Լևոն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարածաշրջանում ազգերի համերաշխության մասին կարող են խոսել միայն տգետները… պատմության տարրական իմացությունը հուշում է, որ բոլոր այն տարածաշրջաններում, որոնք անցնելով արյունահեղ պատերազմների միջով այնուհետև հասել են համերաշխության, բացել են սահմանները և համերաշխ ապրել են, առկա են եղել հանգամանքներ, որոնք բացակայում են մեզ մոտ:
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը շարունակվում է։
Հակոբյանն ասաց, որ Պեսկովի խոսքերը չի մեկնաբանում, սակայն իր ասածը պնդում է՝ «Իսկանդեր»-ը կրակել է:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը ապրիլի 1-ին և 2-ին չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Երբ հայկական պետության երկնակամարում և հայկականության հեռանկարի վրա՝ ընդհանրապես, կախված են Էրդողանի ձվերը, հայ հասարակությունը փոթորկվում է նախազատիկյան ձվի գնից։
Մարտի 21-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ մոտ երկու ժամ առաջ գողացել են Ալեք Մանուկյան փողոցում կայանված «Լեքսուսի» խլացուցիչի օդազտիչը:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ապրիլի 2-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված սահմանային գոտում առաջացող հրատապ հարցերի լուծման նպատակով գործող օպերատիվ կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքների կատարման ընթացքի հետ։
Մեծամորի դիահերձարանի տարածքում «Սպայկայի» սառնարան-մեքենաներն են, որոնցից երկուսն արդեն դատարկ էր։ Յուրաքանչյուր մեքենայի կողքին խնկաման է դրված, որ խունկի բույրը ջարդի դիակի ծանր հոտը։ Դիահերձարանի շենքում մի սենյակ կա, որ ասես մատուռ լինի. իրենց որդիներին փնտրող մայրերը պատին փակցրել էին որդիների նկարները, մարմնի տարբեր մասերի դաջվածքների նկարները, որ նոր դիակ, կամ մարմնից մնացած կտոր բերելու դեպքում գոնե դաջվածքով նույնականացնեն։
Սա մեր չօգտագործվող դատախազության այսօրվա միջնորդությունից հատված է, ըստ որի 309-րդ հոդվածով արարքը կլանվել է 300.1-րդ հոդվածի հանցակազմը։
ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը` որպես ԵՊՀ աշխատողների շահերն արտահայտող կառույց, խստորեն դատապարտում է կառավարության կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ներկայացված անդամների արարքը, որի պատճառով 2021 թ. ապրիլի 1-ին նշանակված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ, և այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել հետևյալ իրողություններն ու խնդիրները:
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այսօր այցելել են Սյունիքի մարզ: Շիկահող բնակավայրում բացվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ: Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ և Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել:
Զինված ուժերի հրետանային զորամասերում ապրիլի 1-ից 2-ն իրականացվել են պլանային ստուգումներ։
Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնի առաջին կուրսի ուսանողուհիներ Կիմա Օհանյանն ու Մարիամ Էլոյանը, մասնակցելով «World Art Games» և «Brussels LE SAISON STARS AU» մրցույթներին, արժանացել են 1-ին կարգի մրցանակի։
ՎՏԲ-Հայաստան Բանկը և United Travel ընկերությունը համագործակցում են դեռևս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:
2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան թիրախային հարձակումների պատճառով սպանվեց Արցախի Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Վաղարշակ Գրիգորյանը: 11, 12 և 13-ամյա ևս 4 երեխա ստացան վիրավորումներ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարար Հայկ Չոբանյանին:
2020 թվականի նոյեմբերի 12-ին Երևան քաքղաքում այլ անձնաց հետ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին մասնակցելու, մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1 հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Ժ.Ս.-ին:
Ադրբեջանի կողմից 2016 թվականի ապրիլին Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացված վայրագությունները պատշաճ կերպով չեն դատապարտվել միջազգային հանրության կողմից:
Նմուշները տրամադրվել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից ս.թ․ մարտի 18-ին։
Վերսկսվեց Քոչարյանի և մյուսների գործով նիստը. ՈՒՂԻՂ
ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը լավ հնարավորություն էր գնահատելու նախորդ 30 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու նախանշելու հետագա աշխատանքի հստակ ուղղությունները: Այս մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ այս տարի կառույցը տոնում է իր 30-րդ տարեդարձը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերով Կիև-Երևան ուղղությամբ չվերթների մեկնարկը կտրվի մայիսի 3-ից՝ շաբաթական երկու անգամ հաճախականությամբ:
«Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, Կրեմլում տեղեկություններ չկան այն մասին, թե որտեղից կարող էր հայտնվել այս համալիրի հրթիռը, որի բեկորները, իբր, Շուշիի տարածքում հայտնաբերել են ադրբեջանցի զինծառայողները:
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ապրիլի 7-ին հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով:
Ապրիլի 1-ին, ժամը 17.20-ին, Երևան-Երասխ ճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» 40-ամյա վարորդ Մհեր Ռաշոյանը մահացել է, իսկ չորս ուղևորները և «Մերսեդեսի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: