Հայաստանյան ընկերությունների 17%-ի մոտ գրանցվել է սպառման 90-100% անկում։ Եվս 17%-ի պարագայում վաճառքի անկում չի եղել։ Այսպիսի ցուցանիշ է արձանագրվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության կողմից՝ իր անդամների շրջանում անցկացված հարցման արդյունքում։ Վաճառքի ծավալների 50-80% նվազում գրանցվել է ընկերությունների 32%-ի մոտ: Սպառման 10-30% կրճատում ունեցել են ընկերությունների 25%-ը։ Մասնակիցների 9%-ը որպես սպառման խոչընդոտ նշել է արտահանման անհնարինությունը։
Հայաստանը գնալով խրվում է տնտեսական ու սոցիալական դժվարությունների մեջ։ Ճնշումը բոլոր կողմերից մեծանում է, իսկ կառավարությունը գլուխ չի հանում, թե ինչպես դուրս գա այս իրավիճակից։
Բանկային համակարգի շուրջ վերջին շրջանում բարձրացված աղմուկը ոչ մի լավ բան չի խոստանում երկրի ֆինանսական կայունությանը։ Առանց այդ էլ, այն բավականաչափ լարվել է համավարակից հետո ի հայտ եկած ռիսկերի հետևանքով։ Այդ պայմաններում լրացուցիչ լարվածությունը չի բխում որևէ մեկի շահերից։ Այդ թվում՝ ինչպես բանկային համակարգի և տնտեսության, այնպես էլ՝ հասարակության։
Անշարժ գույքի շուկային ծանր օրեր են սպասվում։ Համավարակը և դրան հետևած տնտեսական ու սոցիալական դժվարությունները չեն կարող շրջանցել այս ոլորտը։ Այլ հարց է, թե մինչև ո՞ւր կհասնի շուկայի փլուզումը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 1 ամսից մի փոքր ավելի ժամանակ ունի պատասխանելու գազի սակագները բարձրացնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած հայտին։
Համավարակը պատուհաս է դարձել կառավարության գլխին։ Քիչ են առողջապահական խնդիրները, երբ ոչ մի կերպ չի հաջողվում կանգնեցնել վարակի տարածումը, ակտիվացել են նաև տնտեսության մեջ եղած հիվանդությունները։ Համավարակը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է նույնքան խոցելի լինել, ինչքան նախկինում։ Տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող դրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարությունները դատարկ խոսակցություններ էին։ Ընդամենն առիթ էր պետք, որպեսզի ամեն ինչ դուրս գա ջրի երես։
Հայաստանի տնտեսության վնասները համավարակից ահռելի են լինելու։ Մեր երկրի չափանիշերով՝ մարդկային կորուստների սարսափելի մեծ թիվ ենք ունենալու։ Ու դրա մեղավորը լինելու են իշխանությունները, որոնք համավարակի տարածման պայմաններում այդպես էլ մինչև վերջ չգիտակցեցին իրենց պատասխանատվությունը՝ երկրի տնտեսության ու ժողովրդի անվտանգության ապահովման գործում։
Կառավարությունը պատրաստվում է մոտ 500-550 մլն դոլարի լրացուցիչ պարտք վերցնել՝ պետական բյուջեում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար։ Բայց, չգիտես ինչու, չի մտածում բյուջեի առանձին ծախսեր կրճատելու կամ վերանայելու մասին։ Որ բյուջեում բազմաթիվ «անպետք» ծախսեր կան, որոնք կարելի է ուղղակի չանել, կասկած չկա։
««Գազպրոմի» պատասխան նամակից հետո, ամենայն հավանականությամբ, ընթացել են քաղաքական բնույթի բանակցություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև, և Ռուսաստանը կարողացել է իր դիրքորոշումը տեղ հասցնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական գազային բանակցությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններին։
Արդյո՞ք հակաճգնաժամային ծրագրերն էլ եք համարում «PR ակցիաներ»՝ հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Հակաճգնաժամային միջոցառումների տնտեսական արդյունավետությունը և սոցիալական հասցեականությունը շատ ցածր են. այս ծրագրերում Կառավարությանն ավելի շատ հետաքրքրում է իր վարկանիշի անկումը, քան մարդկանց սոցիալական կենսամակարդակի բարձրացումը:
168.am-ի հարցին՝ արդյոք ընդերքը քանդել-ծախելու մասին չի՞ խոսում այն փաստը, որ անցած տարի արդյունաբերության ճյուղերից ամենաբարձր աճն արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում՝ գրեթե 24%, նույնը տեղի է ունենում այս տարվա սկզբին՝ հունվար-փետրվարին հանքարդյունաբերության աճը կազմել է շուրջ 37%, նույնիսկ մարտին, երբ Հայաստանի տնտեսությունը գրեթե կանգնած էր, հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է գրեթե 12% աճ, իսկ եռամսյակի ցուցանիշը 27% է, այն դեպքում, երբ մշակող արդյունաբերությունը նույն ժամանակահատվածում աճել է ընդամենը 3,8%-ով, Փաշինյանն արաձագանքեց ասուլիսի սկզբում ներկայացրած փաստերից մեկի մասին հիշեցնելով:
Տնտեսության վիճակի վատացման ու սոցիալական լարվածության խորացման ֆոնին իշխանությունները նոր ինտրիգներ են փնտրում՝ հասարակության ուշադրությունը շեղելու և ձևավորված հիսաթափության ալիքը մեղմելու համար։ Տնտեսությունը մտել է ճգնաժամի մեջ, սպասվում է գործազրկության աճ, եկամուտների կրճատում, աղքատության խորացում, և այդ ամենն առաջիկայում բերելու է դժգոհությունների ավելացման։ Թիրախը լինելու են իշխանությունները։
Գնալով ավելի ու ավելի տեսանելի են դառնում համավարակի ազդեցությունները Հայաստանի տնտեսության ու մարդկանց եկամուտների վրա։ Թեև կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային որոշ միջոցառումների շրջանակներում բնակչության տարբեր շերտերին որոշակի օժանդակություններ են տրամադրվում, այնուհանդերձ դրանք երբեք չեն կարող փոխարինել այն եկամուտներին, որոնք մինչ այդ մարդիկ ստանում էին տարբեր աղբյուրներից։
Կառավարության աշխատանքը միշտ էլ չի փայլել բարձր արդյունավետությամբ։ Առավել ևս՝ արտակարգ ռեժիմի պայմաններում ամեն ինչ խառվել է իրար. խճճվել են իրականացվող հակաճգնաժամային առանձին միջոցառումների մեջ և ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ հանել։
Լրացավ Հայաստանում իշխանափոխության 2 տարին։ 2 տարի առաջ հասարակությունը ցնծությամբ ընդունեց «ժողովրդի» վարչապետի ընտրությունը։ Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ շատերը տեսնում էին իրենց հույսերի իրականացումը։
Կորոնավիրուսը, ինչ խոսք, իր բացասական ազդեցությունն է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային տնտեսության բնականոն ընթացքի վրա։ Սակայն առավել խոցելի եղան այն երկրները, որոնց տնտեսությունը մինչ համավարակի տարածումն արդեն իսկ այդքան կայուն չէր, ինչպես, օրինակ, Հայաստանը, և դա էին վկայում դեռ հունվար-փետրվար ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքի մասին իշխանությունները հայտարարել են փետրվարի 28-ին։
Ճակատագրի հեգնանք է գուցե, բայց Նիկոլ Փաշինյանն իր իշխանավարման կարճ ժամանակահատվածում առերեսվում է նույն խնդիրներին, որոնցում անգործության մեջ էր մեղադրում նախկին իշխանություններին։
Ժողովրդագրության արձանագրվող տենդենցները չեն փոխվում: Տասնամյակներ շարունակ շարունակում ենք պակասել: Հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ: Իհարկե, կարելի է մխիթարվել՝ ասելով, որ բնակչության թվի կրճատման տեմպը նվազել է: Բայց նույն «հիմնավորումով» արդեն մխիթարվում ենք մոտ 20 տարի: Այս տարի հունվարի 1-ին մենք 5600-ով պակաս ենք, քան անցած տարվա սկզբին:
Կառավարությունն Ազգային ժողովին ներկայացրեց իր անցած տարվա գործունեության վերաբերյալ զեկույցը։ Թեև դա այսօր արդեն արդիական չէ և գրեթե աղերս չունի առկա տնտեսական պրոցեսների հետ, այնուհանդերձ, ինչպես միշտ, իր «բարձրության» վրա էր վարչապետը։
