Մեկ օրվա ընթացքում թեստավորվածների 10 տոկոսի պատասխանը դրական է: Մեկ օրվա ընթացքում ունենք 19 մահ:
Արցախի անկախության հռչակման 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, ծնվել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի երկրորդ զավակը:
Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանն ազատվել է պաշտոնից։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը ուղերձով է հանդես եկել՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը, մասնավորապես՝ մարդկային կյանքերի ու կենսապայմանների կորուստը, կործանարար է եղել տարածաշրջանի համար:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին:
Սեպտեմբերի 2-ին, ժամը 08։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Բյուրավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Տիգրան Խաչատրյանն էկոնոմիկայի նախարարությանը կոչ է անում աջակցման ծրագրերի արդյունքային ցուցանիշներ ներկայացնել ու բերել այլ ծրագրեր։
ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։
Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 636 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243 386-ի:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ոչնչացվում է նաև խոտը, որ մարդիկ չարչարանքով են պաշարել ձմռան համար: Օրինակ՝ ոչնչացվել է Կութ գյուղի միայն մեկ բնակչի պաշարած մոտ 500 հակ խոտ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ;
Այսօր, շնորհիվ Ռուսաստանի խաղաղապահների և անձամբ նախագահ Պուտինի անձնական ջանքերի, մենք այնուամենայնիվ ունենք մի կտոր Արցախի Հանրապետություն։ Եվ այն հայկական է, հայեցի ու հայալեզու է։
Արցախի արտաքին գործերի նախարարությունը Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել:
30 տարի առաջ այս օրը Արցախի ժողովուրդը, իր իշխանության օրինական մարմինների կողմից ընդունված հռչակագրի միջոցով, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման մասին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Արցախի անկախության 30-ամյակի առիթով:
44-օրյա պատերազմի արդյունքում Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա գտնվում է մեծ անորոշությունների առջև։ Այսօր Արցախի պետականության պահպանման գրավականը ձեր՝ սեփական հողի վրա ապրելու և այն շենացնելու անկոտրում կամքն է։
Երեսուն տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, երբ Ստեփանակերտում կայացած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին փաստաթուղթը, դա արցախահայությանը բնաջնջումից փրկելու և իր պատմական հայրենիքի մի հատվածում ազատ, անկախ, արժանապատիվ ապրելու առաջին կարևոր քայլերից էր, որին ամիսներ հետո պիտի հաջորդեր Լեռնային Ղարաբաղի անկախության հաստատման հանրաքվեն:
1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը: Այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված դժվարին իրավիճակում:
Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինած հայազգի Հակոբ Գազազյան փաշային։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լիոնել Մեսսիի հայրը խոսել է ՊՍԺ-ում իր որդու նորամուտի, ինչպես նաև «Բարսելոնայից» հեռանալու մասին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քարոզչական աշխատանքը շարունակվում է:
Պորտուգալացի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով վերջերս է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», կարող էր լինել Լիոնել Մեսսիի փոխարինողը «Բարսելոնայում»:
Բենզասղոցով ծառեր հատելիս բռնվել էր․ Գուգարքի ոստիկանների բացահայտումը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 217 միլիոն 712 հազար 392:
Հատապտղային խյուսին ավելացնել ձիթայուղ, քացախ, մեղր: Համեմել աղով և սև պղպեղով, խառնել:
Օգոստոսի 27-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, կեղծ փողեր ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Վանաձորի Բաղրամյան փողոցի 27-ամյա մի բնակչի:
Այս կանոնները կօգնեն Ձեզ հասնել հաջողության և ներքին ներդաշնակության: Հիշեք դրանք, կամ պարբերաբար վերանայեք: