Բաժիններ՝

Print Դիտորդների հաղորդմամբ` ոստիկանները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ

ՀՀ ոստիկանության համակարգի ձերբակալվածներին պահելու վայրերում (ՁՊՎ) վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն այն մասին, որ 2014թ. հոկտեմբերի 26-ին` ժամը 13:30-ին, նույն կազմակերպության թեժ գծի հեռախոսահամարին է ահազանգել Արմեն Թ.-ն և տեղեկացրել, որ ոստիկանները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որից հետո իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին և ձերբակալել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930