168․am-ը մի քանի հարցով դիմել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին և Ֆինանսների նախարարությանը։ Պատասխանել է Ֆինանսների նախարարությունը։
Որքան էլ համարենք, որ նման ինստիտուտի ներդրումն անհրաժեշտություն է՝ պետությունից գողացվածը վերադարձնելու ճանապարհին, չենք կարող հաշվի չառնել նաև այն բազմաթիվ ռիսկերը, որոնք առաջանալու են այդ գործընթացում։ Զարմանալի չէ, որ դեռևս օրենքը գործողության մեջ չմտած՝ արդեն հնչում են հարցադրումներ, այդ թվում՝ բանկային համակարգի կողմից, որոնց վրա դժվար է լինելու աչք փակել։ Հիմնազուրկ չեն այն պնդումները, որ դրանով հոնքը սարքելու տեղը՝ աչքն էլ ենք հանելու։
ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, և, իր գնահատմամբ՝ մի քանի սենսացիոն տվյալներ ներկայացրեց՝ կառավարելի գնաճի, սոցիալ-տնտեսական համակարգում այս փուլում կոլապսի բացակայության և կառավարության հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետության մասին:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ներդրումների վրա ուղղակի ազդեցություն չի ունենա, քանի որ վերաբերում է անցած ժամանակահատվածին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արմեն Սաքապետոյանը` պատասխանելով մեր հարցին, թե օրենքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ներդրումների վրա, քանի որ արդեն կան տեղեկություններ գործարքների չեղարկման և ներդրողների զգուշավորության մասին:
Հայաստանի արժութային շուկայում մի պահ արձանագրված դրամի արժեզրկումը բացասաբար է անդրադարձել ավանդների, այդ թվում՝ քաղաքացիների կամ ֆիզիկական անձանց բանկային խնայողությունների վրա։ Դա նկատվել է հատկապես դրամային ավանդների դեպքում, որոնք մարտին նվազել են՝ արձագանքելով ազգային արժույթի թուլացմանը։
Մինչ համավարակն անարգել մոլեգնում է Հայաստանում, կառավարությունը որոշել է բացել տնտեսությունը։ Երբ կորոնավիրուսով վարակվելու տեմպերն անհամեմատ ավելի փոքր էին՝ մտցրեցին արտակարգ դրություն։ Հիմա տեմպը, ինչպես նաև փաստացի վարակվածների թիվ մի քանի անգամ ավելի շատ է, բայց կառավարությունը հանում է գրեթե բոլոր սահմանափակումները՝ մարդկանց ճակատագիրը թողնելով բախտի քմահաճույքին։
Երկրորդ ամիսն անընդմեջ Կենտրոնական բանկը նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախ՝ դա արվեց մարտին, ապա՝ նաև ապրիլին։ Նման բան հազվադեպ է լինում։ 2 անգամ էլ տոկոսադրույքը վերանայվեց և նվազեցվեց 0,25 կետով։ Հիմա արդեն այն հասել է 5-ի։
Եթե մեր տնտեսությունը, ինչպես որ վարչապետ Փաշինյանն էր ասում, թռիչքաձև աճեր էր արձանագրում մինչև արտակարգ դրության հայտարարումը, այդ ինչպե՞ս եղավ, որ մեկ ու կես ամսվա ընթացքում 2 տարվա «կատարյալ» ու արդյունավետ կառավարումը սկսեց ոչ թե ճաքեր տալ, այլ բառի բուն իմաստով քանդվել՝ պետության ոչ մի ոլորտ քարը քարի վրա չթողնելով։
Վարչապետն իր պոպուլիզմի պատճառով կրակն է գցել էներգետիկ համակարգը։ Այն բանից հետո, երբ առանց հետևանքները հաշվի առնելու՝ հայտարարվեց, թե սպառողները կարող են չվճարել օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց, մի մասը՝ անկախ նրանից, ի վիճակի՞ են, թե՞ ոչ, դադարեցին կատարել կոմունալ վճարները։
Համավարակի տարածումից հետո կառավարությունը հայտնվել է մի տեսակ ընկճախտի մեջ։ Նախկինում արվող մեծամիտ հայտարարություններից ու լուսավոր ապագայի վերաբերյալ ճառերից այլևս բան չի մնացել։ Ընդամենը մեկ ցնցում էր պետք, որ ամեն ինչ խառնվի իրար։
«Այդ փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո նրանք նույնպես կարող են որակվել՝ որպես կառավարության աջակցության շահառուներ։ Մենք, իհարկե, դրա վերաբերյալ մանրամասներ կհրապարակենք անմիջապես այն բանից հետո, երբ որոշումն ուժի մեջ կմտնի»։