Բաժիններ՝

Պատգամավոր դառնալու հերթը հասավ Մելիքյանին. «Փաստինֆո»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության կազմում կրկին փոփոխություն կկատարվի: Դավիթ Հարությունյանը Նախագահ Սերժ Սարգսյանի` այսօրվա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Հետևաբար՝ վաղաժամկետ կդադարեն պատգամավորի լիազորությունները, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 12-րդ հոդվածի «գ.1» կետի համաձայն` ԱԺ պատգանավորի լիազորությունները դադարում են, եթե նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում: Համապատասխան փաստաթղթերի հիման վրա կազմվում է պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն և հնգօրյա ժամկետում ուղարկվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Դ.Հարությունյանը պատգամավոր է ընտրվել 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակով:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ, այդ մասին  հանձնաժողովին իրազեկելուց հետո, մեկշաբաթյա ժամկետում տրվում է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին:

Այս պահին ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուն նախորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանն է:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930