Արմեն Սարգսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի վերաբերյալ հարցեր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ: