Այսօր կուզենայի հակիրճ անդրադառնալ 2018-2022թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական արդյունքներին։ Հաջորդ հրապարակումներում անդրադարձ կլինի ֆինանսական, սոցիալական, ժողովրդագրական, իրավական ասպեկտներին, ինչպես նաև կոռուպցիային։
Հայտնի պատճառներով, այս տարվա սկզբին Հայաստանը բոլորովին այլ տնտեսական իրավիճակում է գտնվում, քան գտնվում էր անցած տարվա սկզբին։
Ռուսաստանում նավթամթերքի արտահանման ծավալը 2023 թվականին կարող է նվազել 16 տոկոսով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով veb.RF զարգացման պետական կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Անդրեյ Կլեպաչինի հայտարարությանը։
Վրաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակը հրապարակել է տնտեսական աճի եռամսյակային կանխատեսումը։ Գրասենյակի գնահատմամբ՝ 2023 թվականի 1-ին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճի տեմպը կլինի դրական և կկազմի 7,2 տոկոս։
Ընդ որում, անկում է նկատվում մշակող արդյունաբերության, գիտատեխնիկական գործունեության և էներգետիկայի հատվածում։
Այլ երկրների քաղաքացիների կողմից անցած տարի Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման ակտիվություն է նկատվել։ Պաշտոնական տվյալներով, նրանք 363-ով ավելի շատ գույք են գնել, քան նախորդ տարի։ Խոսքն ինչպես բնակարանների, այնպես էլ՝ այլ անշարժ գույքի մասին է։
Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է 2023 թվականի փետրվար ամսվա արտահանման ծավալները։ Ըստ դրա՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 6․4%-ով նվազել է տեղի ունեցած երկրաշարժի պատճառով և կազմել 18․6 մլրդ դոլար։
Արցախի շրջափակումից ի վեր 15 տոննա բեռ է փաթեթավորվել և տրամադրվել բնակիչներին
Շրջափակման պայմաններում Արցախում գնաճ է նկատվում
2023 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 8,1 տոկոս, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Հայաստանը կարող է հայտնվել միջազգային պատժամիջոցների տակ։ Կան կասկածներ, որ արտաքին առևտրի շրջանառությունների այն կտրուկ աճերը, որոնք արձանագրվում են որոշ երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում, ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո, պայմանավորված են պատժամիջոցները շրջանցելու միջոցով վերարտահանումներ իրականացնելով։
Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով համագործակցության հնարավորությունների շուրջ:
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Երևան քաղաքի ավագանու որոշմանը, ըստ որի՝ հունվարի 1-ից 125 տոկոսով թանկացել է արտաքին գովազդի տուրքը
Նա հնարավոր համարեց Հայաստանի ու Գերմանիայի միջև առաջիկայում վերամշակման ոլորտում որոշակի համագործակցություն սկսելը:
Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած §Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի¦ B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի»:
Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը։
Դեսպան Քվինն արժևորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումն ու դրա շարունակական ընդլայնումը:
Գերմանիայի պարագայում ներմուծումն էլ մեզ համար շատ կարևոր է, որովհետև հիմնականում ներմուծվում են այնպիսի ապրանքներ, որոնք հետագայում նպաստում են տնտեսության մրցունակության, արտադրողականության աճին:
Ակբա բանկը 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխում է 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։
Սակայն ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ իրանական ավտոմեքենաների մատակարարումները հնարավոր չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ հավաստագրում չեն անցել Ռուսաստանում:
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) գյուղատնտեսական արտադրանքը 2022 թվականի արդյունքներով աճել է 9,4 %-ով և կազմել 11,5 տրիլիոն ռուբլի։ Հացահատիկի բերքի աճի մակարդակով Հայաստանը առաջատար դիրքերում է: Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
Ոգեշնչված գործարար կանանցով․ Ակբա բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ մեկնարկել է ֆինանսական աջակցության նոր նախագիծ, որի նպատակն է ամրապնդել բիզնեսում կին գործարարների ներգրավվածությունը։
Արդեն մեկ տարի է Հայաստանում էներգետիկ շուկան ազատականցվել է: Արդյունքում փուլ առ փուլ տարբեր հարթություններում վերանում է մենաշնորհը, շուկայում հայտնվում են նոր վաճառողներ, ավելանում է մրցակցությունը, որը բերում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Շուկան ունակ է դառնում նոր ներդրումներ կլանելու, նոր մոտեցումը նպաստելու է նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Մյուս կողմից, ընդլայնվում են սպառողի իրավունքները: […]
2023թ. հունվարին արդյունաբերության աճի տեմպը շարունակել է զիջել տնտեսական ակտիվության աճին՝ վատթարացնելով տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.4%, այն դեպքում, երբ ՏԱՑ-ը կազմել է 10.5%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը նվազել է տնտեսության կառուցվածքում, ինչը երկարաժամկետում բացասական երևույթ է և կարող է հանգեցնել տնտեսության պոտենցիալի նվազմանը։
Իրականում, տեղի ունեցածը մաքուր քաղաքական գործարքի արդյունք է, և ողջ պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցած Քրիստիննե Գրիգորյանին պարզապես հրահանգվել է դիմումը հետ վերցնել, որովհետև այն իշխանությունների համար լուրջ պրոբլեմներ էր առաջացնելու իրենց իսկ գործած սխալների համար, հատկապես այն պայմաններում, որ նրանք ֆետիշացնում են ՀԴՄ-ների հարցը:
Հայաստանի 2022 թվականի ՀՆԱ ցուցանիշը 8 տրլն 496 մլրդ 777 միլիոն դրամ է: Նախորդ տարվա համեմատ՝ ՀՆԱ-ն աճել է 12.6 տոկոսով: Ամենաբարձր աճ արձանագրած ոլորտներն են՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, տեղեկատվությունն ու կապը, ինչպես նաև՝ փոխադրումներն ու պահեստային տնտեսությունը:
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։
Տարին մեկնարկել է դրամի ամրապնդմամբ։ Դրամը վերսկսել է ամրապնդվել՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի ու ռուսական ռուբլու նկատմամբ։
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով:
Դիանա Հակոբյանը PIXEL IT դպրոցի հիմնադիրն է, որտեղ ուսանողներին սովորեցնում են դիզայն, մարքեթինգ, ծրագրավորում, լեզուներ և ստեղծարար մտածողություն։