Այսօր տարբեր լրատվական կայքերից տեղեկացա, որ լուրեր են շրջանառվում, թե վարույթն իրականացնող մարմինը խուզարկություններ է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում, աշխատասենյակում, որոնց արդյունքում առգրավվել են մի քանի համակարգիչ և 9900 ԱՄՆ դոլար գումար։
Արդարադատության նախարարի որոշմամբ՝ դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Սուրեն Վարդանյանի որակավորումը:
Օգոստոսի 12-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պաշտպանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման:
Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը «իսկական սպառնալիք է ամերիկյան անվտանգության համար». CBS News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հիշեք իմ խոսքերը, եթե նա հաղթի այս ընտրությունները, տեսեք՝ ինչ է տեղի ունենալու։ Համաշխարհային պատմության մեջ շրջադարձային կետի վրա ենք մենք և ժողովրդավարությունն է առանցքային կետը»,- նախազգուշացրել է Բայդենը:
Տեսախցիկն արձանագրել է երկրաշարժի ցնցումները Երանոսում
Հնդկաստանի ռազմածովային ուժերը պատրաստ են շահագործման ընդունել միջուկային էներգիայով աշխատող երկրորդ բալիստիկ հրթիռային սուզանավը: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը՝ հղում անելով աղբյուրների։
Այսօր՝ օգոստոսի 12-ին Փարիզ-Երևան չվերթով հայրենիք կվերադառնա Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է Մերձավոր Արևելք ուղարկել ԱՄՆ ռազմածովային ուժերի Georgia ատոմային սուզանավը, ինչպես նաև արագացնել Abraham Lincoln ավիակրի տեղափոխումը։ Այս մասին օգոստոսի 11-ին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
«Իրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության և դրանից հետո սպասվելիք հնարավոր հակահարվածի պայմաններում, իրանական շրջանակներում կրկին ակտիվացել են Արցախի օկուպացված հատվածներում իսրայելական գաղտնի ռազմական օբյեկտների տեղակայման և իրական սպառնալիքներ պարունակելու հանգամանքի քննարկումները:
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովն այսօր ամփոփել է թեկնածուների փաստաթղթերի ընդունման գործընթացը։
Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 2.02-ին, Հայաստանի Հանրապետության Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք 10 կմ խորության վրա գրանցվել է 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, կազմել է 5-6 բալ: Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):
Ռուսաստանի Կուրսկի մարզի Բելայայի շրջանում իրավիճակը լարված է, իշխանությունները բնակչությանը կամավոր տարհանման կոչ են արել։ Այս մասին Telegram-ում գրել է շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Մոսկվայի վերջին մահացու հարձակումը Կիևի խաղաղ բնակավայրերի վրա և հորդորել իր արևմտյան դաշնակիցներին՝ վերացնել զենքի կիրառման սահմանափակումները Ռուսաստանի խորքում։
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ են գտնվում: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Վալերի Ա․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Ավշար գյուղի Խորենացի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարի մեջ։
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն, անհանգստություն և խորը մտահոգություն հայտնելով Իրաքի տարածքում ապրող եզդիների կյանքի և անվտանգության համար, նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով դատապարտել եզդի ժողովրդի դեմ ուղղված ատելության հռետորաբանությունը և ռազմավարական միջոցներ մշակել այն դադարեցնելու ու Իրաքում եզդի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։
Հունաստանում անտառային հրդեհները տարածվել են Աթենքի հյուսիսում, կրակի բոցերի բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի։ Հազարավոր մարդիկ տարհանվել են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ հրշեջ ծառայության՝ Վառնավաս քաղաքում այրվում են տներ։ Հրշեջները տարհանել են մարդկանց, որոնք 20-25 մեքենաներով փորձել էին փախչել հրդեհներից, սակայն հայտնվել էին ծուղակում։ Օգոստոսի 10-ից Հունաստանում 40 հրդեհ է բռնկվել, որոնցից […]
Ադրբեջանցի հովիվը պայթել է ականի վրա Նախիջևանում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ. այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում օգոստոսի 5-11-ն անցկացված 31-րդ Միջազգային մաթեմատիկական ուսանողական օլիմպիադայում (International Mathematics Competition) հայաստանյան մասնակիցները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ:
12-ամյա շախմատիստ Գաբրիելա Հարությունյանը կմասնակցի շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։
«Human Rights Watch»-ը (HRW) հայտարարություն է տարածել Թուրքիայում «Instagram» սոցիալական կայքի արգելափակման վերաբերյալ։
Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 12-15-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին
Անցյալ տարվա սեպտեմբերի 4-ից Վրաստանի 4 խոշոր քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում և Բաթումիում, արտանետումների տեսանելի հսկողություն է սահմանվել, ասվում է «Ռադիո Թավիսուփլեբա» լրատվամիջոցի հրապարակման մեջ:
Հետազոտողները պարզել են, որ սմոգն առաջացնում է մանկական ասթմայի մոտ 8 անգամ ավելի բարձր մակարդակ փոքրամասնությունների համայնքներում և վաղաժամ մահվան ռիսկը 1.3 անգամ ավելի բարձր է, քան սպիտակամորթ համայնքներում:
Ալյուրը խառնեք շաքարավազի և հալեցրած կարագի հետ: Վրան լցրեք գինին, այնքան, որ պինդ խմոր ստացվի, լավ հունցեք: Խմորը կերակրի թաղանթի մեջ փաթաթեք ու 1 ժամ թողեք:
Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, նրա հետ վախն էլ թող փախչի մեր մտքերից ու խորհուրդներից (Վարդան Մամիկոնյան):
Հունիսին գերմանական օդանավակայաններից թռիչքների ամենաբարձր աճ գրանցած երկիրը նախահամաճարակային շրջանի համեմատ Թուրքիան էր։ Թուրքիա թռչող և հակառակ ուղղությամբ ուղևորների թիվը 2019 թվականի հունիսի համեմատ աճել է 20.1-%ով:
Սիբիրի պետական բժշկական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են տարբեր ոլորտների մասնագետների կողմից հակաբակտերիալ թերապիա նշանակելու պրակտիկան և պարզել, թե ինչ հաճախականությամբ են բժիշկները հակաբիոտիկներ օգտագործում իրենց հիվանդներին բուժելու համար: