Վերջին 3 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը

Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերին Թուրքիայի արտահանումներն Իսրայել նախորդ ամսվա համեմատ աճել են 30․4%-ով՝ կազմելով 393․3 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեկնարկից ի վեր 2023-ի վերջին եռամսյակում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը գերազանցել է 1 մլրդ դոլարը, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 36․4%-ով։

2023-ի ընթացքում Թուրքիայի արտահանումն Իսրայել տարեկան կրճատվել է 23․8%-ով՝ հասնելով 5․1 մլրդ դոլարի։

2023-ին Թուրքիայից Իսրայել արտահանման մեջ առաջին տեղում պողպատի հանքանյութն է (883 մլն), երկրորդ տեղում քիմիական արտադրանքն է, որին հաջորդում է ավտոմոբիլային արդյունաբերությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ի աջակցություն Պաղեստինի կայացած ցույցի ընթացքում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ԱԶԿ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին Բիլալ Էրդողանը իսրայելական ապրանքների դեմ բոյկոտելու կոչ էր արել։ Նա նշել էր, որ կապիտալի սեփականատերերը թող զգույշ գործեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031