ի նախկին գերմանական դուստր ձեռնարկությունն է՝ Gazprom Germania GmbH, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ռուսական ռուբլին գնվում է 5,75 դրամ նվազագույն և 6,51 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 6,85 դրամ նվազագույն և 7.26 դրամ առավելագույն փոխարժեքով:
«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Տևական համաճարակն արագացրել է բանկերի` թվայնացմանն ուղղված ջանքերը, և այս պայմաններում շուկայում տեղի է ունեցել էլեկտրոնային առաջարկների կտրուկ զարգացում: «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր» մրցանակաբաշխությամբ «Global Finance» ամսագիրն իր գնահատանքին է արժանացնում այն ֆինանսական հաստատությունները, որոնք լավագույն արդյունքներն են գրանցել նոր և բարելավված պրոդուկտների և ծառայությունների ներդրման գծով»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին:
2022թ. առաջին կիսամյակում բյուջեի կատարումը շեղվել է պլանից շուրջ 205 մլրդ դրամով
Հուլիսին գնաճի նոր բացարձակ ռեկորդ է սահմանվել եվրոյի գոտում՝ 8,9 տոկոս տարեկան հաշվարկով՝ հունիսի 8,6 տոկոսի դիմաց: Այդ մասին ասված է Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ «Եվրոստատի» հաղորդագրության մեջ, որը տարածվել է օգոստոսի 18-ին՝ անցյալ ամսվա գնաճի մակարդակի վերջնական գնահատմամբ:
Վրաստանում 2022 թվականի հունվար-հունիսին ապաստան ստանալու հայտ է ներկայացրել 804 օտարերկրացի, ինչը 68-ով ավելի է, քան ողջ 2021 թվականին: Այդ մասին ասվում է ՆԳ նախարարության կայքում: Վրաստանում ապաստան խնդրողների թվաքանակով առաջին տեղում Ուկրաինայի քաղաքացիներն են, որին հաջորդում են Իրանի եւ Թուրքիայի քաղաքացիները:
Այսինքն՝ ֆոնդի կառավարիչը քաղաքացիների կուտակած գումարի 30 տոկոսը, ԿԲ-ի թույլտվությամբ, կարող է ներդնել մեկ արտասահմանյան երկրում։
Գումարը կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին:
Տաթև-Աղվանի ճանապարհի երրորդ շերտ ասֆալտապատումը իրականացնելու համար ՀՀ կառավարությունը 1 մլրդ 45 մլն դրամ կհատկացնի։ Նման որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, հայտնում է ՌԴ կառավարության կայքը:
ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են
Անցյալ տարի եվրոգոտու եւ ԵՄ-ի երկրների ՀՆԱ-ներն աճել են յուրաքանչյուրը 5,3 տոկոսով: 2020 թվականի արդյունքներով ԵՄ-ի ՀՆԱ-ն նվազել է 5,9 տոկոսով, իսկ եվրոգոտունը՝՝ 6,4 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում կատարել բյուջեով նախատեսված ծախսերը։ Առաջին կիսամյակում ծախսերը կրկին թերակատարվել են։
«Գազպրոմ» ընկերությունը ներկայացրել է յոթ ու կես ամսվա հաշվետվությունը։ ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներ արտահանումը կազմել է 78,5 մլրդ խմ՝ նվազելով 36.2%-ով։ Միաժամանակ, դեպի Չինաստան արտահանումը շարունակում է աճել։ Ընկերության համեստ գնահատականներով՝ ձմռանը Եվրոպայում գազի գինը կգերազանցի 1000 խմ-ի համար 4000 դոլարը, գրում է kommersant.ru-ն։
Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության թարմացված (Geostat) տվյալներով՝ 2021 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 1,241 մլրդ դոլար:
Եթե անգամ Ռուսաստանից կամ Սաուդյան Արաբիայից միլիարդավոր դոլարներ գան Թուրքիա, քանի դեռկայունացման համապարփակ փաթեթ չի որոշվել, դա միայն կհանգեցնի գնաճի ահագնացմանը։
«Գազետա ռու»-ն՝ հղում անելով Ֆրանսիայի Ազգային վիճակագրական ծառայության Insee կայքըին, գրում է, որ Ֆրանսիայում սպառողական գները հուլիսին տարեկան կտրվածքով աճել են 6,8%-ով, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1985 թվականից ի վեր։
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022 թվականի հունվար-հուլիսի սպառողական գների ինդեքսը:
Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Վրաստանի հետ առևտրային բավականին սերտ հարաբերություններ ունեցող Թուրքիայում նկատվում է բարձր գնաճ։ Մայիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 73,5 տոկոսի, իսկ ամառվա առաջին ամիսներին՝ 78,6 տոկոսի։ Գրեթե 80 տոկոս գնաճը այս երկրի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 24 տարվա ընթացքում։ Թե ինչպես կանդրադառնա գնաճը Վրաստանի վրա, պարզաբանում են փորձագետները․
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: Այս մասին հայտնում է Observador պարբերականը:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այն հարկ վճարողները, ովքեր դիմել են առևտրային բանկին ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար, անկախ դիմելու ձևից (թղթային դիմում բանկի մասնաճյուղում, բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով) զերծ կմնան որևէ վարչարարությունից անկախ հանգամանքից` անկանխիկ վճարման հնարավորությունն առևտրային կետում ակտիվացված է, թե ոչ:
Մյուս պայմանը, որը Բրյուսելը նույնպես համարում է խտրական, նախատեսում է, որ հարկային արտոնությունները, որոնք 2028 թվականին կհասնեն 100 տոկոսի, կտարածվեն այն կուտակիչների եւ փոխադրամիջոցների վրա, որոնք հավաքվում են երկրում:
Թուրքիայի արժութային պահուստներն ուժեղացնելու նպատակով Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են եղել 20 միլիարդ դոլարի ներհոսքի շուրջ։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ բրիտանական Middle East Eye պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարարության ինչ-որ պաշտոնյա, որի անունը չի նշվում։
Պորտուգալիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵՄ-ի մյուս երկրներին գազափոխադրական ցանց ստեղծելու գործում, որպեսզի սպառողներին, որոնք էներգապաշարների անբավարարություն ունեն, հասանելի լինեն Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Սինիշ քաղաքում հեղուկացված բնական գազի տերմինալի կարողությունները:
Կոնվերս Բանկը հայտարարում է խրախուսման արշավ Mastercard քարտապանների համար՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով խաղարկության արդյունքում ստանալ Մալդիվներում հանգստի ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար, ինչպես նաև iPhone 14-ի՝ 5, իսկ ավանդի՝ 35 սերտիֆիկատ:
Գրագետ հանրության մոտ կառաջանային հարցեր, մասնավորապես, եթե պիտի ծախսենք այսքան գումար ու մեր բանակը ի վիճակի չէ մեր սահմանների անվտանգությունը ապահովել, բա էլ ինչի՞ համար ենք ծախսում այս գումարները, որ ինչ-որ մարդիկ աշխատավարձ ստանա՞ն` ընդամենը համազգեստ հագնելո՞ւ համար: