2023թ. Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ

2023 թվականին Ադրբեջանում նավթի և կոնդենսատի արդյունահանման ծավալը կազմել է 30.2 մլն տոննա, իսկ արտահանման ծավալներ՝ 25.2 մլն տոննա։

Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ «X» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։

Ըստ նրա՝ նշյալ ժամանակահատվածում արդյունահանված 48.3 մլրդ խմ ծավալի բնական գազից արտահանվել է 23.8 մլրդ խմ-ը։

Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը Թուրքիա է արտահանել 9.5 մլրդ խմ բնական գազ, որից 5.6 մլրդ խմ-ն իրականացվել է Անդրանատոլիական բնական գազատարի (TANAP) նախագծի միջոցով։

Ադրբեջանը Վրաստան է արտահանել 2.5 մլրդ խմ բնական գազ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031