«Երբ ուսումնասիրում եմ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի տնտեսության կառուցվածքը, համախառն ներքին արդյունքը, հետաքրքիր դինամիկա եմ տեսնում։ Օրինակ, 2016 թվականից երբ նայում եմ այս երեք երկրների ՀՆԱ-ին, և նայում ենք 2022 թվականին, ապա բավականին փոփոխություն կա։ Բայց այդտեղ ոչ մի վերլուծություն չկա, սա էկոնոմիկայի նախարարության գործն է, ես չեմ նստելու դա անեմ»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը և ընդգծեց վերլուծություններ անելու անհրաժեշտությունը։
Առաջին երկու հրապարակումներից պարզվեց, որ ՀՀ տնտեսական աճը 2018-2022թթ.(26.5% կամ 4.7% միջին տարեկան) վերջին 4 հնգամյակներում վատերից մեկն է (ավելի վատ եղել է միայն 2008-2012թթ)։
Կոնվերս Բանկը հայտարարում է կանանց միամսյակին նվիրված արշավի մեկնարկի մասին, որի ամենահաջողակ 14 մասնակիցները կստանան արժեքավոր նվերներ՝ Միջերկրական ծովով ճամփորդության ուղեգիր երկու անձի համար, 2 Apple watches Ultra Series, 3 Fujifilm Instax Mini 11, 3 Xiaomi power bank, 5 Xiaomi LED makeup mirror:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարկված «Տնտեսական ազատության ինդեքս – 2023» զեկույցը։ 1995թ.-ից ի վեր յուրաքանչյուր տարի հրապարակվող այս զեկույցներում գնահատվում է աշխարհի տարբեր երկրներում՝ այդ թվում Հայաստանում տնտեսական ազատության աստիճանը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվում իրականացնելու միջժամանակային և միջերկրային համեմատություններ։
Ի՞նչ հույսով են պետական պաշտոնյաները համատարած մտնում վարկային այսպիսի հսկայական բեռի տակ
Մի քանի հազար դրամով թոշակ են բարձրացրել, այնպես են խոսում, կարծես միլիոններ են տվել թոշակառուին։ Այնինչ՝ եղածն ընդամենը 3000 կամ համարենք 6000 դրամ է։ Չնայած այդ 6000-ից շատ քչերն են օգտվում՝ թոշակառուների հազիվ 15 տոկոսը։
168.am-ի հետ զրույցում Արցախի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը պատասխանելով ինչպես այս, այնպես էլ՝ Արցախի ներկայիս տնտեսական վիճակի մասին հարցերին, նշեց, որ Արցախի կառավարությունն արդեն ժառանգել է մարտահրավերը, որպեսզի յուրաքանչյուր ոլորտում հնարավորինս արդյունավետ օգտագործեն պետական միջոցները։
Geostat-ի փոխանցմամբ՝ 2022 թվականի վերջին Վրաստանում արտադրվել է 74,7 հազար տոննա միս, մինչդեռ 2021 թվականի վերջին այդ ցուցանիշը կազմել է 72,6 հազար տոննա։
Տեսչության կողմից կասեցվել է «Արցախ կաթ» ընկերության թթվասերի և մածունի արտադրությունը
Այլընտրանքային էներգիա. նոր ծրագիր Արցախում
Անշարժ գույքի շուկայում տարին մեկնարկել է առք ու վաճառքի գործարքների կրճատումով։ Ավելի քիչ գույք է վաճառվել, այդ թվում՝ նաև բնակարան, քան նախորդ տարի։
Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել սպառողական վարկերի քանակով
Թուրքիան անսպասելիորեն դադարեցրել է պատժամիջոցների տակ գտնվող բեռների տարանցումը դեպի Ռուսաստան։ Այս մասին հայտնել են ռուսական լոգիստիկ կազմակերպությունները։ Թուրքական կողմն առայժմ չի մեկնաբանում ռուսական մամուլում հայտնված նշյալ տեղեկությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վստահ եմ, որ առնվազն այս ցուցանիշների թարմացման դեպքում Global Innovation Index-ի հաջորդ հրապարակման մեջ Հայաստանն էականորեն կբարելավի իր վարկանիշը
Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը 168.am-ի հետ զրույցում թշնամական այս հարձակումներին հակադարձում է հիշեցմամբ. «Ատոմակայանը գնվում է ՄԱԳԱՏԷ-ի ամենօրյա հսկողության տակ. այսինքն՝ այնտեղ տեղադրված են հատուկ սարքեր, որոնցով օնլայն ռեժիմով տեսնում են, թե ատոմակայանում ինչ է կատարվում: Մեծամորի ատոմակայանը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:
Արդեն 87-րդ օրն է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Այս օրերի ընթացքում Ադրբեջանը «բնապահպանների» միջոցով հումանիտար աղետ է ստեղծել Արցախում՝ փակելով Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը։ Դրան զուգահեռ՝ Ադրբեջանը մշտապես կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ թիրախավորելով դաշտերում աշխատող մարդկանց։ Իսկ մարտի 5-ին էլ դիվերսիա էր իրականացրել, որի արդյունքում զոհվել են 3 հայ ոստիկաններ։
Վերջին մեկ տարում Վրաստանում որպես ձեռնարկատեր գրանցվել է Ռուսաստանի մոտ 16 հազար քաղաքացի, փոխանցում է Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% և 3.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Հայաստանը 2023 թվականի հունվարին արտահանել է 572 մլն 778.3 հազար դոլարի ապրանք, որը 2.3 անգամ աճել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ:
Օրբելի վերլուծական կենտրոնի և Վարշավայի ձեռներեցության ինստիտուտի (WEI) հետ համատեղ իրականացվել է ուսումնասիրություն հայ-լեհական տնտեսական կապերի և զարգացման հեռանկաների շուրջ։
ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։
«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, 2022 թվականին Վրաստանում ռուբլու շրջանառությունն աճել է 180 տոկոսով։
Վերջին շրջանում համառորեն լուրեր են պտտվում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հնարավոր հրաժարականի վերաբերյալ։ Թեպետ ՊԵԿ-ից հերքում են այդ լուրերը՝ հայտարարելով, որ դրանք աղերս չունեն իրականության հետ, այնուհանդերձ ՊԵԿ նախագահի հրաժարականի համար, ցանկության դեպքում, միշտ էլ հիմքեր կգտնվեն։
Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի հետազոտության տվյալներով, 2022 թվականին էլեկտրաէներգիայի արտահանումից ստացված եկամուտը կազմել է 84,3 մլն դոլար։
Սպառողական շուկայում 2023թ. փետրվարին նախորդ տարվա նկատմամբ գնաճը կազմել է 8.1 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1 տոկոս. ԱՎԾ-ն է հրապարակել սպառողական գների ինդեքսը: Ըստ այդմ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի նույն ժամանակահատվածի գնաճը կազմել է 9.8 տոկոս, իսկ 2023թ. հունվարի համեմատ՝ 0.2 տոկոս:
Ակբա բանկը Հայաստանում Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի շահառուների համար իրականացրել է եռօրյա բիզնես դասընթացներ։
Հայ-Ռուսական համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտների մասնակցությամբ մարտի 5-ին կայացավ տնտեսագիտության թեմայով գլոբալ ֆորում:
Վրաստանի հացահատիկային ֆերմերների միության ղեկավար, «Շիրաք» ընկերության հիմնադիր Նիկոլոզ Բենիաիձեն BusinessPressNews-ին հայտնել է, որ տեղական արտադրության ցորենը բավարարում է պահանջարկի ընդամենը 20-25 տոկոսը, ինչը, սակայն նվազում է:
Տարեսկզբին մասնավոր տրանսֆերտների տեսքով դրսից Հայաստան մտնող ֆինանսական հոսքերն էական փոփոխություն են կրել։ Թեև անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերի աճը պահպանվել է, այնուհանդերձ տարեվերջի համեմատ անկումն ակնհայտ է։
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են՝ աբխազական գինին արտահանել Բելառուս, գրում է Business Media Georgia-ն։