Բաժիններ՝

Լեզուներ սովորելու 40 օգտակար ռեսուրս

Անգլերեն

List-english.ru – խնամքով ընտրված նյութեր անգլերեն սովորելու համար. օնլայն-բառարաններ, ֆորումներ, դպրոցներ, թարգմանիչներ, ուսուցիչներ, թեստեր, դասագրքեր, վիդեոկուրսեր, խաղեր, ծրագրեր անդրոիդի և iPhone-ի համար, YouTube-ի ալիքներ, և այլն: Բոլորն անվճար:

Englishtips.org – ներբեռնման համար նախատեսված գրքեր ու դասագրքեր: Շատ լավ է աշխատում որոնման համակարգը: Կարելի է ամեն ինչ գտնել:

Britishcouncil.org – Բրիտանական խորհրդի պաշտոնական կայքը. թեստեր, քերականություն, խաղեր, և այլն: Ամբողջն անգլերենով է, այդ իսկ պատճառով սկսնակները գուցե դժվարանան կողմնորոշվել, բայց արժե փորձել:

Bbc.co.uk – ժամանակակից, կենդանի լեզուն սովորելու համար նախատեսված տարատեսակ նյութեր:

Real-english.com – դասընթացներով, հոդվածներով ու տեսանյութերով հարուստ, բավականին ընդլայնված կայք: Սովորելուց առաջ կարող եք գլխավոր էջում ընտրել ռուսերեն լեզուն:

Eslpod.com – հզոր ռեսուրս Կալիֆոռնիայից, որի գլխավոր նպատակն է՝ սովորեցնել անգլերենը՝ որպես երկրորդ լեզու: Կայքը հնարավորություն է տալիս ներբեռնել հսկայական քանակությամբ ձայնագրություններ և բառարաններ:

Elllo.org – սա «ռումբ» է ուսուցիչների ու միջին կարգի ուսանողների համար: Մի փոքր բարդ է, բայց իմաստն այն է, որ ընտրված են ձայնագրություններ ամբողջ աշխարհից, տարբեր թեմաներով:

Ֆրանսերեն

Grammairefrancaise.net – ֆրանսերեն լեզվով կայք, որտեղ կա մեծ տեղեկատվություն և ստուգող հանձնարարություններ:

Studyfrench.ru – լավագույն ռուսալեզու կայքը, որը հատկապես օգտակար կլինի առաջին փուլում, քանզի քերականության բացատրությունը ռուսերենով է, և բոլոր թեստերն ունեն թարգմանություններ:

Bbc.co.uk – ԲիԲիՍի-ֆրանսերեն լեզվի վիդեոկուրս: Բացատրություններն անգլերեն լեզվով են, այնպես որ, կբարձրացնեք նաև ձեր անգլերենի հմտությունները:

Laits.utexas.edu/fi – աուդիո, վիդեո, քերականական վարժություններ, երաժշտական գրադարան:

Ikonet.com/fr– ինտերակտիվ. աուդիո, վիդեո, հանձնարարություններ, թեստեր և բառարաններ:

Polyglotclub.com – այստեղ կարող եք գտնել ռուսերեն սովորող ֆրանսիացիների, շփվել նրանց հետ և այդպիսով ավելի արագ ու հեշտ հմտանալ:

Auberge.int.univ-lille3.fr – այս կայքում առաջարկվում է զարգացնել խոսակցականն ու լեզվի ընկալումը: Կայքը կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր որոշել են սովորել Ֆրանսիայում: Դուք կսովորեք բանկում հաշիվ բացել, բնակարան փնտրել, և այլն: Կան քերականական վարժություններ:

languagesԻսպաներեն

Hispanistas.ru — գրքեր, աուդիո, վիդեո, ֆորում: Շատ օգտակար ու տարատեսակ ինֆորմացիաներ:

Rae.es – իսպաներենի բառարան

Lingus.tv– տարբեր մակարդակների հասկացողության համար նախատեսված տեսանյութեր: Հիմնականում ներկայացված են երկխոսություններ, որոնք ունեն տեքստ և իսպաներեն-անգլերեն թարգմանություն:

Recursosdidacticos.es– հնչյունավորված տեքստերի հավաքածու: Տեքստերը բաժանված են՝ ըստ ժանրերի (պիեսներ, պատմվածքներ, պոեզիա, նոթեր և այլն ): Կարելի է սկսել mas leidos-ից (ավելի կարդացվող) կամ mas valorados-ից (ավելի մեծ ռեյթինգ ունեցող):

Spanishgrammarguide.com– իսպաներենի հասարակ և շահավետ օնլայն դասագիրք: Կարիք չկա ոչինչ ներբեռնել կամ գնել: Հարմար է նրանց համար, ովքեր կարողանում են կարդալ իսպաներեն լեզվով և գիտեն բազային տերմիններ, ինչպես` «գոյական», «ածական»:

Dirae.es – շատ հետաքրքիր բառարան: Մուտքագրում եք բառը, և այն ձեզ տալիս է բառարանային հոդված` այդ բառի բոլոր նշանակություններով:

Cvc.cervantes.es – Սերվանտեսի համալսարանի տեքստեր, որոնք բաժանված են 3 մակարդակների: Հարմար է այն, որ կա քերականական և խոսակցական բացատրություն: Մեծ մասամբ դեդեկտիվներ են, այնպես որ, ձեզ հետաքրքիր ընթերցում է սպասվում:

Գերմաներեն

Travlang.com – կայքն անգլերենով է` մանրակրկիտ թեմատիկ բաժիններով:

German.about.com – քերականություն, վարժություններ, թրեյնինգներ լսողությունը բացելու և ճիշտ արտասանության համար:

Dw.de — գերմաներենի կուրս գերմանական «Deutch Welle» ռադիոալիքի կողմից: Կայքը պարունակում է տարբեր թեմաներով, mp3 ֆորմատով ֆայլեր և նորություններ:

Daf.report.ru – այստեղ դուք կգտնեք տարատեսակ նորություններ, որոնք, այսպես թե այնպես, կապված են գերմաներենի հետ: Կարող եք գերմաներեն պարապել նաև օնլայն` անցնելով թեստեր և դասընթացներ, որոնք ներկայացված են կայքում:

Mediasprut.ru – ռուսական, գերմանական և արտասահմանյան կայքերի հղումների լայնածավալ կատալոգ, որն ուղղված է` լեզուներ սովորեցնելու և կատարելագործելու:

Deutsch-uni.com.ru– գրավիչ կայք նրանց համար, ովքեր սովորում են գերմաներեն. հետաքրքիր ու օգտակար ինֆորմացիաներ:

Speakasap.com – Ելենա Շիպիլովայի կայքը: Ովքեր թեկուզ մեկ անգամ փորձել են ինքնուրույն սովորել գերմաներեն, երևի արդեն լսել են նրա անունը: Անպայման գտեք և դիտեք նրա բոլոր դասերը YouTube-ում:

Իտալերեն

Webs.racocatala.cat – հրաշալի ուսուցողական կայք. քերականություն, բառապաշար, վարժություններ, թելադրություններ, թեստեր, խաղեր, առածներ ու ասացվածքներ, երգեր ու տեսանյութեր:

Studyitalian.ru – կայքը պարունակում է մեծածավալ ինֆորմացիա սկսնակների համար:

Initaliano.ru– նորություններ, խոսակցական-քերականական մանրամասն բացատրություններ, տարբեր մակարդակների համար նախատեսված տարբեր բարդության տեքստեր, երաժշտություն, վիդեո, երեխաներին սովորեցնելու համար նախատեսված նյութեր:

Dizionario.rai.it – ուղղագրական և արտասանական բառարան:

Book2.de – հիմնավորված ու մտածված զրուցարան-բառարան 100 թեմաներով: Կարելի է ներբեռնել 2 եղանակով` թարգմանությամբ և առանց թարգմանության: Բացի իտալերենից, կան նաև շատ այլ լեզուներ:

Facebook.com/impariamoitaliano – նյութերի, հղումների, վարժությունների ընտրանի:

Oneworlditaliano.com – ուսուցողական նյութերի, վարժությունների, հղումների, տեքստերի և նորությունների ընտրանի:

Չեխերեն

Lingvisto.org – քերականություն և չեխերեն կարդալու կանոններ:

Nej.wz.cz  – «ամենա-ամենան» չեխերենով, օրինակ` ամենաերկար բառը` nejneobhospodorovávatelnější :

Kurz Češtiny – վիդեոդասընթացներ սկսնակների համար:

Czechprimer.org – նկարների միջոցով լեզուն սովորելու հնարավորություն: Ոչ մի գովազդ չկա:

Сestina20.cz – հետաքրքիր ժարգոնային բառարան: Բաժանորդագրվեք և ամեն օր կստանաք նոր բառ` բացատրության հետ միասին:

Czechclass101.com – աուդիո և վիդեո դասընթացներ սկսնակների համար: Կան տարբեր տեսակի հանձնարարություններ, նույնիսկ ստուգողական աշխատանքներ:

Сzech-in-prague.cz – Յանա Սլավիկովան բնակվում է Պրահայում և դասավանդում է չեխերեն` անհատական ու սկայպով: Բայց նրա կայքում հավաքված են նյութեր, որոնցից կարելի է օգտվել նաև ինքնակրթության նպատակով:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս