ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և United Travel ընկերությունը համագործակցում են դեռևս 2015թ.-ից հաշվարկադրամարկղային և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:

Բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիքները հանդիսանում են United Travel ընկերության՝ ավիաընկերությունների հանդեպ վճարային պարտավորությունների կատարման ֆինանսական ապահովություն՝ տալով ընկերությանը գործընկերների հետ հարաբերությունների անընդհատության հնարավորություն:

United Travel-ը տուրիստական գործակալություն է, որն իր հաճախորդներին ապահովում է ճանապարհորդության և տեղեկատվական ծառայությունների լայն տեսականի տարբեր ոլորտներում. միջազգային զբոսաշրջություն և հանգիստ, շրջագայություններ և էքսկուրսիաներ, վիզայի ձևակերպում, տոմսերի և հյուրանոցների ամրագրում, փոխադրումների կազմակերպում:
1996թ․-ից ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և կազմակերպում է շրջագայություններ: Ընկերությունն ունի կնքված համաձայնագրեր խոշոր տուրիստական գործակալների հետ, ինչպիսիք են Aeroflot-Ռուսական ավիաուղիներ, Qatar Airways, Siberia Airlines, AZIMUTH Airline, Nordwind Airlines, Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ, Բելավիասերվիս, Ավստրիական ավիաուղիներ, Air Arabia, Air France, Fly Express:

Բանկի ֆինանսավորումը հնարավորություն կտա ընկերությանն արդյունավետ օգտագործել սեփական դրամական միջոցներն, իրականացնել վաճառված տոմսերի հետաձգված վճարումներ` ապահովելով վաճառքների անընդհատ հոսք:

Միջին բիզնեսի վարկավորումը և սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել կարևոր ոլորտներից է: Բանկը կորպորատիվ հաճախորդներին մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ․ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվում է ֆինանսավորման անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության առանձնահատկությունները:

Բանկային երաշխիքը տուրիստական գործակալությունների/տուրօպերատորների ֆինանսավորման ամենաարդյունավետ գործիքն է, որն ապահովում է ընկերության վճարային և պայմանագրային պարտավորությունների կատարում: Այս ֆինանսական գործիքի հիմնական առավելություններն են ծախսերի խնայումը (ավելի մատչելի է վարկային միջոցների համեմատությամբ) և գործարքների իրականացման հետ կապված ռիսկերի նվազեցումը: Բանկային երաշխիքը հանդիսանում է հաճախորդի ֆինանսական կայունության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման լրացուցիչ հավաստում:

Բանկային երաշխիքների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` այս հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս