Փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ «Ղալաչյանը դիմումը ներկայացրել է մայիսի 27-ին»,- ասացին գերատեսչությունից։
Նշենք, որ Գագիկ Ղալաչյանը 2020 թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ էր նշանակվել արտաքին գործերի նախարարի տեղակալ: