ՌԴ նախագահի պաշտոնական Kremlin.ru-ի փոխանցմամբ, հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց։
Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող ու անվավեր: Սա այն հոդվածն էր, որով Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրված Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։ ՍԴ-ի որոշումից հետո այդ քրեական գործը կկարճվի կամ որևէ այլ իրավական ձևակերպմամբ կդառնա առոչինչ։
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լուսանկարում պատկերված անձը կասկածվում է ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Վազգեն Մանուկյանի հարցազրույցը՝ ՈՒՂԻՂ
Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ավտոճանապարհը հետպատերազմյան փուլում ստեղծված իրավիճակի լավագույն ինդիկատորն է դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ խաղում ընտրած մարտավարությունը համարում է ստացված:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։
Մարտի 25-ին Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանից դիմում, որի կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից անմիջապես կազմակերպվել է քննարկում: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Ֆրանկոֆոնիայի մեղեդիներ» խորագրով համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան):
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդարությունը և իրավունքը հաղթեցին: Սահմանադրական կարգի տապալման անհեթեթագույն հոդվածը, որով մեղադրում էին Ռ. Քոչարյանին ճանաչվեց Սահմանադրությանը հակասող ու անվավեր: Ամբողջությամբ: Ըստ լուրերի` ՄԻԱՁԱՅՆ:
ՍԴ-ն հրապարակում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիմումների մասով որոշումը. ՈՒՂԻՂ։
Արցախի Հանրապետության ներքին անվտանգության նկատառումներից ելնելով՝ Արցախի վթարափրկարարական օպերատիվ խումբը արտակարգ պետական ծառայության Լիսագորի հենակետում համատեղ հերթապահ ծառայություն կիրականացնի ռուս գործընկերների հետ:
Թել Ավիվում Իսրայելի պաշտպանության նախարարության շենքի դիմաց իսրայելահայերը և հայերին աջակցող հրեաները բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով Իսրայելից դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 26-ին այցելել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայություն, հանդիպել ծառայության անձնակազմի հետ։
32 մարդ է զոհվել եւ առնվազն 66-ը՝ տուժել մարտի 26-ին Եգիպտոսի հարավում երկու մարդատար գնացքների բախման հետեւանքով: Այս տվյալները հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։
Ադրբեջանը Նախիջևանում հակատանկային ստորաբաժանումների վարճանքներ է անցկացնում: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող երկու հիմնարար նախագիծ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի համանախագահությամբ առցանց ձևաչափով տեղի է ունեցել մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության հերթական՝ 11-րդ նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները և Մարդու իրավունքների պաշտպանը։ ԵՄ կողմից նիստին առաջին անգամ մասնակցել է մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը։
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հույս ունի, որ շատ շուտով ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութը կմատակարարվի Հայաստան:
«Նախկին նախագահների հանդիպումը նշանակում է՝ երկրի գլխին կախված լուրջ վտանգներ կան»․ Շահե Աճեմյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ ․ «Պատկերացրեցիք, չէ՞, երկիրը ի՛նչ խայտառակ վիճակում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նորից հանդիպել են…»։
Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր գյուղերի ճանապարհահատվածին ադրբեջանցի զինծառայողների կողմից հայկական պետհամարանիշերով ավտոմեքենայի քարկոծման մեջադեպից հետո վնասված ավտոմեքենայի սեփականատեր Լենդրուշ Բաբայանը նույն ճանապարհով ընթացող մեկ այլ վարորդի հետ կանգնեցրել է ադրբեջանական ավտոշարասյունը և բացատրություն պահանջել ադրբեջանցի պատասխանատու սպայից:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը բոլոր առումներով դատապարտելի է համարում Արցախի Կարմիր Շուկա-Ստեփանակերտ մայրուղու վրա մարտի 25-ին տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանցի զինծառայողները քարեր են նետել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների ուղղությամբ:
Շահե Աճեմյանը և Գևորգ Գևորգյանը՝ Փաշինյանի իրարամերժ հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ
Ստամբուլի դատարանը մարտի 26-ին ցմահ ազատազրկման է դատապարտել ոստիկանության երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ ժանդարմերիայի սպաների ավելի քան 14 տարի առաջ «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում իրենց դերակատարման համար:
Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար:
Եղիազարյանը՝ ՍՈւ 30-երի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ իրարամերժ հայտարարությունների մասին. ՈւՂԻՂ: