Չնայած ժամանակին Նիկոլ Փաշինյանը շատ էր խոսում այդ մասին, այնուհանդերձ «հեղափոխությունից» հետո գազի սակագինը Հայաստանում այդպես էլ չնվազեց։ Ոչ միայն չնվազեց, այլև շատ շուտով բարձրանալու է։ Հուլիսի 19-ից գործողության մեջ են մտնելու ներքին սպառման նոր սակագները։
Ռուսաստանը գինեգործությունը կարգավորող իր օրենսդրությունը համապատասխանեցնում է ԵԱՏՄ տեխնիկական պահանջներին: Դրան գումարած՝ հայտարարում է, որ եկող տարվա ընթացքում իր տարածքում թույլատրելու է վաճառել միայն ԵՄ չափանիշերին բավարարող գինի:
Երբ երկրի առջև կանգնած մարտահրավերներն օրեցօր ավելանում են, ժողովրդի սոցիալական վիճակը սարսափելի արագությամբ վատանում է, իսկ տնտեսությունը՝ գահավիժում, թվում է, թե իշխանություններն այլ բան չպիտի ունենային անելու, քան օր ու գիշեր աշխատելու՝ այդ դրությունից երկիրը հնարավորինս քիչ կորուստներով դուրս բերելու համար։
Առուվաճառքի գործարքների եռամսյա անընդմեջ կրճատումից հետո՝ անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանների գները սկսել են նվազել։ Դժվար է ասել, այդ մասին վարչապետը տեղյա՞կ է, թե՞ ոչ, բայց սա շատ վատ ազդակ է կառավարության համար։
Ավարտվեց Արթուր Ջավադյանի երկարամյա գործունեությունը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։ Վարչապետի որոշմամբ՝ նա այլևս հատուկ հանձնարարությունների գծով դեսպան է։ Ենթադրվում է, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահը զբաղվելու է դրսից ֆինանսական միջոցներ ներգրավելու հարցերով։
ՀԾԿՀ այսօրվա նիստում, գազի սակագների հարցի քննարկման ժամանակ, Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը հանձնաժողովից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա այլ տեղից ավելի նպաստավոր գնով գազ ձեռք բերելու հնարավորություն։
Սոցիալական իրավիճակը երկրում լարվում է։ Ու այդ պայմաններում՝ փոխարենը մտածելու մարդկանց եկամուտներն ավելացնելու մասին, կառավարությունը պատրաստվում է մի բան էլ մեծացնել հարկային ճնշումը։ Նախատեսում է դա անել՝ ինչպես գույքահարկի, այնպես էլ՝ եկամուտների համատարած հայտարարագրման ներդրման միջոցով։
Հասարակության շրջանում ի հայտ եկող դժգոհությունները զսպելու իշխանությունների հույսը մնացել է արտակարգ դրության հնարավորինս երկար պահպանումը։ Այլ երկրում սահմանափակումներն աստիճանաբար թուլացնում են, իսկ Հայաստանում համավարակի պատճառաբանությամբ՝ արտակարգ դրությունը երկարացնում են։
Բյուջեի ծախսերի կատարողականը շատ ցածր է։ Այն հետ է մնացել ժամանակացույցից։ Ծախսերը ժամանակին կատարելու փոխարեն՝ կառավարությունը գումարները դեպոզիտ է դրել բանկերում և տոկոսներ ստացել։
Դեռևս 2 ամիս առաջ՝ անդրադառնալով տուրիզմի ոլորտում արձանագրված վնասներին, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել շուրջ 175 հազար զբոսաշրջիկ։
Այս իրավիճակում, թվում է, թե ռուսական վարկից հրաժարումը տրամաբանական չպետք է լիներ։ Բայց կառավարությունը գնացել է դրան, որովհետև համարում է, որ առաջարկվող պայմանները, որոնցից մեկն էլ վարկի 80 տոկոսը ռուսական ընկերություններից ձեռքբերումներին ուղղելն է եղել, չէր կարող հանդուրժել։ Խոսքն աշխատանքների, սարքերի, սարքավորումների, ծառայությունների և այլնի մասին է։
Վերջին շրջանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովին ներկայացրած սակագների վերանայման հայտը կրկին քննարկումների օրակարգ բերեց գազային քաղաքականության մի շարք հարցեր։ Դրանց մի մասը նոր հարցադրումներ են, սակայն զգալի մասը բավականին խորն արմատներ ունեն, և որոնց շուրջ բավականին միֆեր են հյուսվել, ու որպես մանիպուլյացիոն տեղեկատվություն՝ այսօր օգտագործվում են հանրությանը մոլորեցնելու համար։
Վերջին շրջանում վիրուսի տարածման ահագնացող տեմպով, սրա վերաբերյալ օպերատիվ լրատվությամբ և որոշ կադրային փոփոխություններով պայմանավորված՝ համեմատաբար հետին պլան մղվեցին տնտեսությանն առնչվող մտահոգությունները։
Գրեթե 1 ամիս առաջ՝ հանդես գալով Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ի հեճուկս ընդդիմախոսների՝ Հայաստանում համավարակի հետ կապված ոչ մի սոցիալական կոլապս և ճգնաժամ չկա։ Ընդհակառակը՝ իրենց հաջողվել է այնպես կառավարել ճգնաժամը, որ կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին։
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ցույց է տալիս, որ իշխանությունները լիակատար ձախողել են ամեն ինչ։ Ձախողել են՝ ինչպես համավարակի դեմ պայքարը, այնպես էլ՝ մյուս ոլորտներում կատարվող աշխատանքները։ Ամենուրեք բախվել ենք լրջագույն խնդիրների, որոնք սպառնալիք են դարձել ազգային անվտանգության համար։
Նիկոլ Փաշինյանը դադարել է տնտեսական ցուցանիշներ հրապարակել։ Մինչդեռ ժամանակին մեծ ոգևորությամբ էր դա անում։ Նույնիսկ չէր սպասում, մինչև կհրապարակվեին պաշտոնական տվյալները։
Նավթի համաշխարհային գներն աճում են. մեկ բարելի գինն այս պահին 37-40 դոլար է, մարտին այն պակաս էր 25 դոլարից: Նավթի գնով և ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ Հայաստանում դիզելային վառելիքի, բենզինի գներն անկում են ապրել: Հնարավո՞ր է՝ նավթի շուկայի կայունացումը պատճառ դառնա, որ բենզինի գինը Հայաստանում սկսի բարձրանալ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ վաղ է հետևություններ անել, քանի որ նավթ արդյունահանող երկրները խիստ մրցակցության մեջ են, և գները դեռ կտատանվեն:
Հրապարակվեց առաջին հաշվետվությունը, որը նկարագրում է համավարակի ազդեցությունը մեր տնտեսության վրա: Խոսքը «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ․ հունվար-ապրիլ ամիսներին» հաշվետվության մասին է:
«Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի: Նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի պոտենցիալը կարող էր ավելին լինել, մինչև, օրինակ՝ 400 մլրդ դրամ»:
Առանց հիմքերի տնտեսությունը բացեցինք ու ամբողջ երկիրը դրեցինք հարվածի տակ։ Երբ համավարակի տարածման տեմպն ահագնանում էր, կառավարությունը որոշեց թուլացնել սահմանափակումներն, իբր թե տնտեսության վնասները հնարավորինս նվազեցնելու համար։ Արդյունքում՝ այսօր կանգնել ենք ավելի ծանր խնդրի առաջ։
Համավարակը խնդիրներ է ստեղծել ոչ միայն տնտեսության, այլև բանկային համակարգի համար։ Որքան էլ կառավարությունը փորձում է որոշ ոլորտներում տոկոսների սուբսիդավորման միջոցով թուլացնել վարկային ռիսկը՝ դա դեռ չի նշանակում, թե դրանով բոլոր խնդիրները լուծվեցին։
Արդյոք Ջերմոցային տնտեսությունների և վերամշակող արտադրությունների համար գազի գնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ չի՞ ունենա, և չի՞ բարձրանա տվյալ ընկերությունների արտադրանքի գինը. Այս հարցերի պարզաբանման համար 168.am-ը դիմեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է գազի թանկացման բեռը դնել տնտեսության վրա։ Բայց դա չի նշանակում, թե դրանից անմասն կմնա բնակչությունը։ Տնտեսության վրա գազի թանկացման ազդեցությունն ուղղակիորեն կարտահայտվի ապրանքների և ծառայությունների գների բարձրացման տեսքով, ինչից կտուժի նաև բնակչությունը։
Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ հավանաբար չէր էլ պատկերացնում, որ մի օր էլ իր իշխանությունը կարող է բախվել այնպիսի տնտեսական դժվարությունների հետ, որոնք տակն ու վրա կանեն ամեն ինչ՝ ևս մի քանի տարով հետ շպրտելով երկիրը։ Այն, որ այդ դժվարությունների հետևանքով տնտեսությունը կարող է այլևս դադարել նախկինը լինել և ոչ միայն աճ չունենալ, այլև նվազել, որ խոստացած լավ ապրելու փոխարեն՝ մարդիկ կհայտնվեն էլ ավելի ծանր սոցիալական դրության մեջ, որ երկրում գործազրկությունը կավելանա, իսկ աղքատությունը կխորանա, որ կառավարության նախկին խոստումներն ու ծրագրերն այլևս առոչինչ կդառնան։ Ու ստիպված պետք է լինել ամեն ինչ նորից սկսել, եթե, իհարկե, նման շանս կրկին տրվի։
Պետական բյուջեի այս տարվա հարկային եկամուտների կատարողականը հարցականի տակ է։ Մուտքերն արդեն իսկ սկսել են նվազել։ Կառավարության գնահատումներով՝ տնտեսական անկման հետևանքով՝ թերակատարումը տարվա կտրվածքով կգերազանցի 169 մլրդ դրամը։
Տնտեսությունը քանդվում է, անշարժ գույքի շուկան կանգնած է փլուզման եզրին, մարդիկ զրկվում են իրենց եկամուտներից, հացի փող աշխատելու հնարավորություն չունեն, աղքատությունը խորանում է, իսկ կառավարությունը պատրաստվում է գնալ հարկային բեռի ավելացման։ Էական չէ, թե խոսքն ինչ գումարի մասին է։ Ճգնաժամի պայմաններում յուրաքանչյուր դրամը կարևոր է մարդկանց համար։
Նախավերջին երկու տարում գրանցվել էր ուղիղ 100 հրդեհ: Իսկ միայն 2019-ին՝ 106: Հիմա դառնանք անտառատունկի խոստումներին ու բուն տնկիների պաշտոնական քանակին: Հատկապես, որ անտառները վերականգնելու մասին վաղուց են խոսում: Մոտ երկու տարի: Իսկ պաշտոնական վիճակագրությունը երկրի տնտեսություններում աճեցրած տնկիների քանակը վիճակագրական հաշվառման տակ է վերցրել 2017 թվականից: Այդ տարի աճեցվել էր 445.2 հազար տնկի, 2018-ին ցուցանիշը՝ հակառակ պաշտոնական պլան-խոստումների, նվազեց: Նվազեց՝ կազմելով 33.2 հազար տնկի:
Տնտեսական զարգացման երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում կառավարությունը մտադիր է Հայաստանում կորեական ավտոբուսներ արտադրել։ Կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե արտադրել, այլ հավաքել։ Սարքավորումները կբերվեն դրսից ու այստեղ կհավաքվեն։ Խոսքը 4,4 մլն դոլար ներդրումային ծրագրի մասին է։
Համավարակի դեմ իշխանությունների անլուրջ պայքարի տնտեսական հետևանքները գնալով ավելի նկատելի են դառնում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակված օպերատիվ տվյալներով՝ ապրիլին տնտեսությունը պարզապես գահավիժել է։ Դադարել է տնտեսական ակտիվության աճը նաև տարեսկզբի առաջին 4 ամիսների կտրվածքով։
«Ցանկացած դեպքում հարկի բարձրացումը շուկայի վրա վատ է ազդում, բայց շատ այլ երկրների հետ համեմատած՝ հարկային բազան Հայաստանում այդքան բարձր չէ՝ հատկապես անշարժ գույքի մասով, ուղղակի այս ճգնաժամային իրավիճակում ինչքանո՞վ է նպատակահարմար, չեմ կարող ասել: