Ամառային թեթև ուտեստ՝ սմբուկով
Բաղադրիչներ
1. Սմբուկ – 500 գ
2. Լոլիկ – 350 գ
3. Պանիր – 100 գ
4. Սխտոր – 3 ատամիկ
5. Աղ, սև աղացած պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Սմբուկները կլոր շերտատել:
2. Աղ ցանել և 30 րոպե թողնել: Այնուհետև սառը ջրով լվանալ:
3. Լոլիկները շերտատել:
4. Սխտորը ծեծել:
5. Պանիրն անցկացնել մանր քերիչով:
6. Սմբուկները շարել տապակի մեջ, յուրաքանչյուրի վրա սխտոր լցնել:
7. Այնուհետև վրան դնել լոլիկի շերտ, աղ և պղպեղ ցանել:
8. Ավելացնել քերած պանիրը և 35 րոպե դնել 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը