ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու իր կոնցեսիան որևէ մեկին վաճառելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև գիշերը վերսկսված փոխհրաձգության վերաբերյալ։ Նա մտահոգություն է հայտնել նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին հաղորդագրությունների կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը։
Քրեակատարողական համակարգում բարեփոխումները շարունակվում են: Այս մասին տեսանյութ է տարածել արդարադատության նախարարն Սրբուհի Գալյանը։
Երեք տարի առաջ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային լիգան անսպասելիորեն դարձավ տրանսֆերային շուկայի գլխավոր խաղացողը. համաշխարհային ֆուտբոլի մեծագույն աստղերը մեկնեցին Արաբական թերակղզի՝ հրապուրվելով աստղաբաշխական պայմանագրերով: Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է, և տեղի ֆուտբոլը նոր կանոններ է թելադրում: Forbes Sport-ը ներկայացնում է Սաուդյան Արաբիայում տիրող նոր ֆինանսական իրականությունը:
Սկզբունքային որևէ հարցում դիրքորոշումների մերձեցում չարձանագրվեց։ Ընդհակառակը՝ ԵՄ–ԵԱՏՄ ընտրության շուրջ տարաձայնությունն ավելի հստակ ու հրապարակային դարձավ։ Պուտինը Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթաց սկսող օրենքը փաստացի որակել է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն և պահանջել հնարավորինս արագ կողմնորոշվել։ Փաշինյանը հակադարձել է, որ դուրս գալու մասին ծանուցում չի ուղարկվել, ԵԱՏՄ-ում հեռացման մեխանիզմ չկա, իսկ ընտրության պահը դեռ չի հասել։ Սա հակասության ինստիտուցիոնալացում է։
Հորդանանում՝ Ակաբայի ծոցի ափամերձ գոտում տեղակայված ամերիկյան ռազմաբազային Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հասցրած հարվածից հետո մեծ թվով ԱՄՆ զինծառայողներ են զոհվել, հայտնում է Mehr գործակալությունը:
Ֆրանսիացի իրավապահները կանխել են մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի առևանգման փորձը։ Գործով կալանավորվել են 18-ամյա երիտասարդն ու նրա հանցակիցը։
Անկարան սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին Թուրքիա, սակայն կոնկրետ ամսաթվերը դեռ չեն համաձայնեցվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի կառավարության աղբյուրին։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 3-ին ժամը 10:00- 20:00-ն կդադարեցվի ք.Գյումրի Պիոներական, Շիրակացի փ., Շիրակացի 61 5 Դոս, Շիրակացի 61 Ավան, Շիրակացի-ա.Մանուկ-տոլստոյ-գոգոլ, Շիրակացու 8 Զ/թ., Շիրակացու Թաղ., Շահինյանի, Կամոյի, Հ.Սարգսյանի, Հ.Սարգսյանի 1 Անցում, Հ.Սարգսյանի 1 Նրբ., Հ.Սարգսյանի 2 Անց., Հ.Սարգսյանի 2 Նրբ., Հ.Սարգսյանի 3 Անցում, Հ.Սարգսյանի 3 Նրբ., Հ.Սարգսյանի 4 Նրբ., Վ.Խաչատրյանի, Կնունյանցի, Շ.Կուրղինյանի, Շ.Կուրղինյանի 1 փակ., Բորյան, Բորյան 1 Անց., Բորյան 1 Նրբ., Բորյան 3 Անց., Բորյան 3 Նրբանցքի ջրամատակարարումը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցն անցնի Իրանի վերահսկողության տակ և կշարունակի հարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք, ԱՄՆ-ի գնահատմամբ, անմիջական սպառնալիք են ներկայացնում ամերիկյան ուժերի և միջազգային նավագնացության համար:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն։ Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, պաշտոնատար այլ անձինք։
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ իր հարաբերությունները բարձրացնել ավելի բարձր մակարդակի:
Գագիկ Խաչատրյանի իրավունքների երաշխիքների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց» (Trump Strait)՝ հայտարարելով, որ այժմ, երբ այդ շրջանը գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ, կարելի է դրան նոր անվանում տալ։
7 ամսում ՀՀ–ից ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար։ Ֆեյսբուքյան էջում այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը մտադիր չէ դուրս բերել զորքերը Գազայի հատվածում զբաղեցրած դիրքերից, քանի դեռ չի իրագործվել ՀԱՄԱՍ-ի զինաթափման և անկլավի ապառազմականացման նպատակը, հայտնում է The Times of Israel-ը:
Football Meets Data վերլուծական հարթակը մանրամասն տվյալներ է հրապարակել ՈւԵՖԱ-ի մրցաշարերում ակումբների ապահոված պարգևավճարների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ, 54 երկրների 237 ակումբների (ներառյալ որակավորման փուլերը) համար արդեն իսկ երաշխավորվել է 2,217 միլիարդ եվրո մրցանակային ֆոնդ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ, Վիետնամի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Տո Լամին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացվել է, որ Ռուսաստանը վճռականորեն մերժում է Բեռլինի՝ Լայպցիգում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ լիովին անհիմն մեղադրանքները, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած:
Սեպտեմբերի 1-ին Լատվիայում ուժի մեջ է մտել Ռուսաստանում և Բելառուսում արտադրված մի շարք արդյունաբերական ապրանքների՝ մասնավորապես գրքերի, խաղալիքների և հագուստի ներկրման արգելքը։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Նախկին կանցլերի խոսքով՝ կյանքում կան շատ այլ հրաշալի բաներ, որոնցով կարելի է զբաղվել։
Իրականում, մենք քո կարիքն ունենք, ոչ թե դու՝ մեր։
Հյուսիսային Կարոլինայում «Մեծ քսանյակի» հանդիպումից հետո Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Բեսենթը նաև նախազգուշացրել է Թեհրանին աջակցություն ցուցաբերող երկրներին և ընկերություններին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանին աջակցող հայտարարության ֆոնին։
Comex-ում դեկտեմբերյան մատակարարմամբ թանկարժեք մետաղի ֆյուչերսները էժանացել են 0,9%-ով՝ մինչև $4356,6 մեկ ունցիայի դիմաց, ինչը նվազագույն ցուցանիշն է օգոստոսի 6-ից ի վեր։
Կորեայի Հանրապետության ղեկավարը կոչ է արել հրաժարվել «առճակատման և դիմադրության վրա հիմնված հրադադարի համակարգից»՝ հօգուտ «խաղաղության համակարգի, որը կդառնա համագործակցության և բարգավաճման հիմք»:
Արցախը մեր սրտում է, մի օր պետք է վերադառնանք. Զոհրաբ Ըռքոյան
Ավելի վաղ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կտրականապես մերժել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ վերահսկողության տակ վերցնելու արկտիկական կղզին, որը մտնում է Դանիայի կազմի մեջ։
Արցախում չհասցրեցի նկարել Դիզափայտը. Վլադիմիր Գևորգյան