Թուրքիայի Մեծ ազգային ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագիրը նոր հնարավորություններ է բացել թուրք-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար», գրում է minval.az-ը:
ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Բաքու հրավիրված մի շարք միջազգային փորձագետներ արդեն խոսում են ջրի պակասորդի հետևանքով էկոլոգիական աղետի հավանականության մասին:
Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10,00-ի դրությամբ):
Երկիր Մեդիա հեռուստաընկերության նկարահանող խումբն այս պահին Վարդենիսում է:
Հայաստանում հուլիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 280 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 370-ի:
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ժամ-ժամ մեծանում է։
Հայաստանից ռուսական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռ չկա:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայնել է ռուսական կողմի նախաձեռնությանը հրադադար հայտարարելու մասին:
Կրակոցները ինտենսիվ են, արձակվում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 29-ին կհայտարարի նոր կորոնավիրուսի դեմ բոլոր դաշնային պետական ծառայողների պարտադիր պատվաստման կանոն սահմանելու մասին:
Արցախում հուլիսի 27-ին կատարվել է 57 թեստավորում, ինչի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր են գրանցվել:
Ըստ Իգոր Խաչատուրովի՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հասցեին՝ «թուրք քիրվայի դուրսպրծուկ» արտահայտությունն այդքան էլ վիրավորանք չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ, փաստաբան Անահիտ Սարգսյանը՝ անդրադառնալով Ստյոպա Սաֆարյանի կողմից ներկայացված հայցադիմումի վերաբերյալ պատասխանող կողմի առարկություններին։
Երբ 5 միլիոն դոլարի դիմաց Նիկոլ Փաշինյանն իր խամաճիկների հետ առաջին արդյունքը տվեց, թուրքերի հետ համագործակցության արդյունքում վերացնելով մեր պատմությունը և ստեղծելով թուրքերին հարմար «հայկական պատմություն», շատ քչերը հասկացան և աղմուկ բարձրացրեցին:
Հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։
Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում:
ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում:
Ադրբեջանցիներն ամբողջ գիշեր կրակել Գեղարքունիքի մարզի սահանային դիրքերի ուղղությամբ, այս պահին կրակոցները դադարել են:
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։
ՀՀ ՊՆ-ն նշում է, որ կան կորուստներ նաեւ ադրբեջանական կողմից, ինչը ինձ, մեղմ ասած, քիչ է մխիթարում։
ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։
Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և Սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում, սկսել են ինտենսիվ հրաձգություն:
Տավուշում և Նախիջևանյան հատվածում հարաբերական հանգիստ է, բայց ոչ մի դեպքում պետք չի մոռանալ թշնամուն։
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից, հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ սադրանքի և հրադադարը խախտելու պատճառով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթացող մարտերում երկու կողմից էլ կան կորուստներ։
Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթանում են տեղային մարտեր:
Ֆրանսիայի իրավաբանական մարմիններն սկսել են հետաքննություն այն հարձակման կապակցությամբ, որը հուլիսի լույս 27-ի գիշերն անհայտ անձինք կատարել են Փարիզում Կուբայի դեսպանատան վրա: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Տաշիրի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել ու հայտնաբերել փայտանյութը։
Միացյալ Նահանգերը մտադիր է Իաքում իր զորակազմի մարտական առաքելությունն ավարտել դեկտեմբերի 31-ին, ըստ որում տեղական անվտանգության ուժերի, ինչպես նաեւ քրդական ռազմականացված կազմավորումների աջակցությունը կշաունակվի: