Նախագահի աշխատակազմն Արա Այվազյանի պաշտոնից ազատման առաջարկությունը դեռ չի ստացել. «Փաստինֆո»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն Արա Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնից ազատելու մասին վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը չի ստացել։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ նախագահի աշխատակազմից։

Նշենք, որ Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել դեռևս մայիսի 27-ին և արդեն չորս օր է, ինչ վարչապետի պաշտոնակատարը համապատասխան առաջարկությունը նախագահին չի ներկայացրել։

Նկատենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ հրաժարական են ներկայացրել նաև մի շարք երկրների ՀՀ դեսպաններ, սակայն դեսպաններին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկություն նույնպես ՀՀ նախագահի աշխատակազմը մինչ այս պահը չի ստացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31