Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում զինվորական և քաղաքական դասերի ներկայացուցիչների հետ մասնակցել է 2020թ.-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի նահատակների հիշատակին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես Աբրահամյանի ձեռամբ մատուցված հոգեհանգստյան կարգին։
ԱՄՆ պետդեպը խոստանում է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի 2-րդ խմբաքանակը ձեռք բերելու պարագայում նոր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Հադրութի գնդի հակատանկային մարտկոցը 44-օրյա պատերազմի ընթացքում խոցել է թշնամու 50 տանկ, 20 զրահատեխնիկա, 2 ՏՈՍ համակարգ, 4 «Կամազ» մեքենա՝ հետևակով, 4 ինժեներական տեխնիկա, 3 Ֆագոտ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կրետեի կենտրոնական մասում: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի Միասնական երկրաֆիզիկայի ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղում:
8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։
Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։
Կատակերգու, Comedy Club-ի նախկին անդամ Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալվել է «А поговорить?» յութուբյան հաղորդմանը, որի ժամանակ խոսել է իր համար գործունեության նոր ժանրի՝ «սթենդ ափի» և դրա դժվարությունների մասին:
ԵՄ 2.6 միլիարդի վարկի տոկոսագումարների մեծությունը փորձում են մեղմել դրամաշնորհներով. Արթուր Խաչատրյան:
Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան արարողություն արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։
750 միլիոն դրամն ինչի՞ վրա է գնացել, ինչո՞ւ եք ցածր տոկոսներով վարկերից հրաժարվել. Արթուր Խաչատրյանը՝ Ֆինանսների նախարարին։
Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով:
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 27-ի դրությամբ կատարվել է 408 hազար 535 պատվաստում։
ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:
Պաշտոնական նախնական արդյունքների համաձայն, որը հրապարակվել է Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) հաղթանակ է տարել Բուդեսթագի ընտրություններում՝ հավաքելով ձայների 25,7 տոկոսը։
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գրեցի, ջնջեցի, գրեցի, ջնջեցի… Ի՞նչ գրեմ, որ սրտիս մեջ եղածը կարողանամ արտահայտել։ Բառեր չկան։ Միայն այս խոսուն լուսանկարն եմ տեղադրում։ Էրեխեք ջան, ներողություն եմ ասում ծնկի եկած…»։
4 միլիարդ 393 միլիոն դրամ է կազմում պետական պարտքը՝ կիսամյակի տվյալներով. Տիգրան ԽաչատրյանԼ
Մինչև հիմա ուզում եմ հասկանալ, թե այդ ի՞նչ անհարմար ընդդիմություն են. Միքայել Մելքումյան։
Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու նոր վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակին: Այս մասին դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է.
Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի առաջին տարելիցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։
Նախաքննությունը շարունակվում է:
Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 462 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 259 007-ի:
Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել էր, որ վերջին քննադատական զարգացումները ևս մեկ անգամ ցույց են տվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գործընկերության կարևորությունը: Պետությունները կարող են նաև ժամանակ առ ժամանակ կարծիքների տարբերություններ ունենալ: Մենք հավատում ենք, որ դրանք կարելի է հաղթահարել երկխոսության միջոցով ՝ փոխադարձ հարգանքի շրջանակներում:
Իսկ երբ գիտակցում ես, թե ինչքան բարդ է լինելու նույնիսկ այդ առաջարկածը վերադարձնելը (մարդկային կյանքերն էլ անհնար), ուղղակի խելագարվում ես:
Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների սխրանքը հավերժացնող հուշապատին՝ ի հիշատակ արցախյան վերջին պատերազմի ժամանակ զոհված հերոսների:
Այդ կապակցությամբ չի ընդունվել ոչ մի իրավական ակտ (ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի որոշում)։ Այդ մասին չկան հայտարարություններ նաև ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի պաշտոնական կայքերում։ Սա լուրջ ցուցիչ է գնահատելու համար ներկա իշխանությունների վերաբերմունքը 44-օրյա պատերազմի և դրա ընթացքում նահատակվածների հիշատակի հանդեպ։
Իսկ ինչ է՝ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում պետք է ասեր՝ Շուշին ու Հադրութը օկուպացվա՞ծ են, իհարկե՛, չպետք է ասեր. Գագիկ Մելքոնյան։