Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 390-ին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում վիճակահանությամբ որոշվեց, թե հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ինչ համարով են մասնակցելու քվեարկությանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հունիսի 3-ին արտահերթ նիստ կգումարի կառավարության նախաձեռնությամբ:
2021թ. մայիսի 30-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրիլա» խաղատան դիմացի հատվածում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել միջնամասի կանաչապատ գոտու երկաթե էլեկտրասյանը, որի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երկու ուղևորները ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: Շախմատի միջազգային ֆեդերացիայի հունիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ պարտքն եմ համարում տեղեկացնել, որ չեմ մասնակցելու առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Դա իմ անձնական որոշումն է, իսկ պատճառների մասին այս պահին խոսելն անպատեհ եմ համարում՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական մթնոլորտը։ Հորդորում եմ՝ անպայման մասնակցել առաջիկա ընտրություններին, քանզի ձեզանից յուրաքանչյուրի քվեով է ձևավորվում և’ իշխանությունը, և’ ընդդիմությունը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։
Անցյալ տարվանից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները երկուշաբթի օրը՝ մայիսի 31-ին, թռիչք կկատարեն Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների օդային տարածքում:
Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար:
Մարդու իրավունքների պաշտպանի համար խիստ դատապարտելի են Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկմամբ երեկ եթեր հեռարձակված ռեպորտաժի շեշտադրումները՝ կապված Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչված, «ադրբեջանական անկլավների» հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն Արա Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնից ազատելու մասին վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը չի ստացել։
«Ոչ մի ադեկվատ միտք չեմ տեսել Արամ Սարգսյանից». Աշոտ Մինասյան
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Ալեքսանդրի Գրիգորյանի գրանցումը:
«Մարդկանց տվել են երեխայի մասունքը, որոշ ժամանակ անց կանչել են՝ ձեր երեխայից նորից մասունք են գտել»․ Աշոտ Մինասյան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) մեկնարկել են 3 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցելու համար Հայաստան են ժամանել 12 երկրների 106 մասնակիցներ:
Մոսկվայի եւ Վաշինգտոնի օրակարգերը նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին չեն համընկնում, սակայն Ռուսաստանը պատրաստ է արձագանքել Վաշինգտոնի կողմից բոլոր հարցադրումներին:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է չտարածել չճշտված, առավել ևս՝ կեղծ, իսկ այս դեպքում՝ նույնիսկ պաշտոնապես հերքված տեղեկատվություն։
Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը կհեռանա ներկայիս ակումբից:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը:
Գերատեսչությունից նաև ընդգծում են, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան:
Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան գրում է. «Պարտության և պարտության միակ մեղավորն ու պատասխանատուն!!!!! Եթե դուք սա մոռացել եք, ուրեմն մարդ չեք, անասուն եք»:
Աշոտ Մինասյանը՝ սահմանային իրավիճակի, գերիների և Փաշինյանի հայտարարությունների մասին. ՈՒՂԻՂ:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լո՞ւրջ: Փաստորեն մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյա՞նն է հրաժարական տվել, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ-ն կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել:
ս հավատացի ՀՀ՝ արդեն նախկին արտգործնախարար Արա Այվազյանին։ Քիչ առաջ, հրաժեշտ տալով ԱԳՆ աշխատակազմին, նա հայտարարեց.
Ռուսաստանը եւ Չինաստանը ռազմական դաշինք են ստեղծել, որպեսզի ԱՄՆ-ին դուրս մղեն սեփական աշխարհաքաղաքական շահերի գոտիներից: Այս կարծիքը Die Welt-ին հայտնել է գերմանացի քաղաքագետ Յոահիմ Քրաուզեն։
Ասված է պարզ ու բաց՝ թե ինչ է պատրաստվում անել Նիկոլը։
ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի: