«Կա քաղաքական տրամադրվածությունը. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովում այսօր մեկնարկեց հերթական քառօրյան։ Նիստը սկսվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում, և ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել հայեցողական՝ տալով հնրավորություն այդ պաշտոններին նշանակել նաև մարդկանց, որոնք կարող են լինել ոչ այդ համակարգերից։
Նշենք, որ այս նախագիծը արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանն իր ելույթում նշեց, որ առաջարկում են նախագիծն ընդունել երկրորդ ընթերցմամբ և տարակուսանք հայտնեց, որ երեկ այս նախագծին ԱԺ պետաիրավական հանձանժողովում տրվել է բացասական եզրակացություն։
«Առաջարկ է եղել, որ ԱԱԾ հետախուզութան գծով տեղակալը լինի զինվորական, մեզ համար այդ առաջարկը եղել է ընդունելի։ Մենք նաև առաջարկել էինք, որ խմբակցություններին իրավունք վերապահվի խմբակցությունների գրության հիման վրա ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին խմբակցություն հրավիրելու և հարցեր տալու, սակայն մեր այս առաջարկությունը մերժվեց, իսկ նախագիծը, որը կարող էր ընդունվել, դա էլ մերժվեց և դա նշանակում է, որ կա քաղաքական տրամադրվածություն»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ի պատասխան ասաց, որ ներկայացված նախագծով առաջարկվում էր մի կարգավորում, որից դուրս էին մնում այդ կառույցների ղեկավարների տեղակալների հարցերը։
«Եթե մենք ազատականացնում էինք ղեկավարներին, հարց էր մնում՝ իսկ ի՞նչ պետք է արվի տեղակալների հետ։ Եթե տեղակալներին էլ ենք ազատականացնում, ապա նրանք պետք է ունենային հավասար կարգավիճակներ, իսկ այս պարագայում մենք եկանք այն եզրակացության, որ սահմանադրական առկա կանոնակարգերը թույլ չեն տալիս մեզ ունենալ միաժամանակ և՛ սահմանադրական լուծում, և՛ այնպիսի լուծում, որը հնարավորությւոն է ընձեռում մեզ չձևախեղել այն համակարգերը, որոնք կան»,- ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։