Վերջին պարտությունը և Լեռնային Ղարաբաղի զգալի հատվածի կորուստը, հնարավոր նոր պատերազմի հավանականությունն ու Հայաստանի կլանման թուրքական սպառնալիքը ստիպեցին կրկին վերադառնալ պատմությանը և արժևորել նրա խորհուրդը։ Շեղումն այդ խորհրդից, մեր խորը համոզմամբ, պատճառ դարձավ պատերազմի բռնկման և նրա անհաջող ընթացքի համար։ Պատմության խորհուրդը, թվում է՝ պարզունակ ու դյուրըմբռնելի է։
Ադրբեջանն աշխարհին հաջողությամբ համոզում է, որ մեզ պետք է դիտել՝ որպես միջազգային կապիտալի գործիք, տարաբնույթ շահերի սպասավոր՝ ահաբեկիչ։ Համենայնդեպս, դա են հուշում Ադրբեջանի կողմից ֆինանսավորված և Արևմտյան Եվրոպայում հրատարակված աշխատությունները։
Ինչպես տասն օր առաջ, երբ գրեթե ամբողջ մարդկությունը սպասում էր Սիրիայի համար աղետալի այն գիշերվան, երբ ԱՄՆ հրթիռները պետք է բախեին Սիրիայի լեգիտիմ իշխան Բաշար Ասադի դռները՝ ոչնչացնելով նրա ուժերը և ստրատեգիական կառույցները, իսկ աշխարհի հզորների ու մութ ուժերի սպասավոր միջազգային մամուլը ուռճացնում էր սպասվող արհավիրքը՝ թերևս երկչոտություն սերմանելու նպատակով, մենք հանգիստ գնացինք քնելու:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն youtube ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առիթով հարցաքննվել են վկաներ, կատարվել են այլ քննչական գործողություններ:
«Հայ-թուրքական» արձանագրությունները ոչ թե Հայաստանը մեկուսացումից փրկելու իշխանությունների ձգտման հետևանքն էր, ինչպես ժամանակին շատերը փորձեցին այն ներկայացնել, կամ «հայ դիվանագիտական մտքի» թռիչքների անփառունակ արգասիքը:
Հանրահայտ փաստ է, որ հայրենիքում, պատմական դրդապատճառներից ելնելով, բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից զուրկ հայ երիտասարդությունն ուսում էր ստանում օտար երկրներում, մասնավորապես` Ռուսաստանի, եվրոպական երկրների համալսարաններում: Հայ ուսանողության դեգերումները և մտավոր հանգրվանի որոնումները նոր թափ ստացան 19-րդ դարի 30-ական թվականներից, երբ 1828թ. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին նոր հնարավորություններ ընձեռեց՝ ռուսական կայսրության միջոցով հաղորդակցվելու եվրոպական առաջադեմ մշակույթի և գիտության նվաճումներին:
Գիտակրթական հաստատությունը, ինչ-որ հիմնադրամ կամ պետությունը մասնագիտական համապատասխան կրթությամբ, գիտական կոչումով և միջազգային չափանիշներին համապատասխան ցեղասպանություններ ուսումնասիրող մասնագետ պատրաստելու համար պետք է ծախսի 400.000 ԱՄՆ դոլար